Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է (լրացված)
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ուրբաթ տեղափոխվել է Մոսկվայի Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի սրտաբանական բաժանմունքի վերակենդանացման բաժանմունք, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նա պառկած է սրտաբանական բաժանմունքում, սրտի կաթվածով հիվանդների վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնել են ինստիտուտից։
Արմեն Ջիգարխանյանն ունի սրտի իշեմիկ հիվանդություն։ Հիվանդության ֆոնին առաջացել է անկայուն ստենոկարդիա (կրծքային հեղձուկ): Դերասանը հետազոտվելուց հետո ինտենսիվ թերապիայի կուրս կանցնի: Նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, հայտնում է Life News-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ դերասան Արմեն Ջիգարխանյանը, ում 80-ամյակը լրացել է 2015-ի հոկտեմբերի 3-ին, ամուսնացել է երրորդ անգամ:
Ջիգարխանյանի ընտրյալը 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան է: 15 տարի միասին ապրող զույգն ամուսնությունը գրանցել է մոսկովյան ԶԱԳՍ-ում:










