Ռուսաստանը 3 նոր արբանյակ է դուրս բերել ուղեծրի վրա (տեսանյութ)
Ռուսական «Վոստոչնի» տիեզերակայանից «Союз-2.1а» հրթիռակրի միջոցով տիեզերք է ուղարկվել 3 նոր արբանյակ, որոնք արդեն հանվել են ուղեծրի վրա։
Ինչպես նշում է ria.ru-ն, ներկայում ուղեծրի վրա են գտնվում ռուսական «Аист-2Д», գիտական «Михайло Ломоносов» տիեզերական սարքերը և «SamSat-218Д» նանոարբանյակը, որոնց հետ կապն արդեն հաստատվել է:
Աղբյուրը մանրամասնում է, որ արբանյակներից առաջինը նախատեսված է վերևից Երկրի ուսումնասիրման համար, իսկ 2-րդը զբաղվելու է տիեզերքում հրթիռների համար վտանգ ներկայացնող տարատեսակ լուսային երևույթների հետազոտմամբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Союз-2.1а» հրթիռակրի պատմական արձակման գործընթացին տեղում հետևել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։










