Թուրքիայում Նիդեռլանդների դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Էրդողանի ծաղրանկարների գործով. լրատվամիջոցներ

13:37 • 24.04.16

Նիդեռլանդների դեսպան Կորնելիս վան-Ռիժը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ հոլանդական լրատվամիջոցներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարների հրապարակման վերաբերյալ բացատրություն տալու. հայտնում է Hurriyet  թերթի կայքը:


Վան-Ռիժն իր հերթին թուրքական իշխանություններին խնդրել է բացատրել նամակի հետ կապված իրադրությունը, որը Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարանն ուղարկել է Նիդեռնալներում գործող թուրքական կազմակերպություններին:


Լրատվամիջոցների տվյալներով՝ այդ նամակով Անկարան կոչ է արել հյուպատոսարանին տեղյակ պահել Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորանքների ու բացասական մեկնաբանությունների մասին:


Նամակի միջադեպը մեկնաբանել է նաև Նիդեռնալնդների վարչապետը: Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում նա նշել է, թե զարմացած է Անկարայի քայլերից, և չի հասկանում, թե ինչի են ձգտում թուրքերը:

Թուրքիայում Նիդեռլանդների դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Էրդողանի ծաղրանկարների գործով. լրատվամիջոցներ