Հայկական ուժերի կորցրած 800 հեկտարը ռազմավարական ու մարտավարական առումով որևէ նշանակություն չունի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Ապրիլյան քառօրյայի ժամանակ հայկական ուժերի կորցրած 800 հեկտարը ռազմավարական ու մարտավարական առումով որևէ նշանակություն չունի, որը, միգուցե, հոգեբանական առումով նշանակություն ունի: Այս մասին այսօր Վիեննայից ժամանող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
«Երբ ասում եմ` մեր զինված ուժերն իր խնդիրները կատարեց, հավատացեք` մեր զինված ուժերն ի վիճակի էր այս ստատուս քվոն վերականգնել: Ընտրության խնդիր էր. արդյո՞ք արժեր այդ 800 հեկտարի համար զոհել 35-40-80 հայրենասեր տղաներ»,-անկեղծացավ ՀՀ Նախագահը:
Նշենք, որ նման թվեր առաջին անգամ հրապարակվեցին այն հավելմամբ, որ այս 800 հեկտարը մեր ունեցած 800 հազար դիրքերի մեկ հազարերորդական մասն էլ չէ:
Նախագահը կրկնեց, որ ռազմավարական առումով, այդ տարածքները որևէ նշանակություն չունեն, զուտ հոգեբանական առումով, միգուցե, այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ- որ մի արդյունքի են հասել:










