Կիպրոսի ուժայինները պատրաստվում են գրոհել Egypt Air-ի առևանգված ինքնաթիռը

15:11 • 29.03.16

Կիպրոսի ուժայինները պատրաստվում են գրոհել Egypt Air ավիաընկերության առևանգված ուղևորատար ինքնաթիռը, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Այժմ բոլոր լրագրողները դուրս են բերվում օդանավակայանի տարածքից։

 

Ինչպես հայտնել է օդանավակայանից Կիպրոսի պետական RIK հեռուստաալիքի լրագրողը՝ հատուկ նշանակության ջոկատը պատրաստվում է գործողության։

 

«Դա նշանակում է, որ պատրաստվում է հանցագործի ոչնչացման գործողություն»,- հայտնել է լրագրողը:

 

Մինչ այդ ոստիկանությունը պահանջել է հեռուստաալիքներին դադարեցնել ուղիղ հեռարձակումն օդանավակայանից:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ անհայտ անձն առևանգել է Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ուղևորատար ինքնաթիռը: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիպրոսում՝ Լառնակայի օդանավակայանում:

 

Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ Egypt Air-ի առևանգված ուղևորատար ինքնաթիռում դեռ 7 մարդ է մնում։

 

Եգիպտոսի նախագահի ներկայացուցիչը նաև հայտնել է եգիպտական ինքնաթիռն առևանգողի ինքնությունը։ Համաձայն ճշտված տվյալների՝ նա Սեյֆ ադ-Դին Մուսթաֆան է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռի ենթադրյալ առևանգողն ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Իբրահիմ Սամահան է: Սակայն Սամահայի կինը հերքել էր, որ նրա ամուսինն է առևանգել ինքնաթիռը՝ բացատրելով, որ նրա ամուսինն ինքն է պատանդ դարձել և այնուհետև ազատ արձակվել առևանգողի կողմից։ 

 

Կիպրոսի ուժայինները պատրաստվում են գրոհել Egypt Air-ի առևանգված ինքնաթիռը