Տղամարդկային մկանների տոնավաճառ. քրտնաթոր զրույցներ 16-ից բարձրերի համար
Ձեզ փոքրացրել են 100 անգամ և քիչ հետո ձեզ վրա կհարձակվի էլեկտրական հարիչը. ի՞նչ անել:
Այս հարցն աշխարհի ամենագրավիչ գործատուն՝ Google-ը, սովորաբար, տալիս է իր ընկերությունում աշխատանք փնտրողներին: Անհեթեթ թվացող այս հարցադրումը հունից հանում է միլիոնավոր մարդկանց, բայց այն, իրականում, գործազուրկի հոգեկան աշխարհի յուրօրինակ խուզարկություն է: Իհարկե, կխուզարկեն, որովհետև լավ գիտեն, որ աշխատանքից ազատման լուրի առաջացրած ցնցումն իր ուժգնությամբ հավասարազոր է ամենամոտ հարազատի մահվան գույժին կամ ազատազրկման վճիռ ստանալուն:
Գործազրկության բարձր տոկոս ունեցող երկրները տառապում են բոլոր այն ախտանշաններով, որ հատուկ է մեկ առանձին գործազուրկի. Արժեհամակարգերի՝ բարոյականության կորուստ, վախեր, ինքնավստահության անկում, ուժերի անխնա փոշիացում: Իսկ մարդկային էներգիան թողնել դրսում, կնշանակի փողոց նետել ամենամեծ կապիտալը, այն ծանր հրետանին, որ վաղն իր թաքստոցներից կրակելու է պետության վրա՝ իր քայքայված առողջությամբ, չծնված երեխաներով, հանցագործությունների ու դժգոհության բարձր ինդեքսով, քաղաքական անկայունությամբ:
Իսկ հայաստանյան աշխատաշուկան այնպես է խզվել կրթաշուկայից, որ այսօր արդեն ապրում է լրիվ ինքնուրույն կյանքով: Կրթական համակարգն իր բարձր աշտարակից թքած ունի աշխատաշուկայի տրամաբանության վրա և, ուղղակի, զբաղված է գործազուրկների նորանոր խմբաքանակներ արտադրելով ու շուկա նետելով:
Ամեն տարի ԲՈՒՀ-երը մոտ 4 հազար տնտեսագետ են արտադրում, այն դեպքում, երբ ներքին շուկան տարեկան 250-300 տնտեսագետի պահանջարկ ունի: Հումանիտար և հասարակական գիտություններ ընտրած շրջանավարտներն ամենամեծ տեսակարար կշիռն ունեն, սակայն նրանց ընդամենը 30 տոկոսն է աշխատանք գտնում, այն էլ այդ աշխատանքը մեր աշխատաշուկայում ամենացածր վարձատվությունն ունի: Իսկ եթե խոսենք ծերացող, մեռած կամ մեր աշխատաշուկայի հետ այլևս խիստ հարևանցի շփվող մասնագիտական բանկերից, ապա ավելի հստակ կերևա այն կրթական ռեկետը, որն իրականացնում է այսօրվա կրթական համակարգը: Այնինչ կրթությունը պետք է վերարտադրի աշխատանք, որը ոչ միայն գոյապահպանման և զարգացման միջոց է, այլ քաղաքացու հիմնարար իրավունք, մարդու արժանապատվության երաշխիք: Այստեղ ավարտենք, որովհետև այս մասին ասելիքն այնքան երկար է, որ ուղղակի կարող է ստվերել Երևանի «Ֆայլաբազար», կոչված տարածքից բերված մեր տաք զրույցները:
-Ինչի ես եկել ստեղ մեզ նկարում, հեսա տանք հեռախոսդ ջարդենք, հլը ստեղ արի, ստեղ արի՛ ես քու… (միանգամից հարվածում է. Վ. Ս):
-Արա, էրեսին մի խփի, էսի հաստատ շառ ա, ժուռնալիստ-մուռնալիստ կլնի:
-Տո ես սրա ժուռնալիստ էղած-չեղածը: Էս հլը սրան քիչ էր, ես քո… (հայհոյում է. Վ.Ս):
- Արա՜, էս ինչ ա կատարվում, խի չեք մի հատ ձեն հանում, դուք հեչ թասիբ չունե՞ք, արա, արդեն կնիկ եք տփո՞ւմ: Արա, այ բիձա էդ խի խփեցիր: Քույրիկ ջան, դու էս կողմ արի, հեսա տես՝ ես սրա ականջները ոնց եմ կտրում, չոբանի շուն սարքում (հարձակվում է ու բռնում բկից):
-Վայ, ինչ եք անում, թողե՜ք, թողե՛ք…
-Ո՜ւր թողեմ, էս համբալը ստեղ կնիկ ծեծի՝ մեզի խայտառակի՞, քեզ տղամարդ ասողի նանը…
-Շատ եմ խնդրում, աղաչում եմ, թողեք էլի...
- Յա, ձեռներդ քաշի՝ մի հատ ձեռներդ քաշի, ասեմ. մենք ստեղ սոված, ծարավ մեռնում ենք, էսի եկել ա, մեզի նկարո՞ւմ ա, ձե՞ռ ա առնում մեզ։ Ես էլ խփեցի, որ ստեղից ռադ ըլնի, գնա: Ինչ ես ուզում:
-Մի րոպե սպասեք, հա՞, մի հատ բաց թող իրեն, բա՛ց թող: Կամ հենց հիմա բաց ես թողնում, կամ էլ ես ոստիկանություն եմ կանչում:
-Բա, խի ես սրանց չգիտե՞մ, ասում էի, չէ, որ էսի գործ տվող ա, տեսա՞ր ինչ ա ասում: Կերա՞ր: Հեսա միլիցիա կկանչի, կգան սաղիս ստեղից կհավաքեն, կտանեն, էդ վախտ ես քո հետ կխոսամ: Դու սրան մի պաշտպանի, քիթս կտրեմ՝ էսի մեր վրա վերևից ա ուղարկած:
-Արա, սպասեք, կարող ա էս մեր աղջիկը գործ-մործ ունի անելու. սաղին հույբույ եք անում, դրա համար էլ մի հատ գործ չի ընկնում ձեռներս: Ազիզ ջան, արի գնանք էն ծառի տակ խոսանք, էս վայրենիների հետ գործ չունես, ես համ ռեմոնտչիկ եմ, համ կաֆելչիկ, համ պարկետչիկ, համ վադապրավոդչիկ...
-Տո ձենդ կտրի, հա, դու սկի զիբիլչիկ էլ չես, այ լոպազ, ուր ես մեջ ընկնում, տեսնում ես ստե արյունլվիկ ա, դու քո համար կողքից գործ ես հա՞ փախցնում:
-Սրի արա, սրի՛, քյա՞ռ ես: Քուր ջան, արի կարտ խաղանք, աչքիս քո գործը մերինից բեթար ա: Բայց գոնե «ուխոդ» անեիր, քույրիկ ջան, չտեսա՞ր, որ էս վայրենին վրեդ ա քշում: Հո շատ չցավա՞ց: Արա, գոնե գնացեք մի հատ ջուր բերեք…մարդ չե՞ք:
-Չէ, չէ, բան չկա: Անցավ:
-Ախր դու ինչ գործ ունես ստեղի հետ, ստեղ կյանքից ձեռ քաշած էնքան մարդ կա: Հետո էլ տենց միանգամից նկարելն էլ ա ախր սխալ, գիտես մեր ճիժուպիժը, մեր կնիկը գիտի հա՞, որ գալիս ստեղ կանգնում ենք: Չգիտեն, բայց որ տանես, տելեվիզր գցես՝ խայտառակ կանես:
-Հա, ճիշտ ես, իմ սխալն էլ կար, պիտի համաձայնեցնեի՝ նոր սկսեի նկարել: Բայց դե որ զգուշացներ, դեմքը չէի էլ նկարի, էդպես միանգամից կարելի՞ է հարձակվել ու խփել:
-Կատաղած են, քույրիկ, մեղադրելու չի, էս երկու օր ա գործ չկա: Մենք ստեղի վրա լավ էլ զգում ենք ամեն ինչ. մարդկանց վիճակը վիճակ չի, իրավիճակ ա: Էլ ռեմոնտ էլ չեն անում, որ մենք էլ գնանք կողքից մեր հացը կճմթենք. անցած շաբաթ էլ, թե դու մի մետր գաջ ես քաշել, ես էլ եմ քաշել:
-Սև աղվես ա դառել գործը, մենք էլ հենա ոտի վրա մեռնում ենք: Դու եկել, ստեղ ես նկարում, գնա էն «վերխուշկեքի» տները նկարի, էդ քյոփողլիների «խալադելնիկները» բացի նկարի: Հորս արև եմ ասում, ես արդեն երեք տարի ա, մի կիլո միս էլ չեմ առել, կերել: Միս էլ չուտես, ուժ չես ունենա, որ գոնե գրուզչիկություն անես: Էն օրը մեշոկը մեջքիս մինչև 5-րդ հարկ 4 անգամ կանգնեցի: Արա, ասի, Գարո ջան, թո՛ւ քո ճակատին, բա մի վախտ երեք մեշոկով ծտի պես թռնում էիր, ինչ եղավ քեզի: Շան տղա ըլնեմ, ամոթից գետինը մտա: Չեմ էլ ծխում է, շունչս խի պիտի կտրվեր:
-Էստեղ կանգնելով՝ ամիսը մոտավորապես ինչքա՞ն փող է գալիս:
-Դե որ գործ լինի, օրը մի հինգ հազար տուն կտանենք էլի, բայց օրերով ոչ մի բան էլ չի կպնում, տենց էլ ամիսը գալիս, կանգնում ա մի 50, 60 հազար դրամ: Էդ փո՞ղ ա, ասա:
-Հա, շատ քիչ է: Բայց հազարավոր հայտարարություններ են տալիս, հատկապես վարորդների համար, դիմե՞լ եք:
-Արա, սպասի մի բան էլ ես ասեմ: Հիմա էլ իմ բերանն ես բացո՞ւմ: Ես գնացի էդ «Սանիթեքում» գիշեր-ցերեկ աշխատեցի. խաբին, փողս չտվին: Ինձի դրանք 120 հազար պարտք են, երբ գնում եմ, ասում են՝ դեռ փող չկա: Արա, հարամ գյադա, բանվորի աղի քրտինքը բա կարելի ա ուտե՞լ: Խի որ զիբիլ ենք թափել, մարդ չենք, հա՞: Էսի սաղ պալիտիկա ա, պալիտիկա՝ նենց են անում, որ սաղս մի սամալյոտի տոմս առնենք, ստեղից ռադներս քաշենք, էս երկիրը մնա իրանց:
-Բա ո՞ւմ պիտի կառավարեն, ումից պիտի հարկ հավաքեն, առանց ժողովրդի իշխանություն, պետություն կլինի՞:
-Միամիտ ես, քուր, ես դաժե կասեի՝ գլխիդ մի կոպեկի խելք էլ չկա: Իրանք ուզում են սաղին քշեն, որ էն Ամերիկայից, բանից ստացած սաղ պարտքերը ջրվի: Մարդը որ մեռնի ու քեզ պարտք ըլնի, կարա՞ս գնաս ստանաս էդ փողը: Առը հա՝ թե կստանաս: Տենց էլ էս ա, հեսա որ էս պետությունը մեռնի, հենա արդեն մեռնում ա էլի, ումից պիտի ստանան իրանց պարտքերը:
-Չէ, հավայի մի խոսա, պետության մեռնելը իրանց ձեռ չի տա: Հենա, լավ էլ կթու կով ա էլի իրանց համար, խի պիտի ուզեն տանեն սարից գլորեն: Ստեղ լրիվ ուրիշ հարց ա: Էսի սաղ ռուսն ա անում, գիտի որ հայը աշխատասեր ա, իրանք էլ՝ ալկաշ: Սաղին խաբում տանում ա, սիբիրները լցնում: Համ իրա երկիրն ա ուժեղացնում, համ էլ Հայաստանի մերը լացացնում: Տեսա՞ր ինչ արեց, սաղ զավոդները առավ, փակեց, որ չաշխատի: Խի որ զավոդ աշխատեր, մենք ստեղ ի՞նչ գործ ունեինք:
-Այ մարդ, պրծեք է դատարկ-մատարկ խոսալը: Խի ռուսն ա ասե՞լ, տար քո Ազգային ժողովը գազանանոց սարքի, ինչ բեջուռա կենդանի կա, տարել, կապել են ընդեղ:
-Սովետի վախտվանից մինչև հիմա էս երկիրը գողերն են կառավարել, գողերը: Նրանք էն վախտ ռայկոմի քարտուղար էին դնում, հիմա էլ պատգամավոր, նախարար: Փողին մուննաթ՝ տալիս են, դնում: Հլա էսօրվա հարուստներին նայի, սաղ գողի դրած, գողի պահած: Խի որ ստեղ կանգնած ենք հարիֆ ենք հա՞, կյանքից բան չենք հասկանո՞ւմ: Ուղղակի մենք չենք կարացել Լֆիկի կամ էն Նեմեցի նման գռփենք, չրփենք: Հիմա իրանք դառել են լավ տղա, մենք էլ համբալ՝ հա՞:
-Դուք սովետի ժամանակ ինչ եք աշխատել, ի՞նչ մասնագիտություն ունեք:
-Ես սովետի վախտ սպիտակ խալաթով տղա էի…
-Բժի՞շկ:
-Չէ, դու էլ. «վայեննի» գործարանում՝ մաստեր, դաժե տեխնոլոգ էլ եմ եղել մի քանի ամիս: Էն վախտ, որ խիղճս կորցնեի՝ հիմա միլիոնատեր էի, սաղ էն ոսկեջրած մաս-մուսը հանում ծախում էին, ես քյալլա էի տալիս, չէի թողնում։ Ո՞վ ասեց՝ մալադեց, հլը գործարանը չփակված՝ առաջինը ինձ հանին, գցին դուրս: Մենք առնող ծախող չենք, իսկ երկիրը դառավ առնող թռնողի երկիր, մենք արտադրության, գործի ժողովուրդ ենք, բայց սաղ բանվոր դասկարգը վերացրին, տեղը յոնջա ցանեցին, դախլչիներ…
-Արա, մարդ մտավ, սպասեք: Քուր ջան, հեսա կերևա դու խեր ես, թե՝ շառ: (Բոլորը միանգամից նետվում են տարածք մտած մեքենայի վրա):
-Ախպեր ինչ ա պետք, ի՞նչ ասես, շինենք, քանդենք, մաքրենք, թափենք:
-Ինձի տար, սաղ օրը ինչ կուզես՝ արա, մատոռ եմ, մի քիչ բենզին լցա մեջս, սաղ օրը ոնց քեֆդ տա՝ քշի:
-Տասը մատ, տասը հունար, տասը փեշակ, տասը ոսկե բիլազուկ՝ մենակ էս ձեռիս:
Հաճախորդ-Իմ մոտ գիտեք, ինչ գործ ա…
-Բա ոնց չգիտենք, գիտենք, գիտենք, տար:
-Այ մարդ, սպասեք ասեմ, նոր…
-Նստանք, նստանք, ճանապարհին կասես, մեշոկներն էլ հետներս ա:
Հաճախորդ - Մի հատ իջեք ավտոյից, էս ինչ մարդիկ են, տո, դեռ բան չասած՝ եկան լցվեցին մեքենան: Իջեք:
-Այ մարդ, դե խի իջնենք, հազիվ ենք նստել, քոմակի ենք գալիս, համ էլ՝ արխային, ոչ ուտում ենք, ոչ խմում:
Հաճախորդ-Քեզ ասի՝ իջի ավտոյից:
-Ախպերացու, տղամարդու պես հետդ խոսամ էլի. էսօր տան վարձի վերջին օրն ա, չկարացա փակեմ՝ վերջ, էրեխեքիս առած պիտի գամ ստեղ քնեմ: Բա քո խիղճը ոնց ա ներում ասես՝ դուրս արի ավտոյից: Բա ես ինչ անեմ, որ դուրս գամ: Բա…
-Ընկեր ջան, դու վա՞տ ես հասկանում, ասում եմ դուրս արի ավտոյից, կյանքդ էլ մի պատմի, բանուգործ չունենք, կարող ա՞ գիտես եկել եմ ստեղ հնդկական կինո նայեմ, լացեմ: Ախպեր, քշի, քշի ստեղից գնանք գժանոց ա մաքուր: (Մեքենան հեռանում է):
-Էհ, իզուր էլ շուտ նստեցիք, որ սպասեիք՝ կասեր էլի, հաստատ գործ ուներ:
-Է, քուրս, բա ինչ անեմ, նայի, ձեռիս նայի, հեսա կլոր 40 հազար, տասն էլ որ կարամ էսօր դնեմ սրա վրա՝ վերջ, փրկվում ենք: Ես տուն չեմ գնա, մինչև էդ փողը մի տեղից չհանեմ, երեք երեխա ունեմ, բա իրանք վաղը չե՞ն թքի երեսիս, որ մեզ տնից հանեն: Որ մտածում եմ, գժվում եմ է՜, գժվում:
-Բայց որ միանգամից հազարփեշակ եք ներկայանում, մարդու մոտ անվստահություն է առաջանում: Մարդ ոնց կարող է միանգամից տասը արհեստ իմանալ: Դուք, օրինակ, ի՞նչ արհեստի տեր եք:
-Ցավդ տանեմ, ախր երկիրը դուզ ա՞, որ մենք դուզ ըլնենք: Ես էլեկտրականություն եմ քաշում, նենց էլեկտրիկ եմ, որ աչքիդ դեմը մատս տանեմ 1000 վոլտին, ինձի տեղը կբերի ու չի խփի: Բայց որ գործ չկա, կողքից հազար բան ենք ասում ու անում էլի: Գիտենք, որ խայտառակ չենք լինի, էշը ցեղից կհանենք: Բա հենա, քո աչքով ես տեսնում, գործի համար իրար ուտում են, ինչ անենք: Ես չեմ՝ դու ես: Քուր, էդ ժուռնալիստի գործը ոնց գործ ա, մեջը փող-մող կա՞:
-Դե ես շատ եմ սիրում էս գործը, բայց իմացի, աշխարհի ամենաբարդ գործը գրելն ա: Ես մեկ-մեկ հենց գրելու ժամանակ մտածում եմ՝ մի քաղաքային զուգարան լինի, գնամ մաքրեմ, մենակ էս ցավից պրծնեմ:
-Հիմա էս ֆայլաբազարի մասին ի՞նչ ես գրելու:
-Իսկ որ դու լինեիր իմ տեղը, ի՞նչ կգրեիր:
-Ճիշտը, ես ճիշտը կգրեի:
-Իսկ ո՞րն ա ճիշտը: Ենթադրենք՝ դու ես իմ տեղը. դե ասա՝ ինչ գրեմ, որ ճիշտ լինի:
-Չէ, պիտի մի հատ լավ մտածվի, սենց ո՞նց ասեմ…
-Դե մտածի, սկզբում ինչ ենք գրում:
-Դե սկզբում ասա, որ էս չարչարված արհեստավորները ամեն օր, ժամը 6-ից ոնց որ խոպան գան ստեղ էլի:
-Հա, ապրես, էդ խոպանը ուղղակի ընտիր էր:
-Բայց ստեղ տարբեր մարդիկ կան, չդնես ու սաղին մի հանգի սվաղես: Կեսը սուտի արհեստավոր ա, կեսը՝ թամբալ, կեսը՝ կարգին աշխատող տղերք: Համ թացը կա, համ՝ չորը:
-Հա, էդ էլ ես ճիշտ ասում:
-Հա, բա ինչ, ես քեզ սաղ ճիշտը ասում եմ: Դու որ տփոց կերար ու մնացիր քո տեղը՝ հարգեցի քեզ: Ասենք զինվորը որ պատերազմ ա գնում, մի հատ փոքր վիրավորվում ա, հո չի փախնում տուն: Էտի լավ արիր:
-Լավ, դա անցանք: Էլ ի՞նչ գրեմ բա:
-Դե գրի, որ մեկ-մեկ տանում են գործի ու քցում են, փողը ամսով չեն տալիս:
-Հա՞:
-Բա, ինձ էնքան տալիք կա, չեմ կարում ձեռներից վերցնեմ. ասում ա՝ կլնի, կտամ, ախպեր: Էս ա:
-Բայց նայի, լիքը մասնագիտություններ Հայաստանում արդեն վերացել են, իսկ մարդիկ սովետի դիպլոմով, սովետի կրթությամբ ուզում են գործ ունենալ: Էդտեղ հանդիպեցի, մի քանիսն ասում էին, որ անգամ բարձրագույն կրթություն ունեն: Ճի՞շտ է, որ էս մարդիկ չեն ուզում մի նոր մասնագիտություն ունենալ, կրթվել: Ախր երկիրը, ժամանակը փոխվել է, չէ՞:
-Հա, դե ստեղ էդ կա, սովետի վախտ մի գործ ա արել ու էլ չի ուզում մի թազա բան իմանա, մի քիչ գլուխը լցնի: Գիտեն համբալությունը հեշտ գործ ա: Տանում են, մի եքա դաշնամուր տալիս, թե բարձրացրա չգիտեմ որ հարկ: Էնքան մարդ ա ստեղ գրիժա ստացել, մեջքը ծռել, փող էլ չկա, որ գնա բուժվի: Այ, դու էդ էլ կգրես: Բա պետությունն ինչի՞ համար ա:
-Դե հա, պետությունը պիտի մեր մեծ ախպերը լինի, կանգնի մեր կողքին, երբ սոված ու հիվանդ ենք: Բայց մի բան էլ ասեմ՝ չբարկանաս: Աշխատատեղ ստեղծելը մեր գործն ա, էդ ուրիշ, որ պետությունը պիտի աջակցի դրան, համաձայն չե՞ս:
-Եսիմ, էդ խորը հարցեր են, մի էլեկտրիկի խելքի բան չի: Քուրո, բայց սիրտս սկսեց ուժեղ թփրտալ, գիտե՞ս: Հլը ձեռդ դիր սրտիս, տենո՞ւմ ես, ոնց ա ուժեղ թփրտում: Դիր, դիր ձեռդ, մի ամաչի, հլը նայի, արագ ա չէ՞:
-Հա, շատ արագ ա, սպասի, սրտի կաթիլներ կա մոտս…
-Չէ, չէ, ինչ կաթիլ: Էս շատ լավ ա. սիրտս հենց սկսում ա ուժեղ թփրտալ, ուրեմն փող ա գալու: Խալխի ձեռն ա քոր գալիս, իմն էլ սիրտս ա սենց թռնում: Հլը նայի, ոնց որ իսկականից շան սիրտ ըլնի անտերը: Մի հատ շուն ունեի՝ Ջեկոն, ինձնից ու քեզնից խելոք էր, բայց մեռավ: Օղորմի իրան: Իրա ոտով գնում էր հորս գերեզման ու վրեն լացում: Հիմա էդ շան նման մի հավատարիմ մարդ կգնե՞ս: Ստեղ մի հատ բիձա կար, տղեն բռնվել էր, ինչքան գործ ընկներ ձեռս, իրան էի տալիս:Իսկ հիմա ես սենց նեղն եմ, հեչ մեկի վեջը չի:
-Սպասի, գնամ մի հատ ջուր բերեմ…
-Չէ, քուրո, ո՞ւր, ջուր պետք չի:
-Դե ես էլ եմ ծարավ, ոնց պետք չի:
P.S.-ժողովուրդ, էն տղան ուր ա, որ նոր էստեղ նստած էր:
-Կամո՞ն, Կամոյիդ թալին ավտոն, տարան: Էնի շան բախտ ունի, շան, հո մեզ պես անբախտ չի, որ մի կոզր էլ չի տալիս էս Աստված, որ գոնե էս բազար բլոտը կրենք:
-Շուլուխ ա անում, գործի համար չեն տարել, պարտքատեր էր եկել հետևից,
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
Mantashyants Global EXPO 2024. ավելի քան 40 ոլորտից 100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում
Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը, սա է, որքան էլ աբսուրդ հնչի. Բեքարյան
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 20:38 • 28.10.24 Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
- 12:15 • 28.10.24 Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
- 11:13 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
- 11:01 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
- 10:48 • 28.10.24 Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
- 20:12 • 26.10.24 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
- 23:15 • 25.10.24 Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
- 20:44 • 25.10.24 Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
- 13:03 • 25.10.24 ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
- 11:37 • 25.10.24 Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
- 12:16 • 24.10.24 «Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:00 • 24.10.24 Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
- 20:38 • 23.10.24 Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
- 18:29 • 23.10.24 BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
- 17:33 • 23.10.24 Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
- 14:36 • 23.10.24 Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
- 11:19 • 23.10.24 Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
- 17:36 • 22.10.24 Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 17:33 • 22.10.24 Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
- 17:03 • 22.10.24 Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
- 14:22 • 22.10.24 Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
- 12:37 • 22.10.24 Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
- 11:40 • 22.10.24 Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
- 11:16 • 22.10.24 Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
- 10:25 • 22.10.24 Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
- 20:35 • 21.10.24 Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
- 13:00 • 21.10.24 Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
- 12:16 • 21.10.24 Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
- 21:59 • 18.10.24 Mantashyants Global EXPO 2024. ավելի քան 40 ոլորտից 100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում
- 15:16 • 17.10.24 Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը, սա է, որքան էլ աբսուրդ հնչի. Բեքարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 23:37 • 31/10 Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար) Վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:
-
Քաղաքականություն 11:50 • 31/10 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան. Միրզոյան (տեսանյութ) Ռուստամյանը նաև հետաքրքրվեց, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարց կա՞ ԱԳՆ օրակարգում, ինչին ի պատասխան Միրզոյանն ասաց, որ դա իրենց թիվ մեկ առաջանահերթությունը չէ:
-
Գիտություն/տեխնիկա 16:11 • 31/10 Չինացի գիտնականները ստեղծել են աղյուսի նոր տեսակ` Լուսնի վրա առաջին շինությունը կառուցելու համար Բացի այդ, քանի որ Լուսինը վակուումային միջավայր է և այնտեղ մեծ քանակությամբ տիեզերական ճառագայթում կա, հետազոտողները ցանկանում են հասկանալ, թե արդյոք աղյուսները կարող են դիմակայել տիեզերական ճառագայթման ազդեցությանը Լուսնի վրա:
-
Իրադարձային 10:45 • 31/10 «Գոյ» թատրոնի դերասաններն ինքնակամ դուրս են եկել թատրոնից. ծրագրում են հաջորդ քայլերը «Գոյի» անձնակազմը պահանջում է ստեղծագործական թույլտվություն իրենց թատրոնում։ «Մենք պահանջում ենք, որ պատկան մարմիններն արձագանքեն և լուծեն մեր խնդիրը», -հայտարարել էր «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
-
Իրադարձային 13:32 • 31/10 Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ Մարզերում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
-
Քաղաքականություն 19:06 • 31/10 Չէինք պատկերացրել, որ Բելառուսում նման բուռն ու մրցակցային ընտրություններ կսպասվեն՝ անկանխատեսելի ելքով․ Լուկաշենկո «Մենք չէինք էլ պատկերացնում, որ Բելառուսում նման բուռն ու մրցակցային ընտրություններ են սպասվում՝ անկանխատեսելի ելքով։ Անգամ կին թեկնածու ունենք»,- ասել է Լուկաշենկոն։
-
Իրադարձային 13:38 • 31/10 Կոնյակը Ֆրանսիայի ոչ նյութական արժեքն է, կողքից քմծիծաղ է առաջացնում, երբ այլ երկրներ ասում են՝ բա գիտե՞ք՝ մենք ինչ կոնյակ ունենք. Փաշինյան Մենք ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փորձենք ինչ-որ մեկին ապացուցել, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ ի բնե այդպիսի բան չէր կարող լինել, որովհետև շամպայնը ոչ թե ցանկացած փրփրուն գինի է, այլ այն փրփրուն գինին է, որն աճում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից:
-
Իրադարձային 15:25 • 31/10 Իսպանիայում հեղեղների հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի (լուսանկարներ) Իսպանիայի արևելյան Վալենսիա շրջանում սաստիկ ջրհեղեղներից զոհվածների թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի, հայտնել են երկրի իշխանություններըՆերկայում զոհերի հաստատված թիվը 95 է, կան հարյուրավոր անհետ կորածներ
-
Քաղաքականություն 16:41 • 31/10 Բաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Սթիվեն Դաութիի հետ՝ ի թիվս այնի, քննարկելով հայադրբեջանական կարգավորումը։Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը լո
-
Իրադարձային 23:37 • 31/10 Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար) Վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:
-
Քաղաքականություն 11:50 • 31/10 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան. Միրզոյան (տեսանյութ) Ռուստամյանը նաև հետաքրքրվեց, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարց կա՞ ԱԳՆ օրակարգում, ինչին ի պատասխան Միրզոյանն ասաց, որ դա իրենց թիվ մեկ առաջանահերթությունը չէ:
-
Գիտություն/տեխնիկա 16:11 • 31/10 Չինացի գիտնականները ստեղծել են աղյուսի նոր տեսակ` Լուսնի վրա առաջին շինությունը կառուցելու համար Բացի այդ, քանի որ Լուսինը վակուումային միջավայր է և այնտեղ մեծ քանակությամբ տիեզերական ճառագայթում կա, հետազոտողները ցանկանում են հասկանալ, թե արդյոք աղյուսները կարող են դիմակայել տիեզերական ճառագայթման ազդեցությանը Լուսնի վրա:
-
Իրադարձային 10:45 • 31/10 «Գոյ» թատրոնի դերասաններն ինքնակամ դուրս են եկել թատրոնից. ծրագրում են հաջորդ քայլերը «Գոյի» անձնակազմը պահանջում է ստեղծագործական թույլտվություն իրենց թատրոնում։ «Մենք պահանջում ենք, որ պատկան մարմիններն արձագանքեն և լուծեն մեր խնդիրը», -հայտարարել էր «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
-
Իրադարձային 13:32 • 31/10 Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ Մարզերում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
-
Քաղաքականություն 19:06 • 31/10 Չէինք պատկերացրել, որ Բելառուսում նման բուռն ու մրցակցային ընտրություններ կսպասվեն՝ անկանխատեսելի ելքով․ Լուկաշենկո «Մենք չէինք էլ պատկերացնում, որ Բելառուսում նման բուռն ու մրցակցային ընտրություններ են սպասվում՝ անկանխատեսելի ելքով։ Անգամ կին թեկնածու ունենք»,- ասել է Լուկաշենկոն։
-
Իրադարձային 13:38 • 31/10 Կոնյակը Ֆրանսիայի ոչ նյութական արժեքն է, կողքից քմծիծաղ է առաջացնում, երբ այլ երկրներ ասում են՝ բա գիտե՞ք՝ մենք ինչ կոնյակ ունենք. Փաշինյան Մենք ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փորձենք ինչ-որ մեկին ապացուցել, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ ի բնե այդպիսի բան չէր կարող լինել, որովհետև շամպայնը ոչ թե ցանկացած փրփրուն գինի է, այլ այն փրփրուն գինին է, որն աճում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից:
-
Իրադարձային 15:25 • 31/10 Իսպանիայում հեղեղների հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի (լուսանկարներ) Իսպանիայի արևելյան Վալենսիա շրջանում սաստիկ ջրհեղեղներից զոհվածների թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի, հայտնել են երկրի իշխանություններըՆերկայում զոհերի հաստատված թիվը 95 է, կան հարյուրավոր անհետ կորածներ
-
Քաղաքականություն 16:41 • 31/10 Բաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Սթիվեն Դաութիի հետ՝ ի թիվս այնի, քննարկելով հայադրբեջանական կարգավորումը։Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը լո
-
Իրադարձային 16:39 • 26/10 Ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը Այսօր՝ ժամը 03։45-ի սահմաններում, Էլեն Իսրայելյանը «BMW»-ով Մազմանյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։
-
Ժամանց 16:30 • 25/10 Ինչ տեսք ունի Բեքհեմների՝ ավելի քան 70 մլն եվրո արժողությամբ նոր առանձնատունը Մայամիում (լուսանկարներ) Պարբերականը նկատում է, որ անշարժ գույքը, գնին համապատասխան, առաջարկում է լյուքս դասի հարմարություններ՝ լողավազան, մարզասրահ, տնային կինոթատրոն, սպա, մերսման սրահներ, 9 ննջասենյակ, 13 լոգասենյակ, 10 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, նավամատույց՝ զբոսանավերի համար:
-
Քաղաքականություն 17:09 • 26/10 Զուրաբիշվիլին չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ․ նա տեսաուղերձ է հրապարակել Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները կադրեր էին հրապարակել մի քանի ընտրատեղամասերում ծեծկռտուքների մասին։ Մասնավորապես, Թբիլիսիի երկու շրջաններում իշխանության համակիրների և ընդդիմախոսների միջև էին ծեծկռտուքներ եղել։
Գիտություն/տեխնիկա
-
23:43 • 30.10.24 Չինաստանում սկսվել է թռչող մեքենաների գործարանի շինարարությունը
-
11:41 • 28.10.24 Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Սպորտ
-
23:03 • 31.10.24 Էրիկ Առստամյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
-
21:13 • 31.10.24 Բռնցքամարտի Մ18 ԱԱ․ Անդրանիկ Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Իրադարձային
-
21:54 • 31.10.24 Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա տուժած
Մամուլի տեսություն
-
08:56 • 31.10.24 Տոտալ իշխանազավթման օրավուր մեծացող ախորժակը. «Փաստ»
-
08:42 • 31.10.24 ՔՊ-ում ՀԾԿՀ նախագահի թեկնածուի փնտրտուքների մեջ են. «Հրապարակ»