ԱՄՆ-ում գրանցվել է Զիկա վիրուսի` մարդուց մարդուն փոխանցվելու առաջին դեպքը

11:33 • 03.02.16

ԱՄՆ Տեխաս նահանգում գրանցվել է Զիկա վիրուսի` մարդուց մարդուն փոխանցվելու առաջին դեպքը, ինչի մասին հայտնում է The Guardian-ը:

 

Պարբերականը մանրամասնում է, որ վիրուսը փոխանցվել է սեռական ճանապարհով:

 

Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման դալասյան կենտրոնը հաստատել է, որ վարակումը տեղի է ունեցել ոչ թե մոծակի խայթոցից, այլ սեռական կոնտակտի հետևանքով։

 

Հայտնի է, որ իր զուգընկերոջը վարակած անձը վերջերս էր ԱՄՆ վերադարձել այն երկրից, որտեղ Զիկա վիրուսն ակտիվորեն տարածվում է:


«Այժմ մենք գիտենք, որ Զիկան փոխանցվում է նաև սեռական ճանապարհով, ուստի՝ կոչ եմ անում բոլորին պահպանել զգոնությունն ու պահպանակներ օգտագործել»,-նախազգուշացրել է կենտրոնի ներկայացուցիչ Զաքարի Թոմփսոնը:


Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օրերս հայտարարել է, որ Զիկա վիրուսը համաշխարհային սպառնալիք է մարդկության համար: