ՄԱԿ-ը մտադիր է 5 օրում օգնություն հասցնել 154.000 սիրիացիների
ՄԱԿ-ը` հումանիտար կազմակերպությունների հետ համագործակցությամբ, մտադիր է օգնություն հասցնել սիրիական պաշարված քաղաքների 154.000 բնակիչների, հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Յակուբ էլ- Հիլոյին:
ՄԱԿ-ը հույս ունի երկուշաբթի օգնություն հասցնել Մուադամիա, այնուհետ՝ Զաբադանի, Քեֆրայա, Ֆուա, Մադայա։ Կազմակերպությունում, սպասելով սիրիական հակամարտութան բոլոր կողմերի համաձայնությանը, նշում են, որ պատրաստ են հումանիտար օգնություն հասցնել 1.7 մլն սիրիացիների, ովքեր ապրում են դժվարհասանելի շրջաններում, փոխանցում է РИА Новости-ն:
ՄԱԿ-ի հաշվարկներով` մոտ 500.000 մարդ Սիրիայում այժմ ապրում է պաշարված քաղաքներում, ևս 4.6 մլն բնակիչ գտնվում է հումանիտար կազմակերպությունների համար դժվարհասանելի վայրերում:










