Egypt Air-ի ինքնաթիռն առևանգողը սպառնացել է պայթեցնել մահապարտի գոտին, նա թույլ է տվել կանանց և երեխաներին դուրս գալ ինքնաթիռից

11:10 • 29.03.16
Egypt Air-ի ինքնաթիռն առևանգողը սպառնացել է պայթեցնել մահապարտի գոտին, նա թույլ է տվել կանանց և երեխաներին դուրս գալ ինքնաթիռից

Եգիպտոսի քաղաքացիական ավիացիան հայտարարել է, որ մահապարտի գոտիով ուղևորը սպառնացել է Egypt Air ավիաընկերության ինքնաթիռի օդաչուին պայթեցնել գոտին, հաղորդում է Agence France-Presse գործակալությունը։

 

Հաղորդվում է, որ ոստիկանությանը խնդրել են հեռու գնալ օդանավից:

 

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Կիպրոսի պաշտոնյաները հայտնել են, որ առևանգողը կամ առևանգողները (նրանց թիվը դեռ հաստատված չէ) այժմ թույլ են տալիս կանանց և երեխաներին դուրս գալ օդանավից:

 

Պաշտոնյաները հայտնել են The Guardian-ի թղթակցին, որ հավանաբար կսկսեն բանակցություններ վարել առևանգողների հետ:

 

Twitter-ում հայտնվել է նաև թռիչքուղու վրա առևանգված օդանավի լուսանկարը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձն առևանգել է Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ինքնաթիռը։ Այն վայրէջք է կատարել Լառնակայի օդանավակայանում։

Egypt Air-ի ինքնաթիռն առևանգողը սպառնացել է պայթեցնել մահապարտի գոտին, նա թույլ է տվել կանանց և երեխաներին դուրս գալ ինքնաթիռից