Բրազիլիայի սենատն ավելի քան 10 ժամ քննարկում է նախագահի հրաժարականի հարցը

09:37 • 12.05.16

Բրազիլիայի սենատը շարունակում է քննարկել նախագահ Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկության հարցը, հաղորդում է France 24-ը:

 

Չնայած Սենատի նախագահ Ռենան Կալհեիրոսը հայտնել է, որ ցանկանում էր, որ քվեարկությունը տեղի ունենա գիշերը, բանավեճի դանդաղ տեմպի պատճառով դա անհնարին է եղել:

 

Բրազիլիայի ժամանակով՝ մինչև կեսգիշեր՝ 15 ժամ քննարկումից հետո, 70 սենատորից, ով պետք է ելույթ ունենա, միայն 40-ն էր խոսել, ինչը նշանակում է, որ քվեարկությունը տեղի չի ունենա հինգշաբթի արևածագից առաջ:

 

Պաշտոնանկության գործընթացի համաձայն՝ յուրաքանչյուր սենատորի թույլ է տրվում խոսել մինչև 15 րոպե, և շատերն օգտագործել են նրանց տրամադրված ժամանակն ամբողջությամբ՝ չնայած Կալհեիրոսի հորդորներին՝ սահմանափակվել 5-10 րոպեով: Այդ առաջարկը զայրացրել է Ռուսեֆի կողմնակիցներին, ովքեր պնդել են, որ դա սահմանափակում է նրանց խոսքի ազատությունը:

 

Հաղորդվում է, որ Բրազիլիայի սենատի շենքի առաջ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և նախագահ Դիլմա Ռուսեֆի աջակիցների միջև:

 

Պաշտոնանկության մասին որոշման դեպքում նախագահը կհեռացվի պաշտոնից վեց ամսով, ինչից հետո Սենատը կրկին կհավաքվի վերջնական որոշում կայացնելու համար: