Ճակատամարտ քաղաքի գլխավոր Հերոստրատի հետ
Քաղաքը խառնում է լեզուները, ջնջում հաղորդակցական կոդերը, փակում վերջին ելքերը, ապակոդավորում մեզ: Քաղաքը կորցնում է զրույցը: Ինքն իմաստն էր, միտքը, ռիթմը, իսկ ճանապարհը, կոյուղին կամ առավելևս միզահոտ նրբանցքը հաստատ քաղաքը չէ: Պապս էլ գյուղի իր տնամերձում ուներ: Իհարկե, քաղաքավարի չէ կրկին հիշեցնել, որ աշխարհում ավարտվել է բուն կապիտալիզմը, որ ընչաքաղցությունը, վաղ թե ուշ, քաոս է ստեղծում, որ զուտ նյութական ինքնաարարմամբ տարված հասարակական կենդանիների ամբողջությունը երբեք խաղաղ համակեցության չի հասնի, քաղաք, քաղաքականություն, քաղաքակրթություն չի ունենա: Ուստի, չենք հիշեցնի: Ուղղակի կասենք՝ ընտրության հարց է:
Եվ մի հետգրություն. վատ է, երբ Երևանի այսօրվա քաղաքաշինական մշակույթի սիրահարներն արդեն չեն ուզում իրենց անուն, ազգանունով և հատկապես՝ զբաղեցրած պաշտոնով հանդես գալ: Որպես լրագրող՝ տխրեցի, իհարկե, բայց որպես քաղաքացի անգամ հրճվեցի, չէ՞ որ սա արթուն քաղաքացիական հասարակության այն փոքր սաղմի փոքրիկ, բայց այնուամենայնիվ՝ հաղթանակն է:
-Ես՝ որպես լրագրող, ահագին մեծ հիմարություն արեցի, որ մեր բանավեճի հենց սկզբից չմիացրի ձայնագրիչս՝ չեք ուզում ներկայանալ, մի ներկայացեք, բայց ես Ձեր դիտարկումները առնվազն պարտավոր եմ ներկայացնել հանրությանը, հատկապես՝ մասնագիտական շրջանակներին:
-Դեմ չեմ, ներկայացրեք. մեր հասարակությունը սխալ պատկերացում ունի, կամ ավելի ճիշտ պատկերացում չունի քաղաքաշինության մասին: Մի կարծրատիպ ունի ընդամենը՝ աման, վրա հասեք, քանդում են, ավերում են, ցեղասպանում են: Ես երբ կարդում եմ «քաղաքի դեմքն ու դիմագիծը», «մայրաքաղաքն իր արմատներից կտրել» արտահայտությունները, սիրտս խառնում է, Դո՞ւք էլ եք այդպիսի բաներ գրում:
-Բայց ով է պնդել, թե Երևանը մի անհույս կույս է, որին ձեռնահարելը մեղք է. ամենևին: Սակայն, երբ օրվա ագիտպրոպի կուրսով առնվազն մեկ-երկու տասնամյակը մեկ ամեն մի սերունդ իր պատվի գործն է համարում քաղաքամոր քիթումռութը հիմնահատակ ջարդելը և սեփական քիթումռութը նրա վրա նկարելը, իսկապես նոնսենս է: Չեմ ուզում մեր զրույցը հրենք հեռավոր պատմական անցյալ, որովհետև անկախության 25 տարիների մեր քաղաքաշինական վարքը մեզ բավարար է…
-Բա քաղաքը քաղաքականություն է, ինչ եք ուզում, հաղորդակցական նոր կոդեր են պետք, նոր իրավիճակը պետք է ընդգրկել, քաղաքային նոր միջավայրի խնդիր կա, ի՞նչ անենք, դոփե՞նք տեղում:Դուք հաշվի չեք առնում, որ աշխարհում այսօր նոր մարդ է ստեղծվել, ինքը նոր չափ, մետր ունի, ինչո՞ւ եք նոր սերնդին ստիպում ապրել ձեր մանկության քաղաքում, մեղք չե՞ն: Աշխարհում քաղաքաշինական նոր մշակույթ, նոր լեզու է առաջացել, բարի եղեք սովորել այդ լեզվի գոնե այբուբենը, հին կենսատարածքների աուրան ջնջեք, մաքրվեք այդ հիշողությունից:
-Դե այդ տրամաբանությամբ եկեք մաշտոցյան այբուբենն էլ ջնջենք, էլեկտրոնային նոր հասարակություն է ստեղծվել, մագաղաթների վրայի հին գիրն էլ ո՞ւմ է պետք:
-Մի ծայրահեղացրեք. անկախություն էիք ուզում՝ ունեցաք, հիմա բարի եղեք դուրս գալ սովետի փլատակների տակից:
-Բայց սովետական մտածողության ավելի վառ մոնումենտ, քան Հյուսիսային պողոտան է, դժվար է պատկերացնել:
-Այնտեղ, իհարկե, կան կոպիտ սխալներ, ձևախեղումներ. դա նոր քաղաքաշինության լավագույն նմուշներից չէ, բայց ամեն դեպքում հասարակությունն այսքան կոնսերվատիվ չպիտի լինի, հակառակ դեպքում Երևանը կվերածվի մի անտիկվար բանի, որ պառավները խնամքով սեփական սնդուկում են պահում և չեն օգտագործում: Այս 25 տարիներին ահագին բան է արվել, ահագին բան է կառուցվել, և դա մեզ պիտի ոգևորի, ոչ թե՝ հակառակը:
-Եկեք փաստերով խոսենք. անկախության առաջին տարիներ. ջնջում ենք փողոցների և հրապարակների հին անունները և նոր, ազգային-ազատագրական անուններ դնում, հետո ջնջում, ջարդուխուրդ ենք անում քաղաքի արձանները, ապա սահուն անցնում մեզ խանգարող այլ «ավելորդությունների», ամբողջական թաղամասերի, պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձան-շենքերի՝ կառուցելով թափ-թազա, բայց և անհոտ, անհամ քաղաք: Սա չէ՞…
-Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ տեխնոկրատները հաղթել են ամբողջ աշխարհում, և բոլորդ պիտի սրա հետ հաշվի նստեք, եթե աշխարհն այսօր մեքենայի պատրաստած հումքը վերցնում և սննդամթերքն ուտում է, պիտի իրեն տեղակայի նաև նոր քաղաքաշինական միջավայրում. հայերս միշտ էլ մեր վրայից դժվար ենք տրեխները հանել, վախկոտ ժողովուրդ ենք և չենք ուզում քայլ առաջ անել, հաշտվել նոր քաղաքաշինական ռիթմերին:
- Կներեք, բայց քաղաքի որ անկյունում են հնչում այդ ռիթմերը, տեղն ասեք՝ գնանք, ունկնդրենք: Ժամանակակից քաղաքաշինությունը, այո՛, հրաշքներ է գործում. նոր ճարտարապետությունն արդեն խելոք տանիքներ, հասկացող պատեր, ձայնային ալիքներով կառավարվող բնակարաններ է ծրագրավորում, անգամ ցույց է տալիս, որ շենքերը կարելի է ոչ միայն կառուցել, այլև հողում աճեցնել, բուսականությամբ ցանկացած սանրվածք տալ այդ շենքերին: Կարծեմ սրանք են քաղաքաշինական նոր ռիթմերը, իսկ մենք իսկի արևի մեջ լողացող մեր երկրի համար չկարողացանք համապատասխան տանիքներով մի քանի շենք կառուցել: Մարդիկ զբաղված են հանրային տարածքները խժռելով, հասկանալ կարելի է, ժամանակ չկա այսպիսի գաղափարների համար. պետական կարիք է, պիտի հոգալ:
-Մենք մի բան չենք ուզում հասկանալ, պետությունը վաղուց պատվիրատու չէ, պետությունը քաղաք չի կառուցում, և քաղաքը չի կարող չենթարկվել տարբեր էլիտաների բիզնես շահերի տրամաբանությանը: Հիմա քանի որ այդ բիզնեսմենները չեն ուզում ավելի թանկ նախագծերով կառուցել, ավելի նորարար միտք ներդնել, բնականաբար, ստացվում են նաև խիստ անճաշակ շինություններ: Հասարակությունը մինչև օրս օգտագործում է գեղեցիկ շենք, գեղեցիկ կառույց արտահայտությունները, բայց բավական է արդեն ճարտարապետությանը նայել գեղեցիկի գեղագիտությամբ: Այն առաջին հերթին պիտի գործառնական լինի, նրա ամեն մի անկյունը պիտի ուղերձ ունենա, աշխատի, նոր կենսական տարածություն, սոցիալական նոր փոխհարաբերություն ստեղծի: Այ սա ես նկատի ունեմ, երբ ասում եմ նոր չափ, նոր մետր: Բայց, ցավոք, աղքատ երկիրը դատապարտված է ունենալ աղքատ, էժան ճարտարապետություն…
-Այդ կառուցապատողներն աղքա՞տ են:
-Նրանք ուղղակի ռիսկային են համարում ավելի մեծ ներդրումները: Եվ նրանց չես մեղադրի, նրանք լավ հաշվարկել են պահանջարկը, իրենք մեղավոր չեն, պետությունն էլ մեղավոր չէ…
-Գիտեք, մի անեկդոտ հիշեցի. շենքը փլվում է, զոհեր են լինում: Հիմա դատն է, բայց դատարան կանչել են մի աղյուսի և ասում են՝ ինչի՞ ես ընկել ու մարդուն սպանել, դե աղյուսն էլ ասում է, ես չեմ մեղավոր, կանչեք ցեմենտին: Սրանք ցեմենտին են կանչում, դե սա էլ ամեն ինչ բարդում է գաջի վրա: Գաջին են բերման ենթարկում, սա էլ թե՝ ընկերներ, ախր ես ընդհանրապես այնտեղ չեմ եղել: /Ծիծաղում է/
-Ախր շատ հաճախ մենք ուղղակի սնապարծության գիրկն ենք ընկնում, մենք լուրջ մայրաքաղաք երբեք էլ չենք ունեցել, հերթով նայեք՝ ստալինյան շրջան, հետո խրուշչովյան էդ բարաքային ճարտարապետությունը, բրեժնևյան այդ սարսափելի ֆաշիզմի հասնող նացիոնալիստական շրջանը, մայրաքաղաքում ծավալված այդ արձանախումբը, տրանսազգային խորհրդանիշները, ամեն տեղից կախված էդ ծեքծեքուն խաղողներն ու նռները, բոլոր ռաբիսությունները, որոնք, իմիջիայլոց իջեցված էին կենտրոնից, այդ գաղափարները Հայաստանում չէ, որ արտադրվել են: Դե համեմատեք մեր ադեկվատությունն այդ ժամանակի քաղաքաշինական ընդհանուր միտումների հետ ՝ համեմատության եզր չկա, ուղղակի:
- Նացիոնալիզմն, այո՛, բարուրի մեջ գտնվող ֆաշիզմի պես բան է, դա չէ հարցը և 60-ականների ազգային զարթոնքից հետո էլ ոչ միայն ճարտարապետության այլ ամբողջ մշակույթի վրա է սարսափելի ներգործել: Դրա համար էլ Չարենցի, Տերյանի ու Բակունցի ստեղծած մշակութաբանական տեքստերը այդ սերնդի համար մնացին անհաղթահարելի, նրանք կորուսյալ հայրենիքի ողբասացությամբ և պետական շքանշանները կրծքներին ազգային դիսիդենտեր էին փախնում: Բայց, այ , ժամանակակից Երևան չունենալու Ձեր դիտարկման հետ, հաստատ համաձայն չեմ:
-Ինչո՞ւ:
-Որովհետև արդեն 20-ակաների Երևանն իր մեջ խտացնում էր ժամանակի քաղաքաշինական մշակույթի նորարար միտքը, 20-րդ դարի նորագույն մայրաքաղաքներից մեկն էր: Ինչու ենք մոռանում, որ այն նախկինում Երևանյան խանության կենտրոնն էր, Պարսկաստանի հզորագույն խանություններից մեկը: Եվ սովետական շրջանն էլ Երևանի զարթոնքի շրջանն էր, ինչու՝ ոչ: Այդ ժառանգությունը ստացել էինք, բարի լինեինք պահել, զարգացնել: Քաղաքային միջավայրի կառավարումը կարծեմ լուրջ գիտություն է, և ես չգիտեմ էլ մեր քաղաքում քանի այդպիսի մասնագետ է ապրում, կամ գոնե կա՞ մեկը: Նայելով արդեն կանաչ տարածությունից վերջնական քաչալացած քաղաքին, մտածում ես, որ հաստատ չկա:
-Նախ՝ Թամանյանի Երևանին այդքան հղումներ անելը սխալ է: Դա ընդամենը 150 հազար բնակչի համար նախատեսված քաղաք էր: Հետո էլ քաղաքն ու քարվանսարան եկեք չշփոթենք, հա՞: Բայց ես մի ուրիշ բան եմ ուզում ասել, երբևէ մտածե՞լ եք, թե ինչու ենք մենք մոնոէթնիկ, ինչու այլազգիները խուսափում են մեզ հետ համակեցությունից: Մենք նորի, տարբերի, ուրիշի ընկալումն ենք կորցրել. ամեն մի նոր սվիններով ենք ընդունում, ամեն մի նոր գաղափար սպառնալիք է մեզ համար, մի տեղից շինարարության ձայն է լսվում, թե չէ, վերջ, հարայհրոցն ընկնում է: Դե մնանք մեր հին տեքստերի մեջ, նարդին դնենք դոշներիս, նռները կախենք ականջներիցս և հայկական ադաթներով ապրենք մեն մենակ: Եղել է միջավայր, շատ բան աշխատել է այդ միջավայրում, հիմա արդեն չկա այդ միջավայրը, չկա նախկին երկիրը և պետք է ստեղծել մշակութային նոր ֆորմաներ, նոր իրավիճակներ: Ոչ թե անընդհատ դիմադրություն ցույց տալ, ընդվզել նոր գաղափարների դեմ: Պետք է հասու լինել համակեցության նոր իմաստին և բովանդակությանը:
-Բայց մենք պիտի առնվազն հրճվենք, որ հասարակությունն անտարբեր չէ, ուզում է մասնակից լինել պրոցեսներին: Ժամանակակից մարդը հենց նա է, ով պատասխանատու է իր շրջակա միջավայրի համար: Բա մենք խոսում ենք քաղաքաշինական նոր մշակույթից, այն, կարծեմ, առանց հանրային երկխոսության չի լինում: Հենց ժամանակակից քաղաքն էլ, կարծեմ, այլ բան չէ, քան բոլորին ընդգրկող հաղորդակցություն. այլապես ինչու ենք կրկնում, որ քաղաքը տուն է, փողոցն ինչո՞ւ ենք երազում մոտեցնել տան ինտերիերին և վերջապես, ինչ նոր տեքստերի մասին է խոսքը. քաղաքի միսն ուտելուց հետո արդեն ոսկորներին ենք հասել, սրանից դենը տեքստ էլ կա՞:
-Դուք գիտե՞ք, որոնք են աշխարհում ամենալավ պահպանված, այսպես կոչված, հավերժական շինությունները՝ թաղման ռիտուալի հետ կապված մահարձանները, դամբարանները, գերեզմանատները, սարկոֆագները, հուշարձանները, շարունակե՞մ. սա շատ խորհրդանշական է: Մեռնող էթնիկ հանրությունները կառչում են միշտ իրենց ունեցվածքից, որովհետև վախենում են, որ չկարողանան նոր բան ստեղծել, այդպես անում են նաև զառամյալները, որովհետև, իրոք չեն կարող իրենց աշխատանքով նոր բան ձեռք բերել: Այսօր մի անկյունում տնկված մի շենքը հեչ բան է, ուզում է հին լինել, ուզում է՝ նոր: Այն պետք է սպասարկել անհրաժեշտ միջավայրով, կոնցեպտ, իմաստ դնել նրա շուրջ:
-Մտքի, իմաստների տարածք մտնելու համար պիտի կարողանաս մի պահ գոնե լքել ընչաքաղցությունը: Մի երկու կոպեկի համար չջնջել քաղաքի հիշողությունը: Ինչն է խանգարում, որ տվյալ շենքի ներառմամբ ստանալ այդ նոր միջավայրը, ստեղծել կոնտրաստներ, նոր ֆորմաներ: Քաղաքի կենտրոնն արդեն գերկառուցված է, ոչ մի պաուզա, ազատ տարածք չկա: Տպավորություն է, որ մենք արդեն ռեալ տարածքում չունենք հաղորդակցական կոդեր, մի տեսակ մեր լեզուները խառնված են, միգուցե նաև այն պատճառով , որ հանրային տարածքները աստիճանաբար զավթեցին, որոնք հաղորդակցվելու, զգացողություն և էներգիա փոխանցելու միջավայր էին ապահովում: Քաղաքն արդեն զրույցն է կորցնում, սա է ամենասարսափելին:
-Շրջեք աշխարհի մեծ քաղաքներում՝ Լոնդոն, Նյու-Յորք, Փարիզ, որն ասեմ, և տեսեք նրանց ապրած տրանսֆորմացիաները: Սա համատարած երևույթ է, այնպես չէ, որ այս ուղտը չոքել է միայն մեր դռանը: Այս տրանսֆորմացիաների ներսում, բացի բարիքից, նաև բավականաչափ չարիք կա, իհարկե, Տոկիոյում արդեն մտահոգված են, թե ինչպես են 35 մլն մարդու լույս ու թթվածին հասցնելու, ամենուր էլ այս սպառողականությունն իր հետ բերել է քաղաքաշինական կատակլիզմներ: Բայց մեկ է, մարդը չի կարող անշարժանալ, նա ունի նոր պահանջմունքներ, որոնք պիտի բավարարվեն: Մենք մի երկու ժամից ավելի չենք կարողանում մնալ մեր տատի տանը, այն ժամանակակից չէ, չի բավարարում մեր պահանջներին, դա ավելի մեծ շնչարգելություն է առաջացնում: Իսկ մարդիկ ընկել են անիմաստ արժեքների հետևից…
-Արժեք չունեցողը ցինիկը չէ՞, ամենասարսափելի կենդանին:
-Մարդն է արժեքը, նրա բարեկեցությունը, երջանկությունը, մնացածը կեղծ արժեքներ են, խիստ երերուն, որոնք լուսավորականության առաջադրած գաղափարների հետ փոխվում են: Հիմա նոր ճարտարապետության գլխավոր խնդիրը հարմարավետ միջավայր ստեղծելն է ու դրա համար հաստատ պարտադիր չէ, այդ շենքի վրա Արարատ կամ նուռ պատկերելը, եթե այդ միջավայրը կյանքը ավելի հարմարավետ է դարձնում, ուրեմն մարդն արժևորված է:
-Բա կուլամ, կուլամ ի՞նչ կուլամ ես. հիմա այս հերոստրատությունը հարմարավե՞տ է դարձրել իմ կյանքը, իհարկե՝ ոչ: Եվ սա մի կոմեդիա չէ, որ կողքից հումորով նայես ու անցնես, սա մի ողբերգություն է, որին ակամայից բոլորս ենք մասնակցում: Բրոդսկին ասում է՝ ժամանակակից ողբերգության մեջ երգչախումբն է մեռնում, ոչ թե հերոսը: Այ սա է ամբողջ հարցը, որովհետև մարդը քաղաք է կառուցում, հետո այդ քաղաքը սկսում է մարդիկ կառուցել, չէ՞: Տպավորություն է, որ բոլորս գտնվում ենք հանցագործության վայրում և քանի չենք կարողանում կանխել սերիական հանցագործությունը, ակամայից հանցակիցներ ենք դառնում:
- Ձեր ասածի մեջ էլ ճշմարտություն կա, բայց ամբողջ պարադոքսն այն է, որ մենք իրար չլսեցինք ու մեր զրույցը չստացվեց: Որպես լրագրող դա Ձեր պարտությունն է, իմացեք, ոչ՝ իմը: Իսկ ինձ ասել էին, թե Դուք կարողանում եք լավ զրույցներ վարել: Ավարտե՞նք: Փաստորեն, իրար չլսեցինք, չճանաչեցինք, ես կասեի՝ չտեսանք:
-Դե պարտությունն էլ լրագրողի համար է, ոչինչ, խոստանում եմ մեր զրույցից երբեք չպոկել Ձեր այս գնահատականը: Բայց լսելու և տեսնելու մասին մի թեմատիկ անեկդոտ ևս. ուրեմն պատվիրատուն գալիս է ստուգելու նոր ավարտված բնակարանի ձայնամեկուսացումը և շինարարին ասում է՝ գնա հարևանի տնից մի հատ գոռա, տեսնեմ՝ լսվո՞ւմ է: Շինարարը հարևանի տնից՝ շեֆ, դու ինձ լսո՞ւմ ես: Սա էլ ստեղից՝ տո ո՜նց չեմ լսում, նույնիսկ տեսնում եմ քեզ: Շնորհակալություն, որ զրուցեցիք հետս, լսեցրիք և տեսցրիք Ձեզ:
-Հիմա իրոք սա տպելո՞ւ ես:
-Անպայման, ինչպես պայմանավորվել էիք:
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
Mantashyants Global EXPO 2024. ավելի քան 40 ոլորտից 100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում
Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը, սա է, որքան էլ աբսուրդ հնչի. Բեքարյան
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 20:38 • 28.10.24 Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
- 12:15 • 28.10.24 Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
- 11:13 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
- 11:01 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
- 10:48 • 28.10.24 Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
- 20:12 • 26.10.24 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
- 23:15 • 25.10.24 Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
- 20:44 • 25.10.24 Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
- 13:03 • 25.10.24 ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
- 11:37 • 25.10.24 Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
- 12:16 • 24.10.24 «Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:00 • 24.10.24 Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
- 20:38 • 23.10.24 Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
- 18:29 • 23.10.24 BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
- 17:33 • 23.10.24 Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
- 14:36 • 23.10.24 Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
- 11:19 • 23.10.24 Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
- 17:36 • 22.10.24 Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 17:33 • 22.10.24 Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
- 17:03 • 22.10.24 Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
- 14:22 • 22.10.24 Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
- 12:37 • 22.10.24 Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
- 11:40 • 22.10.24 Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
- 11:16 • 22.10.24 Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
- 10:25 • 22.10.24 Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
- 20:35 • 21.10.24 Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
- 13:00 • 21.10.24 Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
- 12:16 • 21.10.24 Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
- 21:59 • 18.10.24 Mantashyants Global EXPO 2024. ավելի քան 40 ոլորտից 100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում
- 15:16 • 17.10.24 Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը, սա է, որքան էլ աբսուրդ հնչի. Բեքարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 23:37 • 31/10 Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար) Վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:
-
Քաղաքականություն 11:50 • 31/10 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան. Միրզոյան (տեսանյութ) Ռուստամյանը նաև հետաքրքրվեց, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարց կա՞ ԱԳՆ օրակարգում, ինչին ի պատասխան Միրզոյանն ասաց, որ դա իրենց թիվ մեկ առաջանահերթությունը չէ:
-
Գիտություն/տեխնիկա 16:11 • 31/10 Չինացի գիտնականները ստեղծել են աղյուսի նոր տեսակ` Լուսնի վրա առաջին շինությունը կառուցելու համար Բացի այդ, քանի որ Լուսինը վակուումային միջավայր է և այնտեղ մեծ քանակությամբ տիեզերական ճառագայթում կա, հետազոտողները ցանկանում են հասկանալ, թե արդյոք աղյուսները կարող են դիմակայել տիեզերական ճառագայթման ազդեցությանը Լուսնի վրա:
-
Իրադարձային 10:45 • 31/10 «Գոյ» թատրոնի դերասաններն ինքնակամ դուրս են եկել թատրոնից. ծրագրում են հաջորդ քայլերը «Գոյի» անձնակազմը պահանջում է ստեղծագործական թույլտվություն իրենց թատրոնում։ «Մենք պահանջում ենք, որ պատկան մարմիններն արձագանքեն և լուծեն մեր խնդիրը», -հայտարարել էր «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
-
Իրադարձային 13:32 • 31/10 Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ Մարզերում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
-
Քաղաքականություն 19:06 • 31/10 Չէինք պատկերացրել, որ Բելառուսում նման բուռն ու մրցակցային ընտրություններ կսպասվեն՝ անկանխատեսելի ելքով․ Լուկաշենկո «Մենք չէինք էլ պատկերացնում, որ Բելառուսում նման բուռն ու մրցակցային ընտրություններ են սպասվում՝ անկանխատեսելի ելքով։ Անգամ կին թեկնածու ունենք»,- ասել է Լուկաշենկոն։
-
Իրադարձային 13:38 • 31/10 Կոնյակը Ֆրանսիայի ոչ նյութական արժեքն է, կողքից քմծիծաղ է առաջացնում, երբ այլ երկրներ ասում են՝ բա գիտե՞ք՝ մենք ինչ կոնյակ ունենք. Փաշինյան Մենք ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փորձենք ինչ-որ մեկին ապացուցել, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ ի բնե այդպիսի բան չէր կարող լինել, որովհետև շամպայնը ոչ թե ցանկացած փրփրուն գինի է, այլ այն փրփրուն գինին է, որն աճում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից:
-
Իրադարձային 15:25 • 31/10 Իսպանիայում հեղեղների հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի (լուսանկարներ) Իսպանիայի արևելյան Վալենսիա շրջանում սաստիկ ջրհեղեղներից զոհվածների թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի, հայտնել են երկրի իշխանություններըՆերկայում զոհերի հաստատված թիվը 95 է, կան հարյուրավոր անհետ կորածներ
-
Քաղաքականություն 16:41 • 31/10 Բաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Սթիվեն Դաութիի հետ՝ ի թիվս այնի, քննարկելով հայադրբեջանական կարգավորումը։Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը լո
-
Իրադարձային 23:37 • 31/10 Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար) Վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:
-
Քաղաքականություն 11:50 • 31/10 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան. Միրզոյան (տեսանյութ) Ռուստամյանը նաև հետաքրքրվեց, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարց կա՞ ԱԳՆ օրակարգում, ինչին ի պատասխան Միրզոյանն ասաց, որ դա իրենց թիվ մեկ առաջանահերթությունը չէ:
-
Գիտություն/տեխնիկա 16:11 • 31/10 Չինացի գիտնականները ստեղծել են աղյուսի նոր տեսակ` Լուսնի վրա առաջին շինությունը կառուցելու համար Բացի այդ, քանի որ Լուսինը վակուումային միջավայր է և այնտեղ մեծ քանակությամբ տիեզերական ճառագայթում կա, հետազոտողները ցանկանում են հասկանալ, թե արդյոք աղյուսները կարող են դիմակայել տիեզերական ճառագայթման ազդեցությանը Լուսնի վրա:
-
Իրադարձային 10:45 • 31/10 «Գոյ» թատրոնի դերասաններն ինքնակամ դուրս են եկել թատրոնից. ծրագրում են հաջորդ քայլերը «Գոյի» անձնակազմը պահանջում է ստեղծագործական թույլտվություն իրենց թատրոնում։ «Մենք պահանջում ենք, որ պատկան մարմիններն արձագանքեն և լուծեն մեր խնդիրը», -հայտարարել էր «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
-
Իրադարձային 13:32 • 31/10 Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ Մարզերում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
-
Քաղաքականություն 19:06 • 31/10 Չէինք պատկերացրել, որ Բելառուսում նման բուռն ու մրցակցային ընտրություններ կսպասվեն՝ անկանխատեսելի ելքով․ Լուկաշենկո «Մենք չէինք էլ պատկերացնում, որ Բելառուսում նման բուռն ու մրցակցային ընտրություններ են սպասվում՝ անկանխատեսելի ելքով։ Անգամ կին թեկնածու ունենք»,- ասել է Լուկաշենկոն։
-
Իրադարձային 13:38 • 31/10 Կոնյակը Ֆրանսիայի ոչ նյութական արժեքն է, կողքից քմծիծաղ է առաջացնում, երբ այլ երկրներ ասում են՝ բա գիտե՞ք՝ մենք ինչ կոնյակ ունենք. Փաշինյան Մենք ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փորձենք ինչ-որ մեկին ապացուցել, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ ի բնե այդպիսի բան չէր կարող լինել, որովհետև շամպայնը ոչ թե ցանկացած փրփրուն գինի է, այլ այն փրփրուն գինին է, որն աճում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից:
-
Իրադարձային 15:25 • 31/10 Իսպանիայում հեղեղների հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի (լուսանկարներ) Իսպանիայի արևելյան Վալենսիա շրջանում սաստիկ ջրհեղեղներից զոհվածների թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի, հայտնել են երկրի իշխանություններըՆերկայում զոհերի հաստատված թիվը 95 է, կան հարյուրավոր անհետ կորածներ
-
Քաղաքականություն 16:41 • 31/10 Բաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Սթիվեն Դաութիի հետ՝ ի թիվս այնի, քննարկելով հայադրբեջանական կարգավորումը։Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը լո
-
Իրադարձային 16:39 • 26/10 Ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը Այսօր՝ ժամը 03։45-ի սահմաններում, Էլեն Իսրայելյանը «BMW»-ով Մազմանյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։
-
Ժամանց 16:30 • 25/10 Ինչ տեսք ունի Բեքհեմների՝ ավելի քան 70 մլն եվրո արժողությամբ նոր առանձնատունը Մայամիում (լուսանկարներ) Պարբերականը նկատում է, որ անշարժ գույքը, գնին համապատասխան, առաջարկում է լյուքս դասի հարմարություններ՝ լողավազան, մարզասրահ, տնային կինոթատրոն, սպա, մերսման սրահներ, 9 ննջասենյակ, 13 լոգասենյակ, 10 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, նավամատույց՝ զբոսանավերի համար:
-
Քաղաքականություն 17:09 • 26/10 Զուրաբիշվիլին չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ․ նա տեսաուղերձ է հրապարակել Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները կադրեր էին հրապարակել մի քանի ընտրատեղամասերում ծեծկռտուքների մասին։ Մասնավորապես, Թբիլիսիի երկու շրջաններում իշխանության համակիրների և ընդդիմախոսների միջև էին ծեծկռտուքներ եղել։
Գիտություն/տեխնիկա
-
23:43 • 30.10.24 Չինաստանում սկսվել է թռչող մեքենաների գործարանի շինարարությունը
-
11:41 • 28.10.24 Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Սպորտ
-
23:03 • 31.10.24 Էրիկ Առստամյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
-
21:13 • 31.10.24 Բռնցքամարտի Մ18 ԱԱ․ Անդրանիկ Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Իրադարձային
-
21:54 • 31.10.24 Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա տուժած
Մամուլի տեսություն
-
08:56 • 31.10.24 Տոտալ իշխանազավթման օրավուր մեծացող ախորժակը. «Փաստ»
-
08:42 • 31.10.24 ՔՊ-ում ՀԾԿՀ նախագահի թեկնածուի փնտրտուքների մեջ են. «Հրապարակ»