Ստամբուլում երկու կանայք ոստիկանության ուղղությամբ նռնակ են նետել. ոստիկանական գործողությունը շարունակվում է

13:16 • 03.03.16

Ստամբուլի Բայրամփաշա շրջանում ոստիկանական բաժանմունքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։

 

Ինչպես տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաընկերության կայքը, հաղորդվում է, որ հրաձգություն իրականացնողը երկու կին ահաբեկիչներ են, որոնք ձեռքի նռնակ են նետել ոստիկանության ուղղությամբ։

 

Դրան ի պատասխան անվտանգության ուժերը պատասխան կրակ են բացել։ Ահաբեկիչները փախուստի են դիմել այն մեքենայով, որով եկել էին։

 

Ըստ վերջին տեղեկությունների՝ նրանք թաքնվել են մի շենքում, որն արդեն շրջափակված է։ Ոստիկանությունը հատուկ գործողության է պատրաստվում։ Կանանցից մեկը վիրավոր է։