ԱԻՆ-ը Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից նոր տվյալներ է հրապարակել. կա 2 զոհ, 8 տուժած (լուսանկարներ, տեսանյութեր)
Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ մարդատար ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն։
08։35
Ապրիլի 26-ի՝ ժամը 04։20-ի դրությամբ կա 8 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
Կա 2 զոհ, որոնց ինքնությունները ճշտվում են:
Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:
02.17
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. Առողջապահության նախարարություն
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ավարտվել է Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների վիրահատությունը։ Նրանք ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեցությամբ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։
Բժիշկները քայեր են ձեռնարկում նրանց առողջական վիճակի կայունացման ուղղությամբ։ Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ բոլոր վեց տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Տուժածներից հղի կնոջը և պտղին նույնպես վտանգ չի սպառնում։ Հղի կինը գտնվում է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Ռամիկ Աբրահամյանի հսկողության ներքո։
Եվս մեկ տուժած ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցային բուժօգնությունից և դուրս է գրվել։ Բոլոր տուժածներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով։
Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության Facebook-ի էջը։
02.06
ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը Facebook-ի իր էջում տվյալներ է հրապարակել՝ նշելով, որ այս պահի դրությամբ իրավապահների կողմից մատուցվող տեղեկատվությունը խիստ նախնական է, ուստի միանշանակ պնդումներ դեռևս չի կարելի անել։
«Այս պահի դրությամբ.
1 ավտոբուսը դիզ վառելիքով էր,
2 ավտոբուսը չի վառվել, տեղի է ունեցել «չոր» պայթյուն,
3 ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ,
4 վարորդը ողջ է և գիտակցության մեջ,
5 պայթյունի հարուցիչը ֆուգասային է, բեկորային չէ։
Տեղում աշխատում են ՀՀ իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչները։ Մինչև չլինի փորձագետների եզրակացությունները որևէ բան պնդել հնարավոր չէ»,-գրել է նա։
01.55
Հնարավոր է, որ պայթող նյութը եղել է ավտոբուսում աջից երկրորդ նստատեղին նստած անձի մոտ․ Վլադիմիր Գասպարյան
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմի առջևից երկրորդ նստատեղից։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ի պատասխան լրագրողի հարցի, թե հնարավո՞ր է, որ պայթող նյութը եղել է այդ նստատեղին նստած անձի մոտ, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է. «Այո, հնարավոր է»։
Նա նշել է, որ այդ նստատեղին նստած անձի ինքնությունը դեռևս հայտնի չէ, աշխատանքներ են տարվում ինքնությունը պարզելու համար։
Առավել մանրամասն տեղեկություններ, ըստ ոստիկանության պետի, կլինեն առավոտյան։
01.49
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է. «Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:
Փորձագետների մասնակցությամբ քննչական խումբն իրականցնում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհետաձգելի քննչական, դատավարական և օպերատիվ հետախուզական գործողություններ»:
01.26
Երևանի Հալաբյան փողոցում երթուղային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունը կապված չէ գազի և վառելանյութի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա հաստատել է նաև, որ գազի պայթյուն չի եղել, քանի որ ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով։
«Պայթյունը բեկորային չի եղել, այլ ալիքաձև»,- ասաց Ոստիկանության պետը։
Հնարավոր ահաբեկչության վարկածի մասին հարցին ի պատասխան՝ Գասպարյանը նշել է, որ ներկայումս ոչ դա հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է, որովհետև բոլոր տվյալները նախնական են։
«Բոլոր շրջանառվող վարկածները կարող են 10 րոպե հետո փոխվել, թույլ տվեք առայժմ այս առիթով ոչինչ չասել»,- հավելել է ոստիկանության պետը։ Նա նաև տեղեկացրեց, որ երկու ժամ անց որոշ բաներ պարզ կլինեն։
Ոստիկանության պետն ասել է, որ երթևեկության տեսախցիկները ֆիքսել են պայթյունը։ Մի տեսախցիկը վնասվել է, մյուս տեսախցիկը ֆիքսել է, որ պայթյունը տեղի է ունեցեկ ավտոբուսի աջ մասում, այժմ վերծանվում է տեսախցիկի արձանագրածը։
13.20
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով՝ հիվանդանոց տեղափոխվածներից 3-ը կին են, որոնցից մեկը՝ հղի, և 3-ը տղամարդ, որոնցից մեկը՝ 14 տարեկան։
Ըստ նախարարի՝ երկու հոգի վիրահատվում են. բոլորի վիճակը գնահատվում է ծանր՝ 4-ը կայուն ծանր են, վիրահատվողների վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Նախարարի խոսքով՝ այս պահին բոլորի վիճակը վերահսկելի է, նրանք հիվանդանոց են տեղափոխվել այրվածքներով բեկորային վնասվածքներով և սալջարդներով։
Նախարարի խոսքով՝ հղի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։
12.59
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հաղորդմամբ՝ Երևանի Հալաբյան փողոցում այսօր ավտոբուսի պայթյունի դեպքով քրեական գործ դեռ չի հարուցվել. Գործը գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում։
Վերջին տվյալներով կա 2 զոհ, որից մեկը 79-ամյա տղամարդ է, մյուսի ինքնությունը պարզվում է։ 7 վիրավորներից 1-ը ԲԿ-ի այրվածքաբանական բաժնում ստացել է օգնություն և դուրս գրվել, 6-ը շարունակում է բուժօգնություն ստանալ։
Քննիչներն այս պահին քննում են վարորդին։
12.45
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հաղորդագրություն է տարածել Երևանում մարդատար ավտոբուսի պայթյունի վերաբերյալ։
«Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության Նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը: Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից»,-ասել է մամուլի քարտուղարը:
00.01
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հայտնում է, որ պայթյունի հետևանքով ժամը 23.56-ի դրությամբ կան 6 տուժած՝ Հասմիկ Սուրենի Մելքոնյան (ծնվ. 1963 թ.), Անուշ Արշալույսի Եղիկյան (ծնվ. 1979 թ.), Հարություն Նազարի Թերզյան (ծնվ. 1971 թ.), Էդգար Արայիկի Գասպարյան (ծնվ. 2002 թ.), Անահիտ Սարգսի Միքայելյան (ծնվ. 2001 թ.), Ռոլանդ Սուրիկի Խոջայան (ծնվ. 2001թ.) և 1 զոհ, որի ինքնությունը ճշտվում է:
23.57
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ Հալաբյան փողոցում՝ մինչև Արզումանյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը որոշ ժամանակով կդադարեցվի։
23.47
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում ի պատասխան հարցի, թե ինչն է պայթյունի պատճառը, ասաց, որ հանգամանքները պարզվում են։
Ի պատասխան դիտարկման, որ համացանցում շրջանառվում է ահաբեկչության վարկածը, պաշտոնյան պատասխանեց. «Այդ մասին դեռ վաղ է խոսել, ես ձեզ տվեցի այն տեղեկատվությունը, որ այս պահին ես տիրապետում եմ»։
Նա ավելացրեց, ավելի ուշ կտրամադրվեն թարմ տեղեկություններ։
23.34
Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ ավտոբուսի վթարից զոհվել է ոչ թե 3 հոգի, այլ 1, և վիրավորվել 6 անձ:
Տուժածներից մեկը 14 տարեկան է։
23.27
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը, Երևանի ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:
23.21
«Արմենիա» Հանրապետական ԲԿ կենտրոնից Tert.am-ին հայտնեցին, որ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիներից երկու երիտասարդ տղաների վիճակը գնահատվում է ծանր:
«Մեկը վիրահատարանում է, մյուսին կատե են իջացրել, իսկ մնացած տուժածները վերակենդանացման բաժանմունքում են»,-հայտնեցին ԲԿ-ից:
Ի դեպ տուժածների միջև կա նաև հղի կին:
23.11
Համաձայն նախնական տվյալների՝ Հալաբյան փողոցում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 6 տուժած, որոնք տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի էջից։
Այս պահի դրությամբ տուժածներից մեկը վիրահատարանում է, հիվանդանոց է ընդունվել շոկային վիճակում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Բժշկական կենտրոնում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
22.18
Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է օգնություն:
Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում է գտնվում ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ պայթել է 63 համարի ավտոբուսը. նախնական տվյալներով կա 3 զոհ, 7 վիրավոր։
Նշենք, որ պայթյունի ձայնը լսվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Կոտրվել են հարակից շենքերի ապակիները։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան

ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով չենք համագործակցելու. Մանե Թանդիլյանը՝ Երևանի ընտրությունների մասին

Թագավոր եմ ուզում դառնալ, որ պատերազմներին վերջ տամ, հայ տղայի արձագանքն այսպիսին է. Աննա Հակոբյան

Արծվաշենն անկլավ չի եղել, աստիճանաբար զիջել են Հայաստանին պատկանող հարակից հողերը. Վարդան Խաչատրյան

Երիտասարդական պալատը վերադառնում է․ «Ապրելու երկիր»-ի և «Արթուր Թարխանյան կենտրոն»-ի ծրագիրը

Աշխատանք, նվիրում ու անդադար մարզումներ. պատանի ֆուտբոլիստների օրը միջազգային ճամբարում

Ընտրություններում հաղթելուց հետո, իշխանափոխության օրակարգն ավելի առարկայական կդառնա. Մեսրոպ Առաքելյան

Սևանը երևի այս տարի էլ կկանաչի, լավ տարի չի, պետք է հավելյալ ջուր բաց թողնենք. Սիմիդյան

Ստրուկը տիրոջ մոտ, կամ ստորադասը՝ վերադասի․ Փաշինյանի այցը Թուրքիա ստիպողական էր․ Տիրան Լոքմագյոզյան

Ալիևը 1975թ քարտեզով սահմանազատմանը միշտ առարկել է, թե չէ գործընթացը սկսված կլիներ․ Արարատ Միրզոյան

ՀԱՊԿ-ը ավելի լավ է ոչինչ չասի, քան ասի՝ սահմանագիծ չկա․ Արարատ Միրզոյան

Փաշինյանին ո՞ր մի անուղեղն ա խորհուրդ տվել Անկարայում բարևել թուրքական աղանդի հիմնադրին․ Մանուկյանը՝ Միրզոյանին

LEASING EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում. աննախադեպ ցուցահանդես` հունիսի 2-4-ը

Եթե Քիշնևում ստորագրվեր Փաշինյանի ասածը, կնշանակեր ՀՀ ավարտ, դեռ ժամանակ ունենք․ Աբրահամ Գասպարյան

«Բիզնես երազանքը դարձրե՛ք իրական»․ Կոնվերս Բանկը մասնակցում է Leasing Expo 2023-ին

5-ից 2-ը մանիկյուռ էր քսում, 1-ը` շարիկ գլորում.Սերգեյ Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին

Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասացին՝ 0. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին

Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան

Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին

Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան

Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ

Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան

Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան

«Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև

Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան

18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան

Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին

Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է

Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան

«Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը

Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան

ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան

Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան

Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան

Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին

Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան

Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան

ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան
-
16:46 • 08.06.23 Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան
-
14:37 • 08.06.23 ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով չենք համագործակցելու. Մանե Թանդիլյանը՝ Երևանի ընտրությունների մասին
-
10:39 • 08.06.23 Թագավոր եմ ուզում դառնալ, որ պատերազմներին վերջ տամ, հայ տղայի արձագանքն այսպիսին է. Աննա Հակոբյան
-
16:51 • 07.06.23 Արծվաշենն անկլավ չի եղել, աստիճանաբար զիջել են Հայաստանին պատկանող հարակից հողերը. Վարդան Խաչատրյան
-
16:24 • 07.06.23 Երիտասարդական պալատը վերադառնում է․ «Ապրելու երկիր»-ի և «Արթուր Թարխանյան կենտրոն»-ի ծրագիրը
-
14:18 • 07.06.23 Աշխատանք, նվիրում ու անդադար մարզումներ. պատանի ֆուտբոլիստների օրը միջազգային ճամբարում
-
10:29 • 07.06.23 Ընտրություններում հաղթելուց հետո, իշխանափոխության օրակարգն ավելի առարկայական կդառնա. Մեսրոպ Առաքելյան
-
13:45 • 06.06.23 Սևանը երևի այս տարի էլ կկանաչի, լավ տարի չի, պետք է հավելյալ ջուր բաց թողնենք. Սիմիդյան
-
20:50 • 05.06.23 Ստրուկը տիրոջ մոտ, կամ ստորադասը՝ վերադասի․ Փաշինյանի այցը Թուրքիա ստիպողական էր․ Տիրան Լոքմագյոզյան
-
15:01 • 05.06.23 Ալիևը 1975թ քարտեզով սահմանազատմանը միշտ առարկել է, թե չէ գործընթացը սկսված կլիներ․ Արարատ Միրզոյան
-
14:40 • 05.06.23 ՀԱՊԿ-ը ավելի լավ է ոչինչ չասի, քան ասի՝ սահմանագիծ չկա․ Արարատ Միրզոյան
-
14:19 • 05.06.23 Փաշինյանին ո՞ր մի անուղեղն ա խորհուրդ տվել Անկարայում բարևել թուրքական աղանդի հիմնադրին․ Մանուկյանը՝ Միրզոյանին
-
13:23 • 03.06.23 LEASING EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում. աննախադեպ ցուցահանդես` հունիսի 2-4-ը
-
20:50 • 02.06.23 Եթե Քիշնևում ստորագրվեր Փաշինյանի ասածը, կնշանակեր ՀՀ ավարտ, դեռ ժամանակ ունենք․ Աբրահամ Գասպարյան
-
19:13 • 02.06.23 «Բիզնես երազանքը դարձրե՛ք իրական»․ Կոնվերս Բանկը մասնակցում է Leasing Expo 2023-ին
-
14:55 • 02.06.23 5-ից 2-ը մանիկյուռ էր քսում, 1-ը` շարիկ գլորում.Սերգեյ Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին
-
14:51 • 02.06.23 Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասացին՝ 0. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին
-
20:50 • 31.05.23 Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան
-
12:07 • 31.05.23 Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին
-
11:24 • 31.05.23 Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան
-
21:26 • 30.05.23 Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան
-
17:55 • 30.05.23 Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ
-
16:40 • 30.05.23 Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան
-
16:01 • 30.05.23 Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան
-
13:24 • 30.05.23 «Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև
-
13:19 • 30.05.23 Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան
-
12:27 • 30.05.23 18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան
-
11:57 • 30.05.23 Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
-
22:06 • 29.05.23 Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
-
21:04 • 29.05.23 Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է
-
20:50 • 29.05.23 Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան
-
18:42 • 29.05.23 «Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը
-
17:28 • 29.05.23 Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան
-
16:53 • 29.05.23 ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան
-
13:43 • 29.05.23 Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան
-
13:27 • 29.05.23 Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան
-
20:15 • 27.05.23 Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին
-
12:27 • 27.05.23 Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան
-
12:26 • 27.05.23 Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան
-
20:50 • 26.05.23 ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 12:55 • 08/06 Սատարում եմ Փաշինյանին՝ գիտակցելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր խնդիրները ընկել են նրա վրա. Լուկաշենկո Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. այդ մասին հունիսի 8-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների...
-
Մամուլի տեսություն 09:18 • 08/06 Պետությունը թանկ է վճարում Աննա Հակոբյանի և ՔՊ-ական կանանց շրջագայությունների համար. «Հրապարակ» Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ տեղեկացրեց, որ Բրյուսելում մասնակցում է «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության տասնամյակի միջոցառմանը, որը, նրա խոսքով, նշանավորվում է Եվրոպական խորհրդարանի շենքում սկսված երկօրյա գագաթնաժողովով։
-
Տնտեսություն 14:24 • 08/06 ՌԴ-ի կողմից պատժամիջոցների շրջանցումը մնում է էական խնդիր. ԱՄՆ-ն խնդիրներ է տեսնում հատկապես 5 երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ. Պետդեպ «Այս տարվա սկզբի դրությամբ Ռուսաստանը կարողացել է գրեթե նախապատերազմական մակարդակովներմուծել էլեկտրոնիկայի որոշ հիմնական կատեգորիաներ», - ասել է Ջիմ Օ'Բրայենը՝ նկատի ունենալով չիպերը, պրոցեսորները և ինտեգրալ սխեմաները, որոնք կարևոր են ժամանակակից զենքեր...
-
Սպորտ 16:58 • 08/06 Կցանկանայի մասնակցել 2023 թվականի աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնելիս. Լևոն Արոնյան «Ես՝ որպես մարդ, որը շատ է սիրում աշխարհի գավաթը, երկընտրանքի առջև եմ: Ես կցանկանայի մասնակցել 2023 թվականի աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու, Ադրբեջան մեկնելիս: Քանի որ ՖԻԴԵ-ն խթանում է հիբրիդային ձևաչափը, ես ավելի քան պատրաստ եմ խաղալ որևէ հնարավոր վայրից»...
-
Քաղաքականություն 12:55 • 08/06 Սատարում եմ Փաշինյանին՝ գիտակցելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր խնդիրները ընկել են նրա վրա. Լուկաշենկո Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. այդ մասին հունիսի 8-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների...
-
Մամուլի տեսություն 09:18 • 08/06 Պետությունը թանկ է վճարում Աննա Հակոբյանի և ՔՊ-ական կանանց շրջագայությունների համար. «Հրապարակ» Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ տեղեկացրեց, որ Բրյուսելում մասնակցում է «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության տասնամյակի միջոցառմանը, որը, նրա խոսքով, նշանավորվում է Եվրոպական խորհրդարանի շենքում սկսված երկօրյա գագաթնաժողովով։
-
Տնտեսություն 14:24 • 08/06 ՌԴ-ի կողմից պատժամիջոցների շրջանցումը մնում է էական խնդիր. ԱՄՆ-ն խնդիրներ է տեսնում հատկապես 5 երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ. Պետդեպ «Այս տարվա սկզբի դրությամբ Ռուսաստանը կարողացել է գրեթե նախապատերազմական մակարդակովներմուծել էլեկտրոնիկայի որոշ հիմնական կատեգորիաներ», - ասել է Ջիմ Օ'Բրայենը՝ նկատի ունենալով չիպերը, պրոցեսորները և ինտեգրալ սխեմաները, որոնք կարևոր են ժամանակակից զենքեր...
-
Սպորտ 16:58 • 08/06 Կցանկանայի մասնակցել 2023 թվականի աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնելիս. Լևոն Արոնյան «Ես՝ որպես մարդ, որը շատ է սիրում աշխարհի գավաթը, երկընտրանքի առջև եմ: Ես կցանկանայի մասնակցել 2023 թվականի աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու, Ադրբեջան մեկնելիս: Քանի որ ՖԻԴԵ-ն խթանում է հիբրիդային ձևաչափը, ես ավելի քան պատրաստ եմ խաղալ որևէ հնարավոր վայրից»...
-
Ժամանց 11:33 • 02/06 Elie Saab հարսանեկան զգեստ, 7-հարկանի տորթ, թագավորական տների ներկայացուցիչներ. Հորդանանում կայացել է թագաժառանգի հարսանիքը (լուսանկարներ) Հորդանանում կայացել է միապետի ավագ որդու՝ թագաժառանգ Հուսեինի և նրա սիրելիի՝ Ռավջայի ճոխ հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել աշխարհի տարբեր թագավորական տների, արիստորկրատիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև ա
-
Տնտեսություն 14:17 • 07/06 Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան և հնդիկ գործարար․ հայտնի են Երասխում ներդրում կատարողները․ Hetq.am Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի հուլիսին։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ընկերության 50% բաժնեմասը ներկայում պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Սիէսի գլոբալ ինվեսթմենթս» ՍՊԸ-ին, մյուս 50%-ը՝ կրկին ԱՄՆ-ում գրանցված «Վիրտուալ ֆոնդինգ» ՍՊԸ-ին։
-
Սպորտ 14:00 • 03/06 Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:
-
Քաղաքականություն 16:04 • 02/06 Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ «ուկրաինական հակամարտությունում Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ» հայտարարությունը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտութ
-
Իրադարձային 12:32 • 06/06 «Կախովսկայա» ՀԷԿ-ը գրեթե ամբողջությամբ անցել է ջրի տակ (տեսանյութ) «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և վարչական շենքերը գրեթե ամբողջությամբ անցել են ջրամբարի ջրի տակ: Այս մասին է վկայում երեքշաբթի՝ հունիսի 6-ին, սոցցանցերում ականատեսների հրապարակած տեսանյութերը, գրում է korrespondent.net-ը։
-
Ժամանց 17:07 • 06/06 Դանիայում վարորդին տուգանել են 121,000 եվրոյով՝ թույլատրելի արագությունը գերազանցելու համար Հարուստ վարորդը Ֆինլանդիայում տուգանվել է 121,000 եվրոյով (129,544 դոլար) թույլատրելի արագության չափը գերազանցելու համար. նման մեծ տուգանքը բացատրվում է նրանով, որ այնտեղ տույժերը հաշվարկվում են օրինախախտի եկամուտների հիման վրա, գրում է dw.com-ը:
Սպորտ
-
17:48 • 08.06.23 Ես առաջարկ ունեի մեկ այլ եվրոպական թիմից․ Մեսսի
Իրադարձային
-
23:20 • 08.06.23 Արցախի կողքին զորակցական հավաք Աթենքում․ ՀՅԴ
Գիտություն/տեխնիկա
-
15:27 • 06.06.23 Ջորջ Սորոսը նշել է արհեստական բանականության կիրառման ռիսկերը
-
12:50 • 05.06.23 Lexus-ը ներկայացրել է LBX կոմպակտ քրոսովերը (լուսանկարներ)