Կիևում նշել են` ռուսներից ում թույլ չեն տա մասնակցել «Եվրատեսիլ- 2017»-ին

09:43 • 16.05.16

Ռուսաստանի մշակույթի գործիչները, որոնք ներառված են «սև ցուցակում», չեն կարող ելույթ ունենալ «Եվրատեսիլ- 2017» երգի միջազգային մրցույթում, հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն, փոխանցում է РИА Новости-ն:

 

Քաղաքական գործչի խոսքով՝ մրցույթին կարող են մասնակցել միայն այն երգիչները, որոնք «հասկանում են, որ Ղրիմի բռնազավթումն ու Դոնբասի մի մասի շրջափակումը» հանցագործություն է եղել:
 

Գերաշչենկոն հայտարարել է նաև, որ խոչընդոտ չի տեսնում այն կատարողների համար, ովքեր «աջակցություն չեն հայտնում Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը», չեն վիրավորում Ուկրաինայի ազգային արժանապատվությունը:



Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2016» մրցույթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան` «1944» երգով: Համաձայն կանոնների՝ հաջորդ տարի մրցույթը կանցկացվի ուկրաինական քաղաքներից մեկում:

 

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Իվետա Մուկուչյանը՝  249 միավորով զբաղեցնելով 7-րդ տեղը։