Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 41-ի (լուսանկարներ)

11:05 • 17.04.16

Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Այդ մասին հայտարարել է երկրի փոխնախագահ Խորխե Գլասը, հաղորդում է Reuters-ը: Նա հավելել է, որ մոտակա ժամերին զոհերի թիվը կարող է աճել:
 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Էկվադորում տեղի է ունեցել 7,8 մագնիտուդով երկրաշարժ:
 

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է ափամերձ Մուիսնե քաղաքից 27 կիլոմետր հարավ-արևելք, օջախը եղել է 19 կիլոմետր խորության վրա:
 

Հաղորդագրություններ են ստացվում բազմաթիվ ավերածությունների և տների փլվելու մասին: Նավահանգստային Գուայակիլ քաղաքում էստակադայի փլվելու հետևանքով մահացել է ավտոմեքենայի վարորդ:
 

Էպիկենտրոնից 170 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մայրաքաղաքում երկրաշարժը զգացվել է 40 վայրկյան, մարդիկ խուճապի մեջ դուրս են եկել շենքերից:
 

Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտնել է երկրաշարժի էպիկենտրոնից 300 կիլոմետր հեռավորության վրա վտանգավոր ալիքների առաջացման վտանգի մասին: Իշխանությունները խորհուրդ են տվել քաղաքացիներին հեռանալ ափամերձ շրջաններից:
 

Էկվադորի վեց շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել:

Rescue workers examine a destroyed car after the collapse of a bridge in Guayaquil, Ecuador

A collapsed hotel in the city of Manta, 16 April

An airport control tower stands damaged following an earthquake in Guayaquil, Ecuador

Damage in Manta

A police officer stands guard after patients and relatives were preventively evacuated from the Colombia Clinic in Cali, Colombia