Կոտայքում դանակահարել են 2 երեխաների 21-ամյա մորը, հնարավոր է՝ դանակահարողը լինի նրա հարազատը

12:09 • 10.03.16

 

Կոտայքի մարզում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Քանաքեռավան գյուղի բնակչուհի, 21-ամյա` 2 երեխաների մայր Ռուզան Խուդոյանը՝ դեմքի և ձեռքերի սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով:


Այս մասին Tert.am-ի տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից՝ հայտնելով. «Նման ահազանգ ունենք, հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն, մանրամասներն ավելի ուշ»:
 

Tert.am-ի տեղեկություններով՝ Ռուզան Խուդոյանին դանակահարել է հորեղբոր որդին, ինչը այս պահի դրությամբ ՔԿ-ից ոչ հաստատեցին, ոչ հերքեցին:
 

Կոտայքում դանակահարել են 2 երեխաների 21-ամյա մորը, հնարավոր է՝ դանակահարողը լինի նրա հարազատը