Ռուս պրանկերները հայտնել են, թե զրուցել են Էրդողանի հետ՝ Պորոշենկոյի և Յացենյուկի անունից (տեսանյութ)

10:45 • 12.02.16

Հեռախոսային կատակներով հայտնի Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք առավել ճանաչված են որպես Վովան և Լեքսուս, հայտարարել են, թե ձայնագրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ խոսակցությունը՝ ներկայանալով որպես Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկո և վարչապետ Արսենի Յացենյուկ։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, զրույցի անոնսը տեղադրվել է YouTube-ում Կուզնեցովի պաշտոնական էջում։

 

Զրույցի ընթացքում, մասնավորապես, խոսք է եղել «այն պետությունների ղեկավարների միջև երկխոսություն սկսելու մասին, որոնք այս կամ այն կերպ տուժել են ռուսական պատժամիջոցներից», ինչպես նաև՝ Ռուսաստանի դեմ գործողությունների համակարգման մասին։