Հակառակորդի կրակոցից Արցախում զինծառայող է զոհվել

17:20 • 01.04.16

Ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը:


Ինչպես ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Վ. Մելքոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»– ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

 




 

Հակառակորդի կրակոցից Արցախում զինծառայող է զոհվել