Թուրքիայում մտադիր են Մադոննայի, Բիբերին, Լոպեսի և այլ աստղերի օգնությամբ փրկել զբոսաշրջությունը

01:48 • 13.02.16

Թուրքիայում մտադրվել են զբոսաշրջությունը փրկել համաշխարհային հայտնի կատարողների օգնությամբ, այդ թվում` Մադոննայի, Ջենիֆեր Լոպեսի և Ջասթին Բիբերի:

 

Ինչպես գրում է Daily Sabah պարբերականը` նման առաջարկով հանդես է եկել Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատը, որը վերջերս զեկույց է ներկայացրել: Զեկույցը նվիրված է տարածաշրջանի տնտեսության վրա ռուսական պատժամիջոցների ազդեցությանը և խնդրի լուծման առաջարկներին:


2015-ին դեռևս Անթալիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել էր 18 տոկոսով:


Զբոսաշրջության հոսքը  վերականգնելուն ուղղված նախաձեռնություններից մեկն է Անթալիայում համաշխարհային աստղերի համերգների անցկացումը:

 

Թուրքիայում մտադիր են Մադոննայի, Բիբերին, Լոպեսի և այլ աստղերի օգնությամբ փրկել զբոսաշրջությունը