Բժիշկները Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության

11:57 • 07.03.16

Մոսկվայում շաբաթ օրը հոսպիտալացված դերասան Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, РИА Новости-ին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի մամուլի ծառայությունը:


Ավելի վաղ, կիրակի օրը թատրոնում, որտեղ Ջիգարխանյանը ղեկավարում է, հայտնել են, որ դերասանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են ընդհանուր հիվանդասենյակ:


«Նրան տեղափոխել են հիվանդասենյակ: Վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- հայտնել են մամուլի ծառայությունում:
 

Բժիշկները Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության