Սիլիկոնե մեկամսյակ. տոնական զազրախոսությունը լռեցնելու փորձ
Մեծ պահքը արգելանք է դնում ամենայն մոլության, պերճության և թեթևամտության վրա, բայց հակառակի պես, կանանց մեկամսյակը «երակ է մտել» և սպառնում է «կտրել» Մեծ պասի խորհուրդը: Բավականաչափ պերճաշուք զազրախոսում են տղամարդիկ, մանր ու միջին առևտրականները, կառավարական օթյակները, մեդիան: Իսկ երկարաբան «խորաթաների» խրատը սա է՝ եղիր գեղեցիկ ու գրավիչ, որ «նվաճես» տղամարդկանց. օգտվիր զեղչերի պատեհությունից և սպառիր մարմնի խնամքի անթիվ, անհամար միջոցներ՝ գնիր հենց հիմա և հաճույք պատճառիր տղամարդուդ, կանգ չառնես: Լսո՞ւմ ես, ոչ մի վայրկյան բաց չթողնես մարմինդ, անդադար մարզիր, մերսիր, օծիր և զուգիր. քո մրցակցային առավելությունը տղամարդու նկատմամբ սեփական մարմնիդ ստատուս քվոյից այն կողմ չփնտրես. տենդագին սևեռումով վերամշակիր ինդուստրիադ՝ «ծյունինգ» անելով հետույքից դեպի կրծքամիս ձգվող ողջ արժեշղթադ: Առնվազն նվաստացուցիչ է, հասկանո՞ւմ եք:
Միգուցե, հնարավոր լիներ կրակի գնով ձեռք բերված ծաղկեփնջերի արանքում թաքցնել մեծ վիրավորանքը, բայց կնոջը մանիպուլացնելու, նրան տղամարդու հաճույքների առարկա դարձնելու տենդն անընդհատ է. ահա հերթական գովազդի թիթիզ և անուղեղ կինը, որ իր «խեղճ» մարդուն՝ լեզուն դուրս գցած, քարշ է տալիս զարմանազան խանութներ և շարժելով իր ողջ սեքսուալ գործիքակազմը՝ կլլում գրպանի վերջին մանրադրամը: Իսկ փողի հարգն իմացող, օրնիբուն բանող ինտելիգենտ ամուսինը մինչև հոգու խորքը լլկված «զոհ» է, որը մազապուրծ տարհանում է անուղեղ շեկլիկին դեպքի վայրից / որպես կանոն՝ ֆիզիկական ուժի գործադրմամբ. անուղեղին բան հասկացնել կլինի՞/: Բայց աղետը սրանով չի ավարտվում. հաջորդ կադրում արդեն կինը գրկել է զուգարանակոնքը և կարծես, մահապարտ-ահաբեկչի հետ նույնականացման էյֆորիայում՝ գոռալով վերջնագիր է ներկայացնում՝ կամ-կամ: Եվ վերջապես հանգուցալուծումը. կանացի հիստերիան կապիտուլյացիայի է ենթարկում մի ամբողջ տղամարդու բանականություն:
Այժմ մեդիայի բոլոր անկյուններում կանանց օրգաններ են թափթփված. մի մանրուք, ասեղ, հուլունք, մատնիք ծախող իր պարտքն է համարում կոմերցիա անել միայն կնոջ մարմնի վրայով: Հազվադեպ են գործնական, խելքը գլխին կանանց պիտակավորումները, որովհետև զանգվածային գիտակցությունն արդեն խելոք բանը ասոցացնում է արուի, իսկ գեղեցիկը՝ էգի հետ:
Ահա՝ մեդիան ինչ կարծրատիպեր թխեց և տիրաժավորեց՝ գենդերային դիսկուրսը վերջնականապես նետելով առնականության և իգականության բաղերը, այնինչ խնդիրը սեռերի հավասար իրավունքների և պարտավորությունների դաշտում է: Ամբողջը ջրիկացնելու և հարամելու գործում անուրանալի է նաև ֆեմինիստ գրանտակերների և մանավանդ՝ լեսբի համայնքի ամենաինֆանտիլ սորտի ավանդը, որոնք այս անգամ էլ նետվեցին թամաշի հրապարակներ /թերևս ծանուցելու, որ ճիշտ է, մենք փոքր ածու ենք, բայց մեզանում էլ քիչ չեն խելապակասները/:
Իսկ հիմա միգուցե շիկահեր թվացող, բայց իրականում սարսափելի բարդ մի հարց, որին անգամ քեռի Ֆրեյդը չկարողացավ պատասխանել. ո՞վ է կինը:
Հիշո՞ւմ եք, մեր մանկական դասագրքերն ինչպես էին պատկերում նրանց: Եթե չեք հիշում, խնդիր չկա, հենց հիմա բացեք այսօրվա դասագրքերը, պատկերն առանձնապես չի փոխվել:
Նախկինի պես լուսանկարներից մեզ ժպտում են տարբեր մասնագիտական համազգեստ կրող լուրջ տղամարդիկ և կուրծքը, կոնքերն ու այլ բարեմասնությունները ցից էակները, որոնք, որպես կանոն, խոհանոցում են կամ տնային խալաթը հագած՝ կամ կախված են լվացքի պարանից, կամ՝ հեռախոսից: Իսկ ժիր արուները մշտապես թերթ են կարդում, եթե իհարկե տանն են. չնայած ուղեկցող տեքստը բացատրում է, թե ինչու ընտանեկան դիմապատկերից մշտապես պիտի բացակայի հոր դեմքը. ի վերջո, լուրջ մասնագետներ են, տուն ու հայրենիք են պահում, հեշտ գործ չէ:
Այբբենարանն էն գլխից փոքրիկ տղաներին առաջնորդի դերում է պատկերում՝ ահա, երեխաները գնացել են բնության գիրկ և մինչ աղջիկները հիանում են դաշտային ծաղիկներով և նետվում դրանք քաղելու, ղոչաղ արուները և՛ վրանն են կապում, և՛ խարույկ վառում, և՛ տեղում հայտնաբերում մահամերձ կենդանիների ու հասցնում փրկել նրանց կյանքը, էլ չասած, որ հոգ են տանում, որ էն դմբո աղջիկներին որևէ զեռուն չկծի: Մի խոսքով՝ իսկական կառավարիչներ՝ հումանիզմն ու խելքը տեղը, ակունք իմաստության: Իսկ Լալան լալկան է, մի գլուխ ծղրտում ու բոլորի «զահլեն» տանում է, մինչև վրա կհասնի խորագետ եղբայրը և քրոջը գործարք կառաջարկի՝ անուշ կարկանդակ, միրգ կամ պաղպաղակ: Բայց, ուշադրություն, երբ Մուրադն է իր ինադն անում, նրան և ոչ մի քաղցրավենիքով չես կաշառի. մասկուլին մշակույթի սերմնացաններն այստեղ ատրճանակ են մեջտեղ հանում և խաղաղացնում փոքրիկ Մուրադի արական հողմերը:
Այսինքն, այսպես կորչված, «անպաշտպան», «գեղեցիկ» սեռ կլիշեն հետևողական աշխատանքի արդյունք է: Այդ կարծրատիպն է ծնել նաև մաչո կնոջը: Եվ եթե նրա կանացի օրգանները քվոտավորված տեղափոխում են պառլամենտ կամ կառավարություն, դա ամենևին էլ չի նշանակում, թե կանայք ներկայացված են բարձրագույն իշխանական կառույցներում: Հայ միջին վիճակագրական կինն ավելին է, քան այսօրվա իշխանական կանանց մեծամասնությունը, բայց մեր աշխատավարձը հանրապետական միջինից 35 տոկոսով ցածր է, մենք պետական սեկտորի ամենաստորին օղակում ենք՝ մեր 60 տոկոսը ընդամենը սպասարկում է բարձր պաշտոններում հայտնված 90 տոկոս տղամարդկանց: Կանանցից նախկին արդյունավետությամբ երեխաներ արտադրող ֆաբրիկաներ ստանալն էլ արդեն իրական չէ: ՄԱԿ-ի հետազոտությունները մեզ մոտ արձանագրեցին շուրջ 18 տոկոս ամլություն՝ կանխատեսելով , որ ծնելիության ներկայիս տեմպով 2050-ին Հայաստանի բնակչությունը կնվազի ևս 20 տոկոսով:
Այս փաստերը ևս մեկ անգամ զգուշացնում են, որ իշխանությունը խելամիտ կանանցից թաքցնելը և զուտ տեստոստերոնով բտելը խիստ վտանգավոր զբաղմունք է: Ետարդյունաբերական նոր աշխարհը հենց երկխոսության, փոխըմբռնման, մայրական հոգատարության, ասել է թե՝ կանացի աշխարհ է: Հենց կնոջն է վերապահված ցավով ու աղտեղություններով ապականված աշխարհը կրկին վերածնելու, վերասնելու և իմաստավորելու առաքելությունը: Մկանի դարն ավարտված է: Տղամարդկային մեծաքանակ ուժ կլանող արտադրական հոսքերը, հսկայական գործարաններն այսօր համատարած վերածվում են մետաղի ջարդոնի. տեխնոլոգիական նոր բումն օրը հազար բիլակ է դուրս մղում աշխատաշուկայից, սրբում հարյուրավոր հին մասնագիտություններ, առաջադրում որակյալ ծառայությունների հրամայականը, ուր կանայք ուղղակի գտածո են: Մենք ամենևին չենք պնդում, որ տղամարդկանց պետք է հանձնել պատմության թանգարաններին: Բայց պնդելով պնդում ենք, որ վերջիններս էլ չփորձեն կանանց պահ տալ անկողիններին ու խոհանոցներին, կախել լվացքի պարաններից, խցկել զգեստապահարաններն ու բլթբլթացող կաթսաների մեջ:
Հայաստանը չպիտի վախենա կանանց իշխանության լեգիտիմացումից: Հայաստանն այսօր մի հիվանդ երեխա է, որին կարող է փրկել բացառապես մայրական անսահման ՍԵՐԸ , մայրական բացառիկ խնամքը:
Հ.Գ-Ինչու է ինձ թվում, որ Հայրը «գողի նման աշխարհ գալ» ասելով հենց իր սեռը նկատի ուներ, սեռը՝ որպես նոր Մեսիա, Կին Աստված:
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
Mantashyants Global EXPO 2024. ավելի քան 40 ոլորտից 100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում
Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը, սա է, որքան էլ աբսուրդ հնչի. Բեքարյան
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 20:38 • 28.10.24 Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
- 12:15 • 28.10.24 Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
- 11:13 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
- 11:01 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
- 10:48 • 28.10.24 Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
- 20:12 • 26.10.24 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
- 23:15 • 25.10.24 Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
- 20:44 • 25.10.24 Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
- 13:03 • 25.10.24 ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
- 11:37 • 25.10.24 Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
- 12:16 • 24.10.24 «Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:00 • 24.10.24 Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
- 20:38 • 23.10.24 Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
- 18:29 • 23.10.24 BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
- 17:33 • 23.10.24 Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
- 14:36 • 23.10.24 Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
- 11:19 • 23.10.24 Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
- 17:36 • 22.10.24 Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 17:33 • 22.10.24 Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
- 17:03 • 22.10.24 Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
- 14:22 • 22.10.24 Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
- 12:37 • 22.10.24 Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
- 11:40 • 22.10.24 Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
- 11:16 • 22.10.24 Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
- 10:25 • 22.10.24 Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
- 20:35 • 21.10.24 Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
- 13:00 • 21.10.24 Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
- 12:16 • 21.10.24 Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
- 21:59 • 18.10.24 Mantashyants Global EXPO 2024. ավելի քան 40 ոլորտից 100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում
- 15:16 • 17.10.24 Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը, սա է, որքան էլ աբսուրդ հնչի. Բեքարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 23:37 • 31/10 Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար) Վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:
-
Քաղաքականություն 11:50 • 31/10 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան. Միրզոյան (տեսանյութ) Ռուստամյանը նաև հետաքրքրվեց, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարց կա՞ ԱԳՆ օրակարգում, ինչին ի պատասխան Միրզոյանն ասաց, որ դա իրենց թիվ մեկ առաջանահերթությունը չէ:
-
Գիտություն/տեխնիկա 16:11 • 31/10 Չինացի գիտնականները ստեղծել են աղյուսի նոր տեսակ` Լուսնի վրա առաջին շինությունը կառուցելու համար Բացի այդ, քանի որ Լուսինը վակուումային միջավայր է և այնտեղ մեծ քանակությամբ տիեզերական ճառագայթում կա, հետազոտողները ցանկանում են հասկանալ, թե արդյոք աղյուսները կարող են դիմակայել տիեզերական ճառագայթման ազդեցությանը Լուսնի վրա:
-
Իրադարձային 10:45 • 31/10 «Գոյ» թատրոնի դերասաններն ինքնակամ դուրս են եկել թատրոնից. ծրագրում են հաջորդ քայլերը «Գոյի» անձնակազմը պահանջում է ստեղծագործական թույլտվություն իրենց թատրոնում։ «Մենք պահանջում ենք, որ պատկան մարմիններն արձագանքեն և լուծեն մեր խնդիրը», -հայտարարել էր «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
-
Իրադարձային 13:32 • 31/10 Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ Մարզերում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
-
Քաղաքականություն 19:06 • 31/10 Չէինք պատկերացրել, որ Բելառուսում նման բուռն ու մրցակցային ընտրություններ կսպասվեն՝ անկանխատեսելի ելքով․ Լուկաշենկո «Մենք չէինք էլ պատկերացնում, որ Բելառուսում նման բուռն ու մրցակցային ընտրություններ են սպասվում՝ անկանխատեսելի ելքով։ Անգամ կին թեկնածու ունենք»,- ասել է Լուկաշենկոն։
-
Իրադարձային 13:38 • 31/10 Կոնյակը Ֆրանսիայի ոչ նյութական արժեքն է, կողքից քմծիծաղ է առաջացնում, երբ այլ երկրներ ասում են՝ բա գիտե՞ք՝ մենք ինչ կոնյակ ունենք. Փաշինյան Մենք ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փորձենք ինչ-որ մեկին ապացուցել, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ ի բնե այդպիսի բան չէր կարող լինել, որովհետև շամպայնը ոչ թե ցանկացած փրփրուն գինի է, այլ այն փրփրուն գինին է, որն աճում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից:
-
Իրադարձային 15:25 • 31/10 Իսպանիայում հեղեղների հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի (լուսանկարներ) Իսպանիայի արևելյան Վալենսիա շրջանում սաստիկ ջրհեղեղներից զոհվածների թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի, հայտնել են երկրի իշխանություններըՆերկայում զոհերի հաստատված թիվը 95 է, կան հարյուրավոր անհետ կորածներ
-
Քաղաքականություն 16:41 • 31/10 Բաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Սթիվեն Դաութիի հետ՝ ի թիվս այնի, քննարկելով հայադրբեջանական կարգավորումը։Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը լո
-
Իրադարձային 23:37 • 31/10 Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար) Վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:
-
Քաղաքականություն 11:50 • 31/10 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան. Միրզոյան (տեսանյութ) Ռուստամյանը նաև հետաքրքրվեց, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարց կա՞ ԱԳՆ օրակարգում, ինչին ի պատասխան Միրզոյանն ասաց, որ դա իրենց թիվ մեկ առաջանահերթությունը չէ:
-
Գիտություն/տեխնիկա 16:11 • 31/10 Չինացի գիտնականները ստեղծել են աղյուսի նոր տեսակ` Լուսնի վրա առաջին շինությունը կառուցելու համար Բացի այդ, քանի որ Լուսինը վակուումային միջավայր է և այնտեղ մեծ քանակությամբ տիեզերական ճառագայթում կա, հետազոտողները ցանկանում են հասկանալ, թե արդյոք աղյուսները կարող են դիմակայել տիեզերական ճառագայթման ազդեցությանը Լուսնի վրա:
-
Իրադարձային 10:45 • 31/10 «Գոյ» թատրոնի դերասաններն ինքնակամ դուրս են եկել թատրոնից. ծրագրում են հաջորդ քայլերը «Գոյի» անձնակազմը պահանջում է ստեղծագործական թույլտվություն իրենց թատրոնում։ «Մենք պահանջում ենք, որ պատկան մարմիններն արձագանքեն և լուծեն մեր խնդիրը», -հայտարարել էր «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
-
Իրադարձային 13:32 • 31/10 Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ Մարզերում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
-
Քաղաքականություն 19:06 • 31/10 Չէինք պատկերացրել, որ Բելառուսում նման բուռն ու մրցակցային ընտրություններ կսպասվեն՝ անկանխատեսելի ելքով․ Լուկաշենկո «Մենք չէինք էլ պատկերացնում, որ Բելառուսում նման բուռն ու մրցակցային ընտրություններ են սպասվում՝ անկանխատեսելի ելքով։ Անգամ կին թեկնածու ունենք»,- ասել է Լուկաշենկոն։
-
Իրադարձային 13:38 • 31/10 Կոնյակը Ֆրանսիայի ոչ նյութական արժեքն է, կողքից քմծիծաղ է առաջացնում, երբ այլ երկրներ ասում են՝ բա գիտե՞ք՝ մենք ինչ կոնյակ ունենք. Փաշինյան Մենք ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փորձենք ինչ-որ մեկին ապացուցել, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ ի բնե այդպիսի բան չէր կարող լինել, որովհետև շամպայնը ոչ թե ցանկացած փրփրուն գինի է, այլ այն փրփրուն գինին է, որն աճում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից:
-
Իրադարձային 15:25 • 31/10 Իսպանիայում հեղեղների հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի (լուսանկարներ) Իսպանիայի արևելյան Վալենսիա շրջանում սաստիկ ջրհեղեղներից զոհվածների թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի, հայտնել են երկրի իշխանություններըՆերկայում զոհերի հաստատված թիվը 95 է, կան հարյուրավոր անհետ կորածներ
-
Քաղաքականություն 16:41 • 31/10 Բաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Սթիվեն Դաութիի հետ՝ ի թիվս այնի, քննարկելով հայադրբեջանական կարգավորումը։Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը լո
-
Իրադարձային 16:39 • 26/10 Ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը Այսօր՝ ժամը 03։45-ի սահմաններում, Էլեն Իսրայելյանը «BMW»-ով Մազմանյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։
-
Ժամանց 16:30 • 25/10 Ինչ տեսք ունի Բեքհեմների՝ ավելի քան 70 մլն եվրո արժողությամբ նոր առանձնատունը Մայամիում (լուսանկարներ) Պարբերականը նկատում է, որ անշարժ գույքը, գնին համապատասխան, առաջարկում է լյուքս դասի հարմարություններ՝ լողավազան, մարզասրահ, տնային կինոթատրոն, սպա, մերսման սրահներ, 9 ննջասենյակ, 13 լոգասենյակ, 10 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, նավամատույց՝ զբոսանավերի համար:
-
Քաղաքականություն 17:09 • 26/10 Զուրաբիշվիլին չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ․ նա տեսաուղերձ է հրապարակել Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները կադրեր էին հրապարակել մի քանի ընտրատեղամասերում ծեծկռտուքների մասին։ Մասնավորապես, Թբիլիսիի երկու շրջաններում իշխանության համակիրների և ընդդիմախոսների միջև էին ծեծկռտուքներ եղել։
Գիտություն/տեխնիկա
-
23:43 • 30.10.24 Չինաստանում սկսվել է թռչող մեքենաների գործարանի շինարարությունը
-
11:41 • 28.10.24 Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Սպորտ
-
23:03 • 31.10.24 Էրիկ Առստամյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
-
21:13 • 31.10.24 Բռնցքամարտի Մ18 ԱԱ․ Անդրանիկ Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Իրադարձային
-
21:54 • 31.10.24 Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա տուժած
Մամուլի տեսություն
-
08:56 • 31.10.24 Տոտալ իշխանազավթման օրավուր մեծացող ախորժակը. «Փաստ»
-
08:42 • 31.10.24 ՔՊ-ում ՀԾԿՀ նախագահի թեկնածուի փնտրտուքների մեջ են. «Հրապարակ»