Egypt Air-ի ինքնաթիռն առևանգողը ցանկացել է մեկնել Ստամբուլ և պահանջում է իրեն քաղաքական ապաստան տրամադրել. հայտնվել է նրա լուսանկարը
Egypt Air ավիաընկերության ինքնաթիռն առևանգողը պահանջել է իրեն թարգմանիչ ու քաղաքական ապաստան տրամադրել, հայտնում է Sky News-ը։
Վերջին տվյալներով՝ ինքնաթիռում կարող է 15-20 մարդ մնացած լինել։
Առևանգողը նաև պահանջել է թռչել Ստամբուլ։
Լրատվական կայքերում հայտնվել է ենթադրյալ հանցագործի լուսանկարը։ Ըստ տեղեկությունների՝ նրան լուսանկարել են ինքնաթիռի ուղևորները՝ ազատ արձակվելուց առաջ։
Այսօր առավոտյան առևանգվել է Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ինքնաթիռը։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ դրանում եղել է 81 մարդ։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Լառնակայի օդանավակայանում, որտեղ էլ ուղևորների մեծ մասը՝ կանայք և երեխաներ, դուրս են եկել ինքնաթիռից։










