Օբաման արգենտինական տանգո է պարել և մի քանի կրքոտ պտույտ կատարել (տեսանյութ)

09:40 • 24.03.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը` Միշել Օբաման, արգենտինական տանգո են պարել տարբեր զուգընկերների հետ Բուենոս Այրեսում Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի ընդունելության ժամանակ, գրում է РИА Новости-ն:

 

Ամերիկացի առաջնորդը նախ հրաժարվել է պարել աղջկա հետ, ով իրեն հրավիրել է պարելու, սակայն որոշ ժամանակ անց համաձայնել է և նրա հետ մի քանի կրքոտ պտույտ կատարել պարահրապարակում: Նրա կինն այդ ժամանակ պարել է այլ պարողի հետ:

 

Օբաման Արգենտինա է ժամանել պաշտոնական այցով: Դա ԱՄՆ ղեկավարի առաջին այցն է լատինամերիկյան երկիր վերջին 19 տարվա ընթացքում։