Թուրքիան և Սաուդյան Արաբիան համատեղ զորավարժություն են անցկացնում
Թուրքական օդուժը Սաուդյան Արաբիայի հետ համատեղ հակաօդային պաշտպանության զորավարժություններ է սկսել Կենտրոնական Թուրքիայում։
Զորավարժությունները տեղի են ունենում Թուրքիայի Քոնյա նահանգում։
Դրանց մասնակցում են սաուդական 6 F-15 կործանիչներ։ Թուրք պաշտոնյաների տվյալներով՝ զորավարժությունները կշարունակվեն մինչև ուրբաթ ներառյալ։
Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, այդ զորավարժություններն անցկացվում են երկու երկրների ռազմական համագործակցության շրջանակում և պլանավորված են եղել ավելի վաղ։










