Թուրքիայում 60 քուրդ զինյալ է սպանվել

09:23 • 08.02.16

Թուրքիայի Ջիզրե բնակավայրում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ գործողություն է իրականացվել։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah պարբերականը, հաղորդվում է, որ բնակավայրում ավելի քան 60 քուրդ զինյալ է սպանվել։

 

Նրանց թվում կան PKK-ի ղեկավար անձինք։

 

Նշվում է, որ թուրք ուժայինները քրդերին սպանել են մի շենքում, որը նրանց հավաքատեղին է եղել։ Չի բացառվում, որ շենքում նաև վիրավորներ կան։

Թուրքիայում 60 քուրդ զինյալ է սպանվել