Գայլը Խաչիկ գյուղում հոշոտել է բնակչին, ով դեմքի և ձեռքի շրջանում ստացել է կծած-պոկած վերքեր

11:44 • 21.03.16

Ինչպես արդեն Tert.am-ը տեղեկացրել էր, մարտի 21-ին՝ժամը 07.48-ին,ՀՀ ԱԻՆ-ը տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է մի գյուղացու. անհրաժեշտ է օգնություն:


Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ տուժածը հանդիսանում է գյուղի բնակիչ Ռ. Հ.-ը (1941 թ. ծնված), ով  դեմքի և ձեռքի շրջանում ստացել է կծած-պոկած վերքեր և տեղի ուժերով հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ:
Պարզվել է, որ Ռ. Հ.-ին վնասել է գայլը:


Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: