Վլադիմիր Գասպարյանը Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ոստիկանապետերին ազատել է աշխատանքից
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը և Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը։ Իսկ Երևանում աշխատանքից ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:
Տեղեկությունը, հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ի դեպ, եթե Մաշտոցի բաժանմունքի անձնագրային և վիզաների վարչության ողջ աշխատակազմն ազատվել էր ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում, ապա Կոտայքի, Շիրակի ու Արագածոտնի ոստիկանապետերի ազատման վերաբերյալ հայտնեցին.«Ոստիկանությունում մշտապես կադրային փոփոխություններ են կատարվում»:










