Երևանում դեռևս անհայտ հանգամանքներում քույր ու եղբայր մահացել են. shamshyan.com

11:26 • 13.05.16

 

Երևանում այսօր ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կարապետյան փողոցի 30Ա սեփական տանը մահացած քաղաքացի կա:
 

Shamshyan.com կայքը հայտնում է, որ նշված հասցե են ժամանել ոստիկաններն ու քննիչները և հայտնաբերել են 29-ամյա Շողիկ Արմենակյանի դին, իսկ նրա եղբայրը՝ 26-ամյա Շավարշ Արմենակյանը, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է:
 

 

Նրանց հայրը՝ Համլետ Արմենակյանը, մարմնական վնասվածքով գտնվում է հիվանդանոցում: Ոստիկաններն ու քննիչները բակում հայտնաբերել են արյան հետքերով խոհանոցային դանակ։
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։