Ժամանակն ամեն ինչ փոխում է. The Rolling Stones-ը ժամանել է Կուբա` անվճար համերգ տալու

08:51 • 25.03.16

Բրիտանական հանրահայտ The Rolling Stones խումբը ժամանել է Հավանա, և այսօր՝ մարտի 25-ին, համերգ կտա 400.000 հանդիսատեսի համար, գրում է Reuters գործակալությունը։

 

Նշվում է, որ խմբի պատմության մեջ առաջին համերգը Կուբայում կանցկացվի Հավանայի սպորտային պալատում և կլինի անվճար:
 

«Ժամանակն ամեն ինչ փոխում է»,- ասել է խմբի մենակատար Միք Ջագերը` ի պատասխան խմբի երաժշտության՝ նախկինում արգելված լինելու մասին հարցին:

 

Նշվում է, որ համերգը Հավանայում կկայանա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցից օրեր անց։
 

Ժամանակն ամեն ինչ փոխում է. The Rolling Stones-ը ժամանել է Կուբա` անվճար համերգ տալու