Բաց նամակներ կանանց ուղղիչ տնից. անգամ դժոխքում կան անմեղ հոգիներ /1-ին պարունակ/
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ. փակ գոտի. բանտված կանայք: Թվում է՝ որպես լրագրող մորդ փորն ընկար. կարող ես տուրք տալ լրագրողական էգոիզմիդ և ուրիշի ցավից երկարականջ լոշեր հունցել ու փռել. կատարյալ էքսկլյուզիվի մի անվերջ պատկերասրահ: Մեկ հաշվին ցատկում ես գերված կնոջ դեմքին, ապա կախվում կոկորդից և այնտեղից տառ-տառ դուրս քաշում նրա քրեական հոդվածը. նույնքան հատու, առանց խնայելու, վրա տուր՝ անուն, ազգանուն, տարիք, ընտանեկան դրություն, կոշիկի, կրծկալի համար. դեմ տուր պատին, ավելի ու ավելի սեղմիր, քամիր որքան կարող ես, սերիալիստի սևեռումով կորզիր կնոջ մանրամասները, քանդի, արձակի ամեն ինչ, բաց արա շղթայված ստինքները, խաղա հետը, խաղա կնոջ հետ, լեզվով կառչիր նրա կյանքի էրոգեն գոտիներից, թմրացրու: Հետո զլելու ես, չէ՞ բարոյախրատական քնարդ, բա ո՞նց ես զլելու, եթե դժոխքդ կատարյալ չէ: Լրագրողական այդ անիծյալ այբբենարանը քեզնից դժոխաբնակ է պահանջելու, թե չէ ի՞նչդ ես հետո անցկացնելու շինածդ քավարանի պարունակների միջով. ծեծիր մեղսագործի միսը և սոված ամբոխին կատարսիսի կհասցնես…
Գիրը կարող է լալկվել, փակվել, երբեմն՝ անվերադարձ: Օրեր շարունակ թվում էր՝ էլ չի գրվելու. երբ ցավին ճիշտ դիպչել չգիտես, ցավը տակովն է անում քեզ, ցավը ջնջում է քեզ, քո գիրը: Կանանց ուղղիչ տունն իսկական փորձություն էր ինձ համար, միգուցե հենց իմ մասնագիտական ուղղիչ տունը՝ փորձենք կրկին վերադառնալ:
-Երեխային կտա՞ք մի քիչ գրկեմ:
-Չէ, չի գա:
-Ինչո՞ւ: Չսիրե՞ց ինձ:
-Չէ, չէ ինքը ոչ մեկի մոտ չի գնում, ոչ մեկի: Ես էլ եմ երազում, որ գոնե մեկի մոտ գնա, բայց լացում ա, չի ուզում:
-Տեսնես հիմա ի՞նչ է մտածում:
-Ինչ պիտի մտածի. իմ պատճառով խեղճ էրեխես… ինչի՞ պիտի ստեղ մեծանա, ես ավելի վատ բան չէի կարող անել իրեն:
-Այստե՞ղ է ծնվել:
-Հա, համարյա… Ամեն ինչ թարսվեց, ոնց որ մեկը մտնի կյանքիդ մեջ ու սաղ խառնի իրար, բայց ես իրան այստեղ էլ եմ շատ լավ պահում՝ ուտելը, հագնելը, մաքուր օդը, սաղ տեղն ա:
-Հա, տեսնում եմ, ապրես, մաքուր, լողացած: Ամեն օր լողացնո՞ւմ եք:
-Բա ոնց, ամեն օր:
-Ձեր կարծիքով, ամենափոքր հասակից ի՞նչ է պետք առաջին հերթին երեխային սովորեցնել:
-Պարզ չի՞: Դուք օրինակ ի՞նչ եք սովորեցրել Ձեր երեխաներին:
-Ես երեխաներ չունեմ…
-Ուշ չի, անպայման ունեցեք: Բայց դե ես ամեն ինչ կտայի, մենակ կյանքս էսպես չդասավորվեր: Թե ինչի սենց եղավ՝ չհասկացա, մինչև հիմա էլ չեմ հասկանում:
-Հոդվածիդ մասին չհարցնեմ. կուզես ասա, չես ուզում՝ մի ասա: Չգիտեմ, սա մի անկանխատեսելի ու ահագին դաժան կյանք է…բայց ասա ինձ խնդրեմ, ընդհանրապես ինչից է պետք կյանքում զգուշանալ:
-Հիմարներից, հիմար մարդկանցից, ավելի շուտ՝ հիմար տղամարդկանցից: Խելոք կինը պիտի իր ուշքնումիտքն իր վրա պահի, ոչ թե նվիրվի տղամարդուն, այլ էնպես անի, որ տղամարդն իրեն նվիրվի: Երբ տղամարդը տեսնում է, որ դու ամբողջությամբ իրեն ես քեզ տրամադրում, նա ամեն խաղ կխաղա գլխիդ:
-Հիմա այս բալիկի հայրը կա՞, այցելո՞ւմ է ձեզ:
- Ոչ: Նա արժանի չէ իմ տղայի հայրը կոչվելու:
-Բայց երբ նա մեծանա, ծանր հարցեր կունենա Ձեզ տալու, պատրա՞ստ եք պատասխանել. կներեք, իհարկե, ես էլ ծանր հարց տվեցի:
-Չէ, ոչինչ, գիտեմ, որ կտա, ես էլ ամեն բան ազնիվ կասեմ, երբեք սուտ չեմ պատմելու նրան, ինչ կա՝ կա: Նոր հարցնում էիք, չէ՞, ինչպես է պետք դաստիարակել երեխային: Այ հենց այնպես, որ նա դավաճան չդառնա, դավաճանությունից վատ բան չկա, կինն ամեն բանի ընդունակ է, երբ իրեն դավաճանում են:
-Իսկ ի՞նչ անել, որ քեզ չդավաճանեն: Որևէ մեկը կարո՞ղ է խուսափել դրանից:
-Հենց էս տարիքից պիտի նենց անես, որ երեխան վախկոտ չմեծանա, լիքը բաներ հենց վախկոտությունից է գալիս, եթե չվախենա, չի դավաճանի: Ես իմ երեխային վախկոտ չեմ մեծացնի, հաստատ:
-Չգիտեմ, արդյո՞ք միայն վախկոտությունից է գալիս դավաճանությունը: Լսիր, բայց քեզ դավաճանելը…չգիտեմ, դու ապշելու գեղեցիկ ես և որքան կիրթ, լավ հայերեն ես խոսում:
-Էհ, ինչ կապ ունի դա, որ այսպիսի վիճակում հայտնվեցի, սրանից հետո չեմ էլ պատկերացնում հետոն: Մեկ-մեկ թվում է, թե մի ծանր երազում եմ, արթնանամ, լվացվեմ, ամեն ինչ կանցնի, կվերջանա: Որ հարցնես՝ ով է մեղավոր սրա համար միանշանակ չեմ էլ կարող պատկերացնել, մեկ-մեկ նենց եմ ամաչում…
-Կյանք է, թող ոչ մեկը գլուխը չգովա, թե սա իր հետ չէր կարող պատահել: Օրինակ, չեմ բացառում, որ հենց ես կարող էի լինել այս երեխայի փոխարեն: Մամաս պատմում է, որ երբ ես 2 ամսեկան էի և ինքը աշխատում էր գազի վարչությունում. նրա տնօրենը ինչ-որ կահույք է գնել հիմնարկի հաշվին և ստիպել, որ գանձապահ մայրս փողը դուրս գրի ու, գործ բան էր հարուցվել: Եթե չլինեին ինչ-ինչ միջնորդություններ, մայրս կարող էր հայտնվել ճաղերի հետևում…
-է՜, էնքան կարգին կանայք կան այստեղ, հաշվապահներ, ուսուցիչներ, անգամ՝ քո պես լրագրող աղջիկ: Ինչի՞ ես մտածել եմ, որ կարող էի այստեղ հայտնվել, այնքա՜ն կարգին ընտանիքում եմ մեծացել, որ բոլորը մատով էին ցույց տալիս: Էրեխուն դնում եմ քնելու ու մտքիս մեջ խոսում եմ հետը, ասում եմ՝ բա լավ, դու ինչո՞վ ես մեղավոր: Հա բոլորի հետ էլ կարող է սա պատահել, գիտեմ…
-Ի՞նչ դժգոհություններ ունեք. որպես՝ մայր Ձեզ ապահովել են հասանելիք միջոցներով:
-Այստեղ ես բոլորից շատ գոհ եմ, մարդիկ հասկանում են իմ հոգեկան վիճակը, բայց դե ի՞նչ կարող են անել: Այստեղ մեղավորներ կան, անմեղներ և կարելի է ասել՝ անմեղ մեղավորներ:
-Անմեղ մեղավորնե՞ր:
-Հա, օրինակ, որ էրեխեն սոված, ծարավ ա, կոշիկ չկա հագը, տանիք չկա գլխին ու մի գործ էլ չեն տալիս, որ էդ մայրը մի բան անի, իր երեխային պահի, բա ի՞նչ անի: Պետության երկու կոպեկով ի՞նչ անի, գնացել մի բան արել ա, որ բերի երեխային պահի: Հեշտ ա մեղադրելը, դատելը, նստացնելը, իսկ օգնելը միշտ դժվար ա…տես, հեսա էս լրագրող աղջիկը:
-Բարև Ձեզ, Դուք լրագրո՞ղ եք:
-Էի:
-Դե ինչու եք այդպես ասում, լրագրությունը հավերժական մասնագիտություն է, սիրելի կոլեգա: Բայց ես Ձեզ չեմ տեսել երբեք, չեմ ճանաչում, որտե՞ղ եք աշխատել:
-Չէ, Դուք ինձ չեք ճանաչի, ես երևանցի չեմ, մարզայիններում եմ աշխատել:
-Իսկ հիմա ինչ եք գրում, գրո՞ւմ եք:
-Օրագրություններ, մի քսան տետր արդեն լրացրել եմ:
-Կուզե՞ք մի բան կարդալ հիմա:
-Չէ, մոտս չկա, չբերեցի հետս:
-Ես կսպասեմ, կուզե՞ք բերեք, կարդացեք, հետաքրքիր կլինի շատ:
-Թող դուրս գամ, հետո, հետո…
-Քանի՞ տարի մնաց:
-Ահագին…մի երեք տարի:
-Կա՞ մի բան, որ կուզեիր ինձ ասել, որ ես հրապարակեմ, ինչը քեզ չէր վնասի, ինչը կարևոր է…
-Մտքերս խառն ա շատ, պիտի հավաքեմ:
-Թուղթուգրիչ տա՞մ մի բան գրես, սիրով կհրապարակեմ:
-Կա մոտս…բայց՝ չէ, ախր էնքան բան կա, չգիտես որ մեկն ասես:
-Միգուցե այստեղ վա՞տ են ձեզ վերաբերվում, պայմանները, բանը, ասա անկեղծ, ես անունները, քրգործերը չեմ հրապարակելու, կարող ես ազատ խոսել:
-Չէ, չէ, երբեք: Ամեն ինչ նորմալ է, աղջիկները չասացի՞ն. տարբեր արտադրամասեր կան…
-Այդ հացաթխման, կարի, գորգագործության, նկարչական արտադրամասերը կա՞ն, գործո՞ւմ են, ձեզ վճարո՞ւմ են աշխատանքի դիմաց:
-Հա, հա, էդ բաներից չենք դժգոհում, պայմանները կան:
-Քո կարծիքով, լրագրողներս ավելի շատ ո՞ր թեմաներին պիտի շատ ուշադրություն դարձնենք, հետևո՞ւմ ես այսօրվա լրագրությանը:
-Հա, կարդում եմ, բա ո՞նց: Ես իմ օրագրություններում գրում եմ՝ ինֆորմացիան ամեն ինչի մասին շատ է, բայց կյանքի թեմաները ամենակարևորն են. պետք է երիտասարդները ճանաչեն իսկական կյանքը, որ գոնե քիչ սխալներ գործեն: Այնինչ, մեր լրագրողները շատ գրում են էդ քաղաքական գզվռտոցների մասին, իսկ ջահելները մտնում են կյանք լրիվ ոտաբոբիկ, մարդկանց չեն ճանաչում, էնքան ստոր մարդիկ կան: Այստեղ ում ուզում ես մոտեցի, բոլոր կանանց դժբախտությունների մեջ տղամարդու մատը խառն է, բոլորի՝ անխտիր: Էնքա՜ն լավ երազանքներ ունեի: Բայց ես թույլ մարդ չեմ, կդիմանամ:
-Վախենում եմ անզգույշ հարցերից. եթե ես լինեի քո փոխարեն, որպես լրագրող ինձ ի՞նչ հարց կտայիր:
-Հանցագործության մասով շատ չէի քրքրի, կիմանայի ոնց ես, կյանքի, սիրո մասին հարցեր կտայի միայն:Թե չէ՝ գալիս են շատերը ու սկսում տակնուվրա անել, անցյալը շատ քանդել պետք չի. ինչ եղել, եղել է:
-Դե ասա՝ ո՞նց ես:
-Ոչինչ:
-Օրինակ, ըստ քեզ, սա կյանքի՞ հարց է՝ դու թշնամիներ ունե՞ս, ո՞վքեր են քո թշնամիները:
-Ինչ որ բա՞ն են պատմել քեզ իմ մասին:
-Չէ, ազնիվ խոսք, ոչ մի բան, ես ոչինչ չգիտեմ քո մասին:
-Հա՞:
-Հավատա, խնդրում եմ:
-Գիտես, պիտի մարդ ամեն ինչ անի, որ թշնամիներ չսարքի իր համար, որովհետև եթե նա այսօր քեզ չի վնասում, մեկ է՝ վաղը մի վնաս հաստատ կտա: Եթե տեսնում ես, որ այդ մարդը քեզ թշնամի է դարձել, պիտի քո լավ վերաբերմունքով քիչ-քիչ կոտրես նրա թշնամանքը: Իզուր չի ասված՝ սիրիր թշնամուդ, այո միայն սիրելով կարող ես անվնաս ապրել:
-Հիմա սիրած տղամարդ ունե՞ս, այցելո՞ւմ է քեզ: Եթե կարծում ես հարցս կոռեկտ չի, կարող ես չպատասխանել:
-Ես հիմա էլ հավատում եմ սիրուն, երևի սերը միակ բանն է, որ մնում է մարդուն, մնացած ամեն բան կյանքը քշում, տանում է: Բայց քեզ մի գաղտնիք ասեմ. կնոջ սերը ոչ մի տղամարդու հետ էլ կապ չունի, հասկանո՞ւմ ես:
-Չէ, մի քիչ կմանրամասնե՞ս:
-Ոնց բացատրեմ. երբ դու սիրում ես մի տղամարդու, դա քո ներսից է, քեզնից ծնված զգացողություն է, և ինքը դրա հետ երբեմն կապ չունի: Ոնց ասեմ՝ դու քո միջից ես էդ սերը հանում, ոնց որ քո երեխան, դու իրեն ծնում ես, պահում, հիանում, որ նա խոսում, քայլում է: Տղամարդիկ ամեն պահ կարող են քեզ լքել, հետո ի՞նչ, դա պատիժ չի, թող լքեն, բայց նրանց միջոցով Աստված քեզ սեր է ուղարկում…խառն եմ ասում, բայց դու հասկացի:
-Եվ, այնուամենայնիվ, ինչպես սանձահարել մեր սիրելի և կամակոր տղամարդկանց, դու գիտե՞ս:
-Այստեղ շատ կանայք կան, որոնք իրենց ամուսինների հետևից վազել են բերդերը՝ ամեն օր սրանից-նրանից պարտք վերցնելով, բայց եզակի տղամարդիկ են նստած կնոջը հիշում, հետևից գալիս: Իրենց կարծիքով այստեղ հասած կինը վերջացել է, իրենց համար ամոթ է անգամ նրան տուն տանելը, դրա համար էլ հետևից չեն էլ գալիս: Հիմնականում իրենց ընտանիքները փլուզվում են: Մոտեցիր, լիքը մարդ կա, որ առավոտից իրիկուն պարապ-սարապ թրև եկող իր տղամարդու համար է արել, ինչ արել է, ամուսնու պարտադրանքով անգամ բութ գործիքն առել, տվել է մեկի գլխին, և այդ մարդը հիմա իր կնոջ տեղն էլ չգիտի:
-Բայց դե ես ու դու լրագրողներ ենք և ցանկացած հարց պիտի որ նվազագույնը երկու երեսով շոշափենք: Երբ տղամարդը մեր հայրն ու եղբայրն է, լավն է, երբ մեր ամուսինն ու թեկուզ սիրեկանը՝ վա՞տը:
-Դե չէ, ես չեմ ասում, թե բոլոր տղամարդիկ են այսպիսին: Այստեղ էլ կան, եկել են, փառքով պատվով իրենց կանանց տիրություն արել, երեխաներին պահել մինչև կինն ազատվի: Բայց դե մարդու ամենաիսկական տերը կամ Աստված է, կամ՝ իր մայրը: Մայրը եթե իր երեխան անգամ չորս ոտանի գազան դառնա, էլի նրան չի դավաճանի: Էստեղ մի աղջիկ կար, նոր էր եկել ու մայրը տեսակցության չէր գալիս, ամբողջ օրը լացում էր: Ես իրեն ասի՝ կտեսնես, մի ամիս չանցած գալու է, մոր սրտի հետ խաղ չեն անի: Ու մի քանի օրը չլրացած՝ եկավ, տեղ հասավ:
-Բայց այստեղ ամենատիպականն ի՞նչ է, այստե՞ղ էլ կան այսպես կոչված «զոն նայողներ», յուրօրինակ «դեդավշինա»: Պայթո՞ւմ են մեծ սկանդալներ, սխոդկաներ:
-Այ այն կապույտ շորով աղջկան հարցրու:
-Դու չե՞ս ուզում ճշմարտությունն ասել:
-Չէ, կանանց մոտ նման բաներ չկան: Կոնկրետ ես նման բաներ չեմ տեսել. ես շատ փոքր խմբի հետ եմ շփվում, որոնք արտակարգ կանայք են, մի տան պես ապրում ենք, ոնց որ մի առանձին ընտանիք: Հետո էլ իմ քիթը միշտ իմ օրագրերի մեջ է, ես գրում եմ՝ արդեն ինչեր եմ գրել, չես պատկերացնի: Ինչի մասին ասես: Տարբեր-տարբեր բաներ…
-Քո կարծիքով ինչն է ամենագլխավորը, մարդն ամենաշատն ի՞նչը պիտի կարևորի:
-Մարդն ամեն պահ պիտի հիշի, որ Աստված կա և Նա ոչ թե մի տեղ երկնքում ննջում է, այլ հենց քո մեջ է, քո ներսում և ամեն ինչ տեսնում ու զգում է: Մարդիկ սա են մոռանում ու դրա պատճառով էլ էսքան անարդարություն կա: Ոչ մեկը չի կարողանալու փրկվել Աստծո դատաստանից: Թող վախենան…
-Իսկ դու վախենո՞ւմ ես:
-Ե՞ս, ես արդեն իմ դատաստանը ստացել եմ, սրանից էլ ծանր դատաստա՞ն:
-Երբ առաջին անգամ ոտք դրեցիր այստեղ, ամենաշատն ի՞նչը քեզ ցնցեց:
-…ուզում էի աղոթել, բայց բոլոր բառերը գլխիցս թռել էին: Հետո գրեցի թղթի վրա և նորից սկսեցի անգիր անել ու դա, միայն դա ինձ խաղաղացրեց:
-Աստված իմ, էս ինչ ասացիր. այսպիսի ցնցող միտք չէի լսել ես:
-Ասացի այն, ինչ կար, ինչ եղել է:
-Երանի կարողանայի գոնե մի բան անել քեզ համար. միգուցե համաներման խնդրանքով պետք է դիմել երկրի նախագահին. միգուցե ոչ ես, այլ ավելի հեղինակավորները…
-Չես պատկերացնի, թե այստեղ որքան արժանավոր կանայք կան, ազնիվ , բարոյական մարդիկ, որոնք մի անզգույշ քայլի համար տարիներով անազատության են դատապարտված… Ընդհանրապես կնոջ ցանկացած սխալի հետևում կա տղամարդու մեղավորությունը:
-Այո, մեծ հաշվով՝ ճիշտ ես: Բայց անկախության 25-ամյակն է, ավելի հարմար առիթ չի կարող լինել համաներման համար…
-Մենք էլ ենք սրտատրոփ սպասում, աղոթում, կլինի, չէ՞:
-Հուսանք, սիրելիս, ես էլ միանամ ձեր աղոթքներին…
-Վա՜յ, Աիդա ջան, բարև, սիրելիս…
-Բարև, Վարդ ջան: Ինձ եկան՝ թե մի աղջիկ է կանչում՝ լրագրող: Ուրեմն դո՞ւ ես. ես չգիտեի, որ դու լրագրող ես, մտքիս ծայրով էլ չէր անցնի:
-Քեզնից պատմի, ահագին գունատ ես : Կարո՞ղ է առողջական խնդիրներ ունես:
-Հա, ունեմ՝ պիտի վիրահատվեմ: Շատ ծանր բան չէ, ստուգվել եմ, ասին կվիրահատվես, ամեն բան կանցնի: Վայ-վայ, Վարդ, հայրենիքն ինչ դաժան դասեր տվեց ինձ: Եվս 100 տարի կապրեի Ֆրանսիայում առանց հասկանալու, թե ինչ է կյանքը: Այ, ես քեզ ճիշտ եմ ասում՝ ամեն կին պիտի գոնե 1-2 տարի նստի այստեղ, որ լավ հասկանա ամեն բան: Թե չէ ապրում և մեռնում են առանց կյանքը ճանաչելու: Կուզե՞ս ծխել, վերցրու:
-Աիդա ջան, այստեղ էլ ես դու հյուրասիրո՞ւմ:
-Անկախ նրանից, թե որտեղ եմ, ես իմ բնությունը չեմ փոխում: Անգամ այս ամենադաժան կյանքն ինձ չփոխեց:
-Ես, ինչքան հիշում եմ, դու շատ ընկերներ ու բարեկամներ ունեիր Հայաստանում, այցելո՞ւմ են նրանք քեզ:
-Նրանց, ում համարել եմ իմ ամենահարազատ ընկերները, նույնիսկ մի անգամ էլ չեն եկել հետևիցս: Երևի մտածում են, թե ես իրենց տոպրակների՞ն եմ սպասում: Իրենց ստի տոպրակներն արդեն ինձ լիուլի հերիք են:
-Տխրեցի, որ չեն գալիս…
-Լսիր, ինչու մարդիկ Հայաստանում այսքան փոխվեցին, ախր երբ ես ապրում էի Երևանում, մարդիկ այսքան չարացած չէին, այն ժամանակ ինչ ազնիվ, ինչ կրակոտ քաղաք էր Երևանը, ինչ պատահեց, հը՞: Ես արդեն չեմ հասկանում, ե՞ս եմ հիմարը, թե՝ իրենք: Այստեղ նստի, չհոգնես, նստի մի մարդավարի զրույց անենք իրար հետ. լավ երազ էի տեսել, գիտեի, որ մեկը կգա, անհանգիստ էի, սպասում էի…
շարունակելի
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Ամանորին գրեթե չենք հանգստանա․ կառավարության նոր նախագիծը

1 ամիս կաշխատենք մեր պայմաններով, եթե գոհացնի, կշարունակենք. Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհը բացվեց

Սամվել Բաբայանը այնպես էր պարզաջրում Փաշինյանին, որ հայրը որդու համար երևի չէր անի. Սայաթ Շիրինյան

Ռուսական կողմը միջնորդ է, բայց չի կրում պատասխանատվություն գերիների չվերադառնալու համար. գնդապետ Բորիս Ավագյան

Ինքնաթիռը դատարկ եկավ, որովհետև չէին գնացել գերիների հետևից. գնդապետ Բորիս Ավագյան

Մենք այսօր ունենք հավատի կորուստ, կոչ եմ անում համախմբվել․ Սասուն Միքայելյանը՝ Սյունիքում

«Իմ քայլը»-ի պատգամավորներն ավելի լավ է ելույթ չունենան, շահարկումներ են սկսվել նրանց կողմից. Բորիս Ավագյան

Ունե՞ք տեղեկություն, թե հայկական կողմից ինչ են պահանջում, որ գերիները վերադառնան. Բորիս Ավագյան

Եթե դուք որպես ՀՀ ԱԺ պատգամավորներ չեք ճանաչում բանակցող անձին, ես որտեղի՞ց պետք է ճանաչեմ. ԱԻՊԾ պաշտոնյա

Գերիների վերադարձի հարցով վերջին անգամ ե՞րբ և որտե՞ղ են տեղի ունեցել բանակցությունները. Թագուհի Թովմասյանը՝ գնդապետ Բորիս Ավագյանին

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ նախագահի հիմնավորումներն անհիմն են. Համազասպ Դանիելյան

Եթե ադրբեջանցին գա Ստեփանակերտ, անձամբ իրեն կգերեվարեմ. գնդապետ Բորիս Ավագյան

700 հոգի ենք, բոլորիս շանտաժ է արել, թե կազատի աշխատանքից. Սոթքի ոսկու հանքի աշխատակիցը՝ աշխատավարձ չստանալու մասին

Բաքվում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկում ԱԺ–ում․ ուղիղ

Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհը և երկաթգիծը փակ են. աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ

Ալիևն այսօր աչքի է ընկնում պոռոտախոսությամբ, ցինիզմով, նրա մոտ հոգեկան խանգարման երևույթներ կան. Արմեն Խաչատրյան

Կորոնավիրուսից մահաբերության ցուցանիշի աճ ունենք, ինչը խիստ մտահոգիչ է. Ռոմելա Աբովյան

Եթե նրանք 2 տարի էլ մնալ իշխանության, մենք պետականությունը կկորցնենք, որովհետև այս մարդիկ ապիկար և ինքնասիրահարված են ու երկիրը տանում են կործանման. Գևորգ Գորգիսյան

Ինչ միջոցառումներ են նախատեսված ապրիլի 24-ին Հայաստանում. ուղիղ

ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը

Երբ պատասխան կունենաք տալու կգաք. Վայոց ձորում թույլ չտվեցին Փաշինյանին մոտենալ զոհվածի գերեզմանին

Իմ հրաժարականից հետո եթե ոմանք թեկնածու առաջադրեն,լուծում կա՝«Իմ քայլն» ինձ կընտրի վարչապետ. Փաշինյան

Ում մենք չենք կարողացել դատել, դուք ձեր քվեարկությամբ դատեք, դա էլ է դատ. Փաշինյանը՝ Վայոց Ձորում

Այսօր ՀՀ-ում ոչ բոլոր մեղավորներն են բանտում, բայց այսօր բանտերում անմեղ մարդ չկա. Նիկոլ Փաշինյան

Կայացել է «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան. ֆիլմը ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում

«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության համագումարը՝ ուղիղ

Կորցրինք մեր տարածքները, քանի որ թույլ տվեցինք պառակտել մեզ, թիրախավորել մեր ազգային կառույցները, եկեղեցին, մշակույթն ու լեզուն. Աննա Մայիլյան

Բիզնեսը ճգնաժամային վիճակում է, պետական աջակցություն չկա․ մասնագետներն ահազանգում են

Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ճեպազրույցը՝ ուղիղ

ԼՀԿ-ն առաջարկում է տարկետում տալ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած քաղաքացիներին

Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը` ուղիղ

ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության գործընթացը Հայաստանից հետևողական դիվանագիտական աշխատանք է պահանջվելու. Աննա Կարապետյան

Սև ցուցակը պետք է կազմել ու ընդլայնել մարդկանցով, որոնք հակահայ դիրքորոշում կորդեգրեն․ պատգամավոր

Կոռեկտ արտահայտվեք այն ուժի ղեկավարի մասին, ում շվաքի ներքո բազմել եք այստեղ. Պապիկյանը՝ Մարուքյանին

Tert.am–ի լրագրող Անի Գևորգյանի ասուլիսը՝ ուղիղ

Գերիների հարցը կլուծվի հօգուտ Հայաստանի․ պաշտպանության փոխնախարար

Պատգամավոր Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը՝ ուղիղ

Պետությունն 1-ին անգամ ուշադրություն է դարձրել հոգեկան առողջության կենտրոնին․ Անահիտ Ավանեսյան

Մենք ծափահարում ենք ժողովրդի անունից և ժողովրդի ապագային. իշխանական պատգամավոր

Դուք սկսել եք լավ ապրել ու էդ պահից ամեն ինչ կործանվել է․ Մարուքյանը՝ իշխանությանը
-
19:39 • 19.04.21 Ամանորին գրեթե չենք հանգստանա․ կառավարության նոր նախագիծը
-
19:10 • 19.04.21 1 ամիս կաշխատենք մեր պայմաններով, եթե գոհացնի, կշարունակենք. Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհը բացվեց
-
15:42 • 19.04.21 Սամվել Բաբայանը այնպես էր պարզաջրում Փաշինյանին, որ հայրը որդու համար երևի չէր անի. Սայաթ Շիրինյան
-
15:30 • 19.04.21 Ռուսական կողմը միջնորդ է, բայց չի կրում պատասխանատվություն գերիների չվերադառնալու համար. գնդապետ Բորիս Ավագյան
-
15:20 • 19.04.21 Ինքնաթիռը դատարկ եկավ, որովհետև չէին գնացել գերիների հետևից. գնդապետ Բորիս Ավագյան
-
15:13 • 19.04.21 Մենք այսօր ունենք հավատի կորուստ, կոչ եմ անում համախմբվել․ Սասուն Միքայելյանը՝ Սյունիքում
-
15:11 • 19.04.21 «Իմ քայլը»-ի պատգամավորներն ավելի լավ է ելույթ չունենան, շահարկումներ են սկսվել նրանց կողմից. Բորիս Ավագյան
-
15:06 • 19.04.21 Ունե՞ք տեղեկություն, թե հայկական կողմից ինչ են պահանջում, որ գերիները վերադառնան. Բորիս Ավագյան
-
14:51 • 19.04.21 Եթե դուք որպես ՀՀ ԱԺ պատգամավորներ չեք ճանաչում բանակցող անձին, ես որտեղի՞ց պետք է ճանաչեմ. ԱԻՊԾ պաշտոնյա
-
14:31 • 19.04.21 Գերիների վերադարձի հարցով վերջին անգամ ե՞րբ և որտե՞ղ են տեղի ունեցել բանակցությունները. Թագուհի Թովմասյանը՝ գնդապետ Բորիս Ավագյանին
-
14:04 • 19.04.21 Ընտրական օրենսգրքի վերաբերյալ նախագահի հիմնավորումներն անհիմն են. Համազասպ Դանիելյան
-
14:01 • 19.04.21 Եթե ադրբեջանցին գա Ստեփանակերտ, անձամբ իրեն կգերեվարեմ. գնդապետ Բորիս Ավագյան
-
13:43 • 19.04.21 700 հոգի ենք, բոլորիս շանտաժ է արել, թե կազատի աշխատանքից. Սոթքի ոսկու հանքի աշխատակիցը՝ աշխատավարձ չստանալու մասին
-
13:23 • 19.04.21 Բաքվում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկում ԱԺ–ում․ ուղիղ
-
13:12 • 19.04.21 Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհը և երկաթգիծը փակ են. աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ
-
13:01 • 19.04.21 Ալիևն այսօր աչքի է ընկնում պոռոտախոսությամբ, ցինիզմով, նրա մոտ հոգեկան խանգարման երևույթներ կան. Արմեն Խաչատրյան
-
12:51 • 19.04.21 Կորոնավիրուսից մահաբերության ցուցանիշի աճ ունենք, ինչը խիստ մտահոգիչ է. Ռոմելա Աբովյան
-
12:33 • 19.04.21 Եթե նրանք 2 տարի էլ մնալ իշխանության, մենք պետականությունը կկորցնենք, որովհետև այս մարդիկ ապիկար և ինքնասիրահարված են ու երկիրը տանում են կործանման. Գևորգ Գորգիսյան
-
12:15 • 19.04.21 Ինչ միջոցառումներ են նախատեսված ապրիլի 24-ին Հայաստանում. ուղիղ
-
10:02 • 19.04.21 ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը
-
23:00 • 17.04.21 Երբ պատասխան կունենաք տալու կգաք. Վայոց ձորում թույլ չտվեցին Փաշինյանին մոտենալ զոհվածի գերեզմանին
-
14:42 • 17.04.21 Իմ հրաժարականից հետո եթե ոմանք թեկնածու առաջադրեն,լուծում կա՝«Իմ քայլն» ինձ կընտրի վարչապետ. Փաշինյան
-
14:41 • 17.04.21 Ում մենք չենք կարողացել դատել, դուք ձեր քվեարկությամբ դատեք, դա էլ է դատ. Փաշինյանը՝ Վայոց Ձորում
-
14:37 • 17.04.21 Այսօր ՀՀ-ում ոչ բոլոր մեղավորներն են բանտում, բայց այսօր բանտերում անմեղ մարդ չկա. Նիկոլ Փաշինյան
-
14:33 • 17.04.21 Կայացել է «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան. ֆիլմը ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում
-
12:31 • 17.04.21 «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության համագումարը՝ ուղիղ
-
23:00 • 16.04.21 Կորցրինք մեր տարածքները, քանի որ թույլ տվեցինք պառակտել մեզ, թիրախավորել մեր ազգային կառույցները, եկեղեցին, մշակույթն ու լեզուն. Աննա Մայիլյան
-
20:55 • 16.04.21 Բիզնեսը ճգնաժամային վիճակում է, պետական աջակցություն չկա․ մասնագետներն ահազանգում են
-
16:58 • 16.04.21 Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ճեպազրույցը՝ ուղիղ
-
16:30 • 16.04.21 ԼՀԿ-ն առաջարկում է տարկետում տալ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած քաղաքացիներին
-
15:43 • 16.04.21 Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը` ուղիղ
-
15:23 • 16.04.21 ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության գործընթացը Հայաստանից հետևողական դիվանագիտական աշխատանք է պահանջվելու. Աննա Կարապետյան
-
14:58 • 16.04.21 Սև ցուցակը պետք է կազմել ու ընդլայնել մարդկանցով, որոնք հակահայ դիրքորոշում կորդեգրեն․ պատգամավոր
-
14:54 • 16.04.21 Կոռեկտ արտահայտվեք այն ուժի ղեկավարի մասին, ում շվաքի ներքո բազմել եք այստեղ. Պապիկյանը՝ Մարուքյանին
-
14:18 • 16.04.21 Tert.am–ի լրագրող Անի Գևորգյանի ասուլիսը՝ ուղիղ
-
14:12 • 16.04.21 Գերիների հարցը կլուծվի հօգուտ Հայաստանի․ պաշտպանության փոխնախարար
-
13:38 • 16.04.21 Պատգամավոր Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը՝ ուղիղ
-
13:29 • 16.04.21 Պետությունն 1-ին անգամ ուշադրություն է դարձրել հոգեկան առողջության կենտրոնին․ Անահիտ Ավանեսյան
-
12:53 • 16.04.21 Մենք ծափահարում ենք ժողովրդի անունից և ժողովրդի ապագային. իշխանական պատգամավոր
-
12:42 • 16.04.21 Դուք սկսել եք լավ ապրել ու էդ պահից ամեն ինչ կործանվել է․ Մարուքյանը՝ իշխանությանը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:00 • 19/04 Բարձրացվեց զինվորական ծառայության տարիքային շեմը․ ԱԺ-ն ընդունեց նախորդ նիստին քննարկված բոլոր նախագծերը (տեսանյութ) ԱԺն շարունակում է քննարկել նիստի օրակարգում ընդգրկված հարցերը։ Ներառված են «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին&r
-
Քաղաքականություն 14:34 • 19/04 Քարոզարշավ՝ գերեզմանների վրա․ իր մեղքով առաջացած գերեզմանների մոտ դահիճը իբր ծնկի է իջնում, բայց այնպես, որ զրահաբաճկոնը չերևա․ այս ամենը ոչնչով չի տարբերվում Բաքվում բացված «պուրակից»․ Է․ Վարդանյան «Փաշինյանը, դեռևս չհայտարարված ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում,Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներում էր։
-
Իրադարձային 17:18 • 19/04 Երևանում Բորիս Ավագյանի հնչեցրած կարծիքների համար վերջինս այսօր ազատվել է ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից. հայտարարություն Բ․Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։
-
Իրադարձային 13:50 • 19/04 «Ռազմագերիների առևտուր». Փաշինյանը «սլաքներն ուղղում» է Մուրադովի կողմը. Свободная Пресса Свободная Пресса-ն անդրադարձ է կատարել հայ ռազմագերիների վերադարձի թեմային` ուշադրություն հրավիրելով վերջերս տեղի ունեցած միջադեպին, երբ Բաքվից ժամանած ինքնաթիռը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի, պետք է հայ ռազմագերիներին հայրենիք բերեր, դատարկ էր վայրէջք կատարել «Էրեբունի» օդանավակայանում:
-
Իրադարձային 16:12 • 19/04 Մենք վերցրել ենք պարտականություն՝ սառեցնելու և կանգնեցնելու ատոմակայանի աշխատանքը, որը կունենա սարսափելի հետևանքներ մեր էներգետիկ անվտանգության վրա, նաև մեծ հարված կլինի տնտեսությանը. Բ․ Ավագյան Մենք ունենք թշնամի, որը 25 տարի պատրաստվել է մեզ հետ պատերազմելու, մեր հասարակության մի զանգվածի մեջ եղել է իլյուզիա, որ մենք արդեն խաղաղության մեջ ենք․․․
-
Ժամանց 17:26 • 19/04 Կադիրովի 13-ամյա որդին ճանաչվել է բռնցքամարտի մրցաշարի հաղթող` չնայած, որ հակառակորդն է նրան հարվածներ հասցրել. Meduza (տեսանյութ) Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 13-ամյա որդին՝ Ադամ Կադիրովը, Գրոզնիի բռնցքամարտի մրցաշարում հաղթանակ է տարել այն բանից հետո, երբ մրցավարն անսպասելիորեն ընդհատել է մարտը, գրում է Meduza-ն, նշելով՝ մրցավարի համոզմամբ՝ Կադիրովի որդուն հաջողվել է նոկդաունի հասցնել իր հակառակորդին:
-
Իրադարձային 17:51 • 19/04 Հունաստանն այսօրվանից մի շարք երկրներից ժամանողների համար չեղարկել է կարանտինը Մինչև մայիսի 14-ին զբոսաշրջության սեզոնի բացումը, Հունաստանը հանում է պարտադիր կարանտինային սահմանափակումները ԵՄ Շենգեն գոտու երկրներից, Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Սերբիայից ժամանող զբոսաշրջիկների համար։
-
Իրադարձային 11:33 • 19/04 Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ մշակույթի նախկին նախարարի թույլ տված չարաշահումներին օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացմամբ ստացված գույքն օրինականացնելու համար․ ՔԿ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների․․․
-
Իրադարձային 17:43 • 19/04 Գյուղացիներն ուզում են կաղամբն ու կարտոֆիլը բերեն և նետեն ԱԺ-ի, Կառավարության շենքի դիմաց, ոչ թե տանեն աղբանոցներ. Վանո Կարապետյան «Գյուղացուց կարտոֆիլը գնում են լավագույն դեպքում 80-100 դրամով, գյուղացին պետք է մեքենա վարձի, որ կարողանա ապրանքները տանել դեպի կենտրոն, ու եթե հաշvարկենք, պարզ ․․․
-
Իրադարձային 19:47 • 19/04 Մատաղիսի ՀԷԿ-ը գործարկվել է. «Ազերէներջի»-ի տնօրեն Մատաղիս (Սուղովուշան) գյուղում գտնվող հիդրոէլեկտրակայանը գործարկվել է: Այս մասին «Ազերեներջի» ԲԲԸ նախագահ Բաբա Ռզաևը հայտարարել է 220/110/10 կիլովոլտանոց «Գովսան» ենթակայանի բացմանը նախագահ Իլհամ Ալիևին տված իր զեկույցում, գրում է minval.az կայքը:
-
Քաղաքականություն 14:51 • 19/04 «Պոպուլիզմը ուղի է դեպի վերջնական կործանում. դա լինելու է ինքնակործանում». Մ. Մինասյանը` ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Փրկչի փնտրտուքը ոչ միայն վտանգավոր է, այն կործանարար է: Բանն այն է, որ առաջին հերթին, փրկիչը պետք է սիրված և հարգված լինի բացառապես բոլորի կողմից: Երկրորդ, նա պարզապես պարտավոր է դառնալ հայկական իրականության Հերկուլեսը, որը մաքրում է նիկոլյան ախոռները:
-
Իրադարձային 09:04 • 19/04 Ռուս խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանում անցկացվել է Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսի փորձը․ ՌԴ ՊՆ (լուսանկարներ) «Հանդիսավոր երթի փորձերին մասնակցում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) անձնակազմը՝ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը: Բացի այդ, փորձերին մասնակցում են հումանիտար արձագանքման կենտրոնի, ռազմական ոստիկանության․․․
-
Իրադարձային 10:00 • 19/04 Բարձրացվեց զինվորական ծառայության տարիքային շեմը․ ԱԺ-ն ընդունեց նախորդ նիստին քննարկված բոլոր նախագծերը (տեսանյութ) ԱԺն շարունակում է քննարկել նիստի օրակարգում ընդգրկված հարցերը։ Ներառված են «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին&r
-
Քաղաքականություն 14:34 • 19/04 Քարոզարշավ՝ գերեզմանների վրա․ իր մեղքով առաջացած գերեզմանների մոտ դահիճը իբր ծնկի է իջնում, բայց այնպես, որ զրահաբաճկոնը չերևա․ այս ամենը ոչնչով չի տարբերվում Բաքվում բացված «պուրակից»․ Է․ Վարդանյան «Փաշինյանը, դեռևս չհայտարարված ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում,Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներում էր։
-
Իրադարձային 17:18 • 19/04 Երևանում Բորիս Ավագյանի հնչեցրած կարծիքների համար վերջինս այսօր ազատվել է ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից. հայտարարություն Բ․Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։
-
Իրադարձային 13:50 • 19/04 «Ռազմագերիների առևտուր». Փաշինյանը «սլաքներն ուղղում» է Մուրադովի կողմը. Свободная Пресса Свободная Пресса-ն անդրադարձ է կատարել հայ ռազմագերիների վերադարձի թեմային` ուշադրություն հրավիրելով վերջերս տեղի ունեցած միջադեպին, երբ Բաքվից ժամանած ինքնաթիռը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի, պետք է հայ ռազմագերիներին հայրենիք բերեր, դատարկ էր վայրէջք կատարել «Էրեբունի» օդանավակայանում:
-
Իրադարձային 16:12 • 19/04 Մենք վերցրել ենք պարտականություն՝ սառեցնելու և կանգնեցնելու ատոմակայանի աշխատանքը, որը կունենա սարսափելի հետևանքներ մեր էներգետիկ անվտանգության վրա, նաև մեծ հարված կլինի տնտեսությանը. Բ․ Ավագյան Մենք ունենք թշնամի, որը 25 տարի պատրաստվել է մեզ հետ պատերազմելու, մեր հասարակության մի զանգվածի մեջ եղել է իլյուզիա, որ մենք արդեն խաղաղության մեջ ենք․․․
-
Ժամանց 17:26 • 19/04 Կադիրովի 13-ամյա որդին ճանաչվել է բռնցքամարտի մրցաշարի հաղթող` չնայած, որ հակառակորդն է նրան հարվածներ հասցրել. Meduza (տեսանյութ) Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 13-ամյա որդին՝ Ադամ Կադիրովը, Գրոզնիի բռնցքամարտի մրցաշարում հաղթանակ է տարել այն բանից հետո, երբ մրցավարն անսպասելիորեն ընդհատել է մարտը, գրում է Meduza-ն, նշելով՝ մրցավարի համոզմամբ՝ Կադիրովի որդուն հաջողվել է նոկդաունի հասցնել իր հակառակորդին:
-
Իրադարձային 17:51 • 19/04 Հունաստանն այսօրվանից մի շարք երկրներից ժամանողների համար չեղարկել է կարանտինը Մինչև մայիսի 14-ին զբոսաշրջության սեզոնի բացումը, Հունաստանը հանում է պարտադիր կարանտինային սահմանափակումները ԵՄ Շենգեն գոտու երկրներից, Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Սերբիայից ժամանող զբոսաշրջիկների համար։
-
Իրադարձային 11:33 • 19/04 Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ մշակույթի նախկին նախարարի թույլ տված չարաշահումներին օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացմամբ ստացված գույքն օրինականացնելու համար․ ՔԿ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների․․․
-
Իրադարձային 17:43 • 19/04 Գյուղացիներն ուզում են կաղամբն ու կարտոֆիլը բերեն և նետեն ԱԺ-ի, Կառավարության շենքի դիմաց, ոչ թե տանեն աղբանոցներ. Վանո Կարապետյան «Գյուղացուց կարտոֆիլը գնում են լավագույն դեպքում 80-100 դրամով, գյուղացին պետք է մեքենա վարձի, որ կարողանա ապրանքները տանել դեպի կենտրոն, ու եթե հաշvարկենք, պարզ ․․․
-
Իրադարձային 19:47 • 19/04 Մատաղիսի ՀԷԿ-ը գործարկվել է. «Ազերէներջի»-ի տնօրեն Մատաղիս (Սուղովուշան) գյուղում գտնվող հիդրոէլեկտրակայանը գործարկվել է: Այս մասին «Ազերեներջի» ԲԲԸ նախագահ Բաբա Ռզաևը հայտարարել է 220/110/10 կիլովոլտանոց «Գովսան» ենթակայանի բացմանը նախագահ Իլհամ Ալիևին տված իր զեկույցում, գրում է minval.az կայքը:
-
Քաղաքականություն 14:51 • 19/04 «Պոպուլիզմը ուղի է դեպի վերջնական կործանում. դա լինելու է ինքնակործանում». Մ. Մինասյանը` ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Փրկչի փնտրտուքը ոչ միայն վտանգավոր է, այն կործանարար է: Բանն այն է, որ առաջին հերթին, փրկիչը պետք է սիրված և հարգված լինի բացառապես բոլորի կողմից: Երկրորդ, նա պարզապես պարտավոր է դառնալ հայկական իրականության Հերկուլեսը, որը մաքրում է նիկոլյան ախոռները:
-
Իրադարձային 09:04 • 19/04 Ռուս խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանում անցկացվել է Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսի փորձը․ ՌԴ ՊՆ (լուսանկարներ) «Հանդիսավոր երթի փորձերին մասնակցում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) անձնակազմը՝ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը: Բացի այդ, փորձերին մասնակցում են հումանիտար արձագանքման կենտրոնի, ռազմական ոստիկանության․․․
-
Իրադարձային 23:00 • 17/04 «Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք, ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս». Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին (տեսանյութ) Վայոց Ձոր մարզ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում համայնքներից մեկի գերեզմանատանը, ուր Փաշինյանը այցելել էր՝ ծաղիկներ դնելու 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, միջադեպ տեղի ունեցավ:
-
Քաղաքականություն 15:19 • 13/04 Ալիևը խոսել է այն մասին, թե ինչ կլինի Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս գալուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանում «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» կոնֆերանսի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչ կլինի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս գալուց հետո:
-
Քաղաքականություն 23:48 • 17/04 «Կամ բոլորդ պագոններդ պոկեք, կամ ասեք ճիշտը. հրաման տվել է երկու անձ` Ջալալ Հարությունյանը և այսօրվա հրամանատարը. ողջ, առողջ են, թե համամիտ չեն իմ ասածի հետ, թող ասեն». Սամվել Բաբայան Հնարավոր չէր կանխել պատերազմը, ես դեռ 2013-ից ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ հայկական կողմը ապրում էր հույսով, որ գերտերությունները թույլ չէին տա պատերազմ։
-
Իրավունք 10:09 • 16/04 Տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկը ապահովագրված չի կարող լինել. ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի փաստաբան Հարգելի լրագրողներ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերջինի պաշտպանները
-
Քաղաքականություն 22:23 • 13/04 Գագիկ Կոլյաևիչը միաձուլվել է Նիկոլ Վովաևիչի հետ հեղափոխական-ընտրական էքստազում, Էդմոն Հրաչիկովիչին բաժին են ընկել մնացորդները հաղթողների սեղանից․ Միքայել Մինասյան «Երբ մարդիկ լուրջ դեմքով քննարկում են ներկայիս խորհրդարանի կոնֆիգուրացիան, նրանք մոռանում են, որ այս խորհրդարանը հեղափոխական բռնապետության խորհրդարան է ․․․
-
Քաղաքականություն 19:16 • 15/04 «Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյան․ News.am Մեծագույն հարգանք տածելով բելառուս ժողովրդի հանդեպ՝ ես չէի ցանկանա, որ նրանք երբևէ նման «խաղաղասեր» հարևան ունենային, քանի որ կարճ ժամանակ հետո կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է․․․
-
Իրադարձային 13:52 • 14/04 Բարոյազուրկ ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել․ վարչապետն ու ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը․ Օնիկ Գասպարյանն արձագանքել է Փաշինյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե իրականության հետ որևէ աղերս չունի Օնիկ Գասպարյանի` նոյեմբերի 17-ի ...
-
Իրադարձային 20:28 • 14/04 Երթուղայինում տեղի ունեցած սպանության գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, նա Արտաշատի 57-ամյա բնակիչ է․ ՔԿ Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի 57-ամյա բնակիչը երթուղային միկրոովտոբուսի մեջ, դիմակ չկրելու հետ կապված՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից արված դիտողության…
-
Իրադարձային 10:00 • 19/04 Բարձրացվեց զինվորական ծառայության տարիքային շեմը․ ԱԺ-ն ընդունեց նախորդ նիստին քննարկված բոլոր նախագծերը (տեսանյութ) ԱԺն շարունակում է քննարկել նիստի օրակարգում ընդգրկված հարցերը։ Ներառված են «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին&r
-
Իրադարձային 10:52 • 15/04 «Միանգամից պատրաստ եմ վճարել»․ Լուկաշենկոն պատմել է ԼՂ կարգավորման հարցով Ալիևի` ՀՀ նախկին իշխանություններին արած առաջարկի և հայկական կողմի մերժման մասին «Ես, իհարկե, երբ նախագահ չլինեմ, շատ լավ բաներ կպատմեմ այն մասին, թե այդ հակամարտությունը կարգավորելու համար (Լեռնային Ղարաբաղում) Իլհամ Հեյդարովիչն ինչ է առաջարկել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարներին։ Այդ առաջարկներից մեկը հետևյալն էր․ «Լսի՛ր, փոխանցիր հայերին․․․
-
Քաղաքականություն 15:36 • 13/04 Ալիևը «Զանգեզուրը պատմական ադրբեջանական հող» է անվանել և հայտարարել Երևան «վերադառնալու» մտադրության մասին «Ասել եմ, որ մենք կվերադառնանք: Սա նշանակում է` ինչո՞ւ ոչ: Եթե վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործում ենք այս ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք Իրիվան: Ժամանակը կգա, մենք կանենք դա: Ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը»,-ասել է Ալիևը:
-
Իրադարձային 17:31 • 15/04 Բաքվում բացված «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության փաստը. ՀՀ ՄԻՊ Այն բացվել է Բաքվում` առավելագույն հրապարակայնություն ապահովելով և ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարելու նպատակ:
-
Իրադարձային 21:42 • 18/04 Մեծ Բրիտանիայի թագուհուն ամուսնու հուղարկավորության հաջորդ օրը նկատել են մեքենայի ղեկին՝ Վինձորի ամրոցից հեռանալիս (լուսանկարներ) Թագուհին մեքենայով է հեռացել իր վինձորյան նստավայրի տարածքից և ինքն է վարել մեքենան: 94-ամյա միապետին մեքենան վարելիս լուսանկարել են այսօր առավոտյան՝ Էդինբուրգի դուքսի հուղարկավորության հաջորդ օրը: