Ռուսաստանն ու Արևմուտքը քննարկում են Սիրիայի դաշնայնացման տարբերակը. Reuters
Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցությունների մասնակիցները քննարկում են երկիրը դաշնային պետություն դարձնելու հարցը։ Այդ մասին Reuters-ին հայտնել են ՄԱԿ-ի աղբյուրները։
Ընդգծվում է, որ դա կօգնի պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նաև նշել են, որ այդ գաղափարին աջակցում են Արևմուտքի երկրներն ու Ռուսաստանը։
Նշվում է, որ առաջարկն արդեն փոխանցվել է Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրային։
Ավելի վաղ սիրիացի քրդերի քաղաքացիական առաջնորդներից ու քրդամետ «Դեմոկրատական միություն» կուսակցության ղեկավարներից Ալհամ Էհմեդը հայտարարել էր, թե Սիրիան, ամենայն հավանականությամբ, կբաժանվի 3 մասի։ Բոլոր երեք մասերը կդառնան դաշնային Սիրիայի սուբյեկտներ։










