ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին.կան տուժածներ
Մարտի 13-ին՝ ժամը 09.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ-ին «Pajero» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա երեք տուժած, իսկ երկուսը արգելափակվել են ավտոմեքենայում:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:










