BBC-ի եթերում կցուցադրվի «ՌԴ-ի դեմ միջուկային պատերազմը»

14:51 • 03.02.16

Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան պատրաստվում է հեռարձակել նոր հեռուստանախագիծ, որի շրջանակում ներկայացվելու է Երրորդ աշխարհամարտի բրիտանական տեսլականը։

 

Ինչպես նշում է vz.ru-ն, հեռուստաշոուն ցուցադրվելու է փետրվարի 3-ին: Ըստ սցենարի՝ Ռուսաստանի ու Լատվիայի միջև տեղի է ունենում ռազմական կոնֆլիկտ, որը վերաճում է Երրորդ համաշխարհային պատերազմի: Իրադարձություններն այնպես են զարգանում, որ Ռուսաստանի դեմ պայքարում ԱՄՆ-ն միջուկային զենք է կիրառում, ինչից էլ սկսվում է պատերազմը։

 

Ռուս քաղաքագետ ու ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն այս կապակցությամբ նշել է, որ իրական կյանքում նման կոնֆլիկտն անհնար է, սակայն, ըստ նրա, Լատվիան բավական լուրջ է մոտենում դեպքերի նման զարգացման հավանակությանը:

 

BBC-ի եթերում կցուցադրվի «ՌԴ-ի դեմ միջուկային պատերազմը»