Արարատի մարզում իրար են բախվել Volkswagen-ն ու զինվորականների Урал-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

23:09 • 11.03.16

Այսօր` մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում` Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են 24-ամյա Էմիլ Պետրոսյանի վարած Volkswagen Vento մակնիշի 15 ՕՏ 207 համարանիշի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հաշվեկշռում գրանցված Урал մակնիշի ՊԲ 9 Ս236 համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Volkswagen-ում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի: Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորուհին, որը երիտասարդ աղջիկ էր` տեղում մահացել է, ևս 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
 

Շարունակությունը՝ այստեղ։