Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել է ահաբեկչության կանխման մասին
Ֆրանսիայում ձերբակալվել է մի տղամարդ, ում կասկածում են ահաբեկչական հարձակում նախապատրաստելու համար, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը, փոխանցում է BBC-ն։
Նրա խոսքով՝ Փարիզում և Բրյուսելում ահաբեկչությունների և նախապատրաստվող հարձակման միջև կապը դեռ չի հաստատվել։
Կազնովը նշել է, որ ձերբակալության վայրում աշխատում են սակրավորները: Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանական ստուգման ժամանակ, որն անցկացվել է Փարիզի Արժանտյոյ արվարձանում:
Համաձայն ֆրանսիացի նախարարի` ձերբակալվածը, ով Ֆրանսիայի քաղաքացի է, կարևոր դեր է խաղացել նախապատրաստվող ահաբեկչության գործում։
Կազնովի խոսքով՝ տարեսկզբից ի վեր ահաբեկչական գործողությանը ներգրավվածության կասկածանքով ձերբակալվել է 75 մարդ, 28 մարդ ազատազրկվել է։










