11-ամյա աղջնակն առանց տոմսի Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ է մեկնել
Մոսկվայի 11-ամյա բնակչուհուն, ում ինքնությունը չի հրապարակվում, հաջողվել է անարգել մայրաքաղաքից Սանկտ Պետերբուրգ հասնել` չունենալով որևէ փաստաթուղթ և տոմս:
Ինչպես նշում է euromag.ru-ն, հետաքրքրական է, որ փոքրիկը կարողացել է շրջանցել «Վնուկովո» օդանավակայանի անվտանգության համակարգն ու նստել ինքնաթիռ:
Խառնվելով մի քանի հոգուց բաղկացած խմբին` աղջիկն առանց որևէ ստուգում անցնելու ինքնաթիռ է նստել ու վայրէջք կատարել Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում:
Ավելի ուշ արկածախնդիր դպրոցականն ասել է, որ «պարզապես ուզում էր տեսնել Սանկտ Պետերբուրգը»:
Այժմ «Վնուկովոյում» պետք է անցկացվեն մի շարք ստուգումներ` պարզելու համար, թե ում աշխատանքային թերացումների հետևանքով է աղջիկը կարողացել անարգել հայտնվել ինքնաթիռում։










