ԼՂՀ-ից Մուրացանի հոսպիտալ է տեղափոխվել 3 վիրավոր զինծառայող, որոնց վիճակը կայուն ծանր է. Ա. Ասատուրյան
ԼՂՀ-ից ուղղաթիռով Հայաստան են տեղափոխվել երեք զինծառայողներ, որոնց վիճակը ծանր կայուն է. այս մասին Tert.am-ին ասաց Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Հոսպիտալի պետը տեղեկացրեց, որ վիրավորներից երկուսին վիրահատում են, իսկ մյուսը վիրահատության կարիք չունի:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 3 տանկ, 2 ռազմական ուղղաթիռ և 2 անօդաչու թռչող սարք: Հակառակորդի «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա տղա, ևս 2 երեխա վիրավորվել են: ԼՂՀ ՊԲ–ն նաև հայտնաբերել ու ոչնչացրել ադրբեջանական դիվերսիոն խումբ:










