Հակառակորդի 2 ուղղաթիռ և 5 տանկ խոցած 3 զինծառայողները պարգևատրվեցին ավտոմեքենաներով

21:22 • 12.04.16

Հակառակորդի թվով երկու ուղղաթիռները խոցած զինվորներ Նարեկ Մալխասյանը, Գևորգ Մանուկյանը և հինգ տանկ խոցած զինծառայող Մարատ Պետրոսյանն այսօր պարգևատրվեցին մեքենաներով. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլայանը:

 

Մեքենայի բանալիները զինվորներին փոխանցեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և ԼՂՀ Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

 

«Հպարտանում եմ ձեզանով և հայորդիներով, ովքեր այս օրերն ապացուցեցին, որ Հայաստանը հավերժ է և Արցախը մնալու է հայկական, այդ ամենը իրականություն է դառնում և դարձել ձեզ նման տղաների շնորհիվ»,-Ազատության ուղիղ եթերով ասաց վարչապետը:

 

Արտակ Բեգլայանը նշեց, որ ավտոմեքենաները նվիրվել են բարերարների՝ Կարեն Խաչատրյանի և Արթուր Վարժապետյանի կողմից:

 

 

Հակառակորդի 2 ուղղաթիռ և 5 տանկ խոցած 3 զինծառայողները պարգևատրվեցին ավտոմեքենաներով