Հայտնի է Թուրքիայի իշխող կուսակցության արտահերթ համագումարի անցկացման օրը
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն արտահերթ համագումար կանցկացնի և կուսակցության նոր նախագահ կընտրի մայիսի 22-ին, հաղորդում է ТАСС-ը:
Այդ մասին հայտնի է դարձել հինգշաբթի օրը կուսակցության կենտրոնական վարչության նիստից հետո:
Թուրքիայի վարչապետ և «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն, ինչպես սպասվում է, չի առաջադրի իր թեկնածությունը կուսակցության նախագահի արտահերթ ընտրություններին։
Համագումարում ընտրված կուսակցության նոր նախագահը, ինչպես ընդունված է, կզբաղվի հանրապետության նոր կառավարության ձևավորմամբ։










