Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների համատեղ մամլո ասուլիսը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսով է հանդես եկել։
Հիշեցնենք, մայիսի 2-3-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կգտնվի Հելսինկիում, ուր հանդիպումներ կունենա Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի, խորհրդարանի ղեկավար Մարիա Լոհելայի, բանակցություններ կանցկացնի իր գործընկերոջ՝ ԱԳ նախարար Թիմո Սոինիի հետ։
Այցի ընթացքում նախարար Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես կգա Հելսինկիի համալսարանում։










