РБК լրատվական գործակալությունը մնացել է առանց գլխավոր խմբագիրների

19:02 • 13.05.16

Ռուսական РБК  թերթի գլխավոր խմբագիր Մաքսիմ Սոլյուսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Վերջինիս հեռացման մասին տեղեկությունից հետո հոլդինգից հեռանալու մասին հայտարարել են РБК լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Ռոման Բադանինը և գլխավոր խմբագիր Ելիզավետա Օսետինսկայան:

 

Վկայակոչելով սեփական աղբյուրները` meduza գործակալությունը հայտնում է, որ Սոլյուսին  «պաշտոնից հեռացրել են իր կամքին հակառակ», իսկ Բադանինն ու Օսետինսկայան  հեռացվել են կողմերի համաձայնությամբ:


Մեդիա հոլդինգի մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ  մայիսի 13-ը`  գլխավոր խմբագիրների վերջին աշխատանքային օրն է:


Հոլդինգի գլխավոր տնօրեն Նիկոլայ Մոլիբոգը նրանց հեռացումը մեկնաբանել է «մի շարք կարևոր հարցերի շուրջ տարաձայնություններով»:


Աղբյուրի հաղորդմամբ` РБК-ի  միացյալ խմբագրության խմբագրի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Բադանինի տեղակալ Իրինա Մալկովան:
 

РБК լրատվական գործակալությունը մնացել է առանց գլխավոր խմբագիրների