Երանոսյանների տուն ներխուժելու փորձ արած Գյումրու 102-րդ բազային զինծառայողի դեպքով նյութեր են նախապատրաստվում
Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայողի` նույն քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանում բնակվող Երանոսյանների տուն ներխուժելու փորձի կապակցությամբ Գյումրու Մուշ թաղամասում նյութեր են նախապատրաստվում:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զինծառայողը դեպքի ժամանակ իրեն ամրակցված զենք չի ունեցել:
Հիշեցնենք, որ, ռուս զինծառայողն ուժեղ թակելով դուռը, պահանջել է բացել՝ բղավելով «ատկրոյ, ատկրոյ»։
Երանոսյանները, բարեբախտաբար, դուռը չեն բացել, չնայած, որ ռուս զինծառայողը մոտ 30 րոպե նման պահանջով թակել է դուռը, այն էլ՝ գիշերը 24.00-ից:










