Աշխարհում իրավիճակը ողբերգական է, միասնական մեծ Եվրոպա չկա. ՌԴ վարչապետ

14:05 • 13.02.16

Աշխարհում իրավիճակը ողբերգական է, միասնական մեծ Եվրոպա ինչպես չի եղել, այնպես էլ չկա, Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները փչացել են, Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ է, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հակամարտությունները սրվել են, առկա է  միգրացիոն ճգնաժամ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մյունխենում անվտանգության հարցերով համաժողովում ելույթ ունենալիս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Մինչ համաժողովին գալը ես հանդիպել եմ նախագահ Պուտինի հետ։ Մենք քննարկել ենք 2007 թվականին նրա ելույթն այստեղ՝ Մյունխենում։ Այդ ժամանակ նա ասել էր, որ գաղափարական կարծրատիպերը, միջազգային հարաբերություններում երկակի չափանիշները չեն օգնում այդ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելուն, այլ միայն սրում են»,- ասել է վարչապետը։ 

 

«Ցավոք, պետք է արձանագրեմ, որ այսօր պատկերն ավելի լուրջ է։ Միասնական մեծ Եվրոպա ինչպես չի եղել, այնպես էլ չկա, մեր տնտեսությունը, բոլոր տնտեսությունները շատ դանդաղ աճ են գրանցում։ Սրվել են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հակամարտությունները»,- հավելել է նա։

 

Կարդացեք նաև՝

Մեդվեդևն արևմտյան գործընկերներին կոչ է արել «չսպառնալ Սիրիայում ցամաքային գործողություններով»