Անկարայում պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել (տեսանյութ)
Անկարայում այսօր երեկոյան տեղի ունեցած պայթյունը, որը որոտացել էր ոստիկանական հանրակացարանի մոտակայքում, դարձել է 5 մարդու մահվան պատճառ: Ինչպես փոխանցում է NTV.ru-ն` մոտ 10 մարդ վիրավորվել է:
Որոշ տվյալների համաձայն` պայթեցվել է հանրակացարանի մոտ կայանված մեքենան:
Նշենք, որ պայթյունի մասին հաղորդումը ստացվել է քիչ առաջ: Երկրի վարչապետը նշել էր, որ պայթյունի հանգամանքները ճշտվում են:










