Նեպալում անհետացած ինքնաթիռի ուղևորների թվում եղել են Չինաստանի և Քուվեյթի քաղաքացիներ
Նեպալում այսօր անհետացած ինքնաթիռի ուղևորների թվում եղել են Չինաստանի և Քուվեյթի քաղաքացիներ, գրում է Газета-ն` «Սինհուա» գործակալությանը հղումով:
«18 ուղևորների թվում եղել են 2 արտասահմանցիներ` Չինաստանի և Քուվեյթի քաղաքացիներ»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Նեպալի լեռնային շրջանում Tara Airlines ավիաընկերությանը պատկանող փոքր ուղևորատար ինքնաթիռ է անհետացել։










