Ձյան տեղումների հետևանքով ԱՄՆ-ում զոհերի թիվը հասել է 48-ի
ԱՄՆ-ում ձյան տեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 48 մարդու, գրում է РИА Новости-ն` հղում անելով Associated Press գործակալությանը:
Բոլոր մահերը վրա են հասել ճանապարհային վթարների, արտանետվող գազերի հետևանքով, ինչպես նաև ձյան մաքրման ընթացքում ստացված սրտի կաթվածից:
Հունվարի 22-ին ԱՄՆ-ում սկսված ձյան պատճառով տուժել է մինչև 90 մլն բնակիչ: Իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել 11 նահանգներում, ընդ որում` Վաշինգտոնում դադարեցվել է տրանսպորտային հաղորդակցությունը, իսկ Նյու Յորքում արգելել են ավտոմեքենաների երթևեկությունը փողոցներում:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ձյան տեղումներից հետո, որոնց ընթացքում տեղացել է մինչև 70 սմ ձյուն, առաջացել է ուժեղ ջրհեղեղների վտանգ:










