Էրդողանը հայց է ներկայացրել իր մասին վիրավորական բանաստեղծություն ընթերցած գերմանացի հաղորդավարի դեմ

08:54 • 12.04.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գերմանացի հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի դեմ, ով գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում վիրավորական բանաստեղծություն էր կարդացել թուրք ղեկավարի մասին։


Ինչպես նշում է ria.ru-ն, գերմանական Մայնց քաղաքի դատախազությունից մանրամասնել են, որ թուրքական կողմը հայցը ներկայացրել է իրավաբանական ընկերության միջոցով։ Հայցի առնչությամբ որևէ այլ տեղեկություն չի հաղորդվել։


Աղբյուրը հիշեցնում է, որ մարտի 31-ին Neo Magazin Royale հաղորդման շրջանակում  Բեմերմանն Էրդողանին նվիրված բանաստեղծություն էր ընթերցել, ինչից հետո Անկարան Բեռլինից պահանջել էր քրեական գործ հարուցել հեռուստահաղորդավարի դեմ։

 

 


 

Էրդողանը հայց է ներկայացրել իր մասին վիրավորական բանաստեղծություն ընթերցած գերմանացի հաղորդավարի դեմ