Արցախ. իմ երեխաներ. և դարձյալ «Հանուն հոր և որդու»
Այս նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, բայց ես որոշեցի այն հետ կանչել և ձեզ հետ կիսվել մի քանի անկեղծ մտորումներով: Սկսենք նախապատմությունից. «Հանուն հոր և որդու» վավերագրական շարքի այս հրապարակման հերոսը ապրիլի 30-ին Մատաղիսի դիրքերում զոհված Վազգեն Հարությունյանի 13-ամյա որդին է. մյուս որդին չի խոսում, տառապում է մանկական կաթվածով (DCP): Ազնիվ ասած՝ ես այսպիսի զգայուն խնդիրներով մարդկանց, սովորաբար, որպես լրագրող չէ, որ այցելում եմ ու, որպես կանոն, այդ այցելություններից երբեք լրագրողական նյութեր չեմ կորզում: Սակայն, զոհված հերոսի փոքր տղան՝ Ալեքսանդրը, ուղղակի ցնցեց, քանդեց ինձ, և ես սա խոստովանեցի իմ ֆեյսբուքյան էջում՝ այդ խոստովանությանը կցելով իմ ու նրա զրույցից մի պատառիկ: Եվ այդտեղ էր, որ կատարվեց աննախադեպ մի բան, ուղղակի հրաշք. հարյուր հազարավոր մարդիկ միանգամից դիտեցին այդ տեսանյութը, հազարավորները կիսվեցին իրենց էջերում, նամակների ու մեկնաբանությունների մի այնպիսի տեղատարափ սկսվեց, որոնց անգամ 24-ժամյա ռեժիմով պատասխանելու դեպքում շաբաթներ կպահանջվեր: Զգացողություն էր, որ միանգամից պոռթկացել է հայկական համահավաք խիղճը. մարդիկ իրենց զորակցությունը, հանգանակությունն էին առաջարկում, պահանջում էին Հարությունյանների տան հասցեն, հաշվեհամարը, իսկ առանձիններն ինձ հորդորում էին շտապ մի հաշվեհամար բացել և համակարգել դրամական հոսքերը: Կարծում եմ չեք հիասթափվի, եթե ես միանգամից հրաժարվեմ այդ առաքելությունից, փաստարկելով , որ լրագրողական էթիկան ինձ առնվազն թույլ չի տալիս մխրճվել այսօրինակ գործերի մեջ, հետո էլ Հարությունյաններն ունեն հարազատներ, որոնք , ոչ միայն չեն հրաժարվել ստանձնել այս խիստ պատասխանատու աշխատանքը, այլև առանձինները ջանում են հենց իրենց վերահսկողության տակ առնել դրամական ամբողջ շրջանառությունը: Այդ հեռահար նպատակի համար կանգ չառնելով ամուսնուն կորցրած կնոջ մասին հերյուրանքներ տարածելու և անգամ որդուն մոր դեմ լարելու ստորագույն կրքերից: Ուստի ընթերցողներին կխնդրեի այս երեխաներին օժանդակելու համար օգտվել բացառապես նրանց մոր՝ Անուշ Տոնյանի հաշվեհամարից և ձեռնպահ մնալ այլ «բարեգործների» գումար տրամադրելուց:
Արցախբանկ. հաշվեհամար 22300021402100. ստացող Տոնյան Անուշ Բորիսի
Հեռախոս՝ բջջ. 097342181
Տուն 047733061
Հ.Գ. -1 Հավատացեք, շատ երկար հետաքննեցի ընտանեկան այս թնջուկն այսպիսի առաջարկ անելու համար: Այդ ով է, որ մորից ավելի սրտացավ ու նպատակային կարող է տնօրինել իր զավակներին հատկացվելիք օգնությունը և մանավանդ՝ մսխել իր հիվանդ երեխայի հասանելիքը: Սա արդեն խելագարության կանխավարկածն է, որը, կներեք, քննարկման ենթակա չէ:
Հ.Գ.-2 Մտքիցս մեկ րոպե անգամ չի հեռանում այս փոքրիկ տղամարդու դեմքը և մանավանդ նրա այս խոսքերը՝ «Արխային կաց, հենա խոզը ուզում ա ծնի, էդ որ ծնեց, մեզ բոլ ա էլի, ձագերը շուտ մարուն են դառնալու, հավի ճտերն էլ ավելացնելու եմ, ձուն հենա կրակի գին ա, ափսոս, որ էն ճագարներն էլ հիվանդացան ձեռքիցս գնացին, թե չէ պարտքացուցակից հիմա բան չէի թողել»:
-Ալեքսա՞նդր է անունդ:
-Հա, Ալեքսանդր Հարությունյան Վազգենի, ուզում ես ինձ Ալեքս ասա:
-Հա, եթե թողնում ես Ալեքս ասեմ, բայց սպասի գուշակեմ քանի տարեկան կլինես…
-Մի տանջվի, կասեմ. 13 տարեկան եմ:
-Բայց դա ի՞նչ մի տանջանք էր, որ ուզեցիր ինձ շուտ փրկել դրանից…
-Չէ, տանջանք չէր, տանջանքն ուրիշ բան ա:
-Ի՞նչ ա, քո կարծիքով՝ տանջանքն ի՞նչ ա:
-Չգիտե՞ս, որ հայրիկս էլ չկա, մահացավ:
-Գիտեմ: Բայց նա չմահացավ, չէ՞, զոհվեց. էդ երկուսի մեջ տարբերություն կա, չէ՞:
-Հա, կա, բայց մեկ ա էլի, դառնում ա, որ էլ հայրիկ չունես:
-Հա…բայց քո հայրը հերոս է, չէ՞, իսկ դու հերոսի որդի, համաձայն չե՞ս:
-Չգիտեմ, էդ լավ ա, որ հերոս ա, բայց որ չզոհվեր, էդ լավ կլիներ: Հիմա ես մենակ մնացի:
-Չէ, ինչո՞ւ ես մենակ, բա մաման, հայրիկիդ ընկեր-բարեկամները, ձեր հարազատները, մնացած մարդիկ չե՞ն գալիս ձեր տուն, քեզ ու եղբորդ չեն այցելո՞ւմ:
-Գալիս են, բայց դե հիմա հայրիկի ընկերները պոստերում են, ամեն օր չեն կարում գան: Պապան լավ ընկերներ ունի, Մատաղիսում իրար հետ են կռվելիս եղել ու իրար խոստացել են, որ մեկը եթե մահանա, զոհվի էլի, պիտի իրա ընտանիքի գլխին լինեն:
-Բա դա ո՞վ է քեզ պատմել:
-Իրանք: Ես էլ ասել եմ՝ արխային կաց, հենա խոզը ուզում ա ծնի, էդ որ ծնեց, մեզ բոլ ա էլի, ճտերը շուտ մարուն են դառնալու, ասել եմ՝ մինն էլ կտամ քեզ:
-Հա…
-Դե հավն էլ կա, ձուն էժան չի, կծախենք, դեռ հավն ավելացնելու եմ, ուղղակի էս նեղ օրին էն ճագարները հիվանդացան, բոլորը մեռան, սատկեցին էլի, էդ ա վատը…
-Վա՜յ, բա չկարողացան մի բան անել, փրկել…
-Չէ, չի ստացվել, էդ օյինը դրին գլխներիս, բայց ոչինչ, հեսա խոզը ծնեց, բոլորը տեղն ա ընկնելու. հեսա գնալու ենք ահագին ճուտ առնենք, դա եկամուտ ա, ձեռք ա տալիս էլի: Էն օրը ձեռիս 1000 դրամ կար, ճուտն էլ 500 դրամ էր, ասի տամ երկուսն առնեմ, էն էլ մինչև տնից փողը վերցրի, բերի՝ մեքենան գնացել էր…
-Փաստորեն, հիմա ամբողջ տնտեսությանը դու ես տիրություն անում…
-Դե բա էլ ո՞վ, պապայից հետո բոլոր հարցերն էլ ընկավ ինձ վրա: Ամենադժվարը ախպորս բուժման հարցն ա, չի լսում, չի խոսում, էդ հիվանդության անունը Դեցեպե ա, պապան պիտի Երևան տաներ բուժման, էն էլ էս կռիվը որ սկսվեց, ամեն ինչ թողեց, բարձրացավ պոստ: Հիմա ես պիտի ախպորս անպայման բուժեմ, որ իրան նայում եմ, ոնց ասեմ, սիրտս կտոր-կտոր ա լինում, հլա նայի, հազիվ ա քայլում…ինձնից մեծ ա է, բայց ոնց որ պուճուր էրէխա լինի: Սենց չի կարելի թողած, պիտի բուժեմ:
-Հա, հա…անպայման…
-Ահագին առաջ ա գնացել, հիմա արդեն քայլում ա, ամպը որ որոտում ա, էդ ձայնը լսում ա, բայց հիմա, որ մոտ գնաս ականջի մեջ մի բան ասես՝ չի լսելու: Ոտքերը մոտ-մոտ ա գցում, վախենում եմ, որ քայլելիս ընկնիշ: Նայի գլուխն էլ ա թույլ, բայց ձեռքից ուժեղ ա, էդքան թույլ չի , բուժվող ա, բայց դե հիմա չի էլ կարողանում խոսա…
-Էլ հարց չե՞ս տալու:
-Շատ բան կա է, բայց ոնց որ էլ չեմ կարողանում քեզ հարցեր տալ…ի՞նչ հարց տամ, ինձ կհուշե՞ս:
-Ես ասե՞մ…հարցրու՝ Ալեքս… դու էս կռվից, էս պատերազմից էլի, չես վախո՞ւմ:
-Էս ինչ լավ հարց ես հուշում, խելոք ես է շատ, դե պատասխանի՝ չե՞ս վախում:
-Նայի, ես ճիշտ եմ ասում, էն որ տրաքտրաքոցը սկսվում էր ու պապան հեն էր պոստում, շատ վախենում էի, դե տես հիմա ինչ եմ ասում քեզ՝ հիմա, այ հենց հիմա է՛լ չեմ վախում, դե որ պապան էլ մահացել ա, զոհվել ա էլի, էլ ինչի՞ց վախեմ:
-Ալեքս ջան, բա քո դասընկերների, բակի ընկերների պապաները, մնացած ժողովուրդը, դու…
-Որ չվախենան, թող լավ զենքեր առնեն, կռվեն, որ լավ կռվեն անպայման կհաղթեն:
-Հիմա մենք էս պատերազմում հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել:
- Բա դու էդքան մեծ ես, չգիտե՞ս, որ հաղթել ենք: Էն օրը մեր հարևանի տղեն ասում ա՝ թուրքը խոզ ա, ես էլ նեղացել եմ, ասում եմ իմ էս խոզերը քո պապային կրակե՞լ են, խի՞ ես ասում խոզ են: Խոզը տուն ա պահում, իսկ թուրքը, ոնց ասեմ՝ տունքանդիչ ա, մարդ սպանող, գայլ ա է, խոզ չի: Գայլն էլ ոչխար ա ման գալիս, որ ուտի:
-Բա հիմա մենք ի՞նչ անենք, հո մենք էլ գայլ չենք դառնալու:
-Ես չեմ ասում մենք էլ պիտի գայլ դառնանք, բայց պիտի լավ զենքեր առնենք, պատրաստենք, նենց զենքեր, որ իրանք վախեն մեր կողմը անցնեն, իրանց աչքը մեր հողերը չուտի:
-Ալեքս, քո կարծիքով՝ հո՞ղն ա ավելի կարևոր, թե՞ մարդը:
-Երկուսն էլ կարևոր ա, հող չլինի մարդը ո՞նց կապրի, ի՞նչ կուտի, որտե՞ղ կապրի: Պիտի հող լինի, որ մի բան ցանես, ուտես, չէ՞, որ հող չլինի հավին որտեղ բաց կտաս, անասունը որտեղ կարածացնես:
Ես փոքր ժամանակից էլ բանջարանոցը սիրում էի, տատիկիս հետ որ հողն էի գնում շատ էի է՜ զարմանում: Ասում էի՝ այ բաբո, էդ փոքր սերմից ո՞նց ա էսքան կանաչ, էսքան բերք ծլում:
-Բա տատդ ի՞նչ էր ասում, ո՞նց էր բացատրում:
-Դե ասում էր չի կարելի թամբալացած, որ աշխատասեր լինես, ամեն բան էլ կունենաս, ասում էր՝ հողը կտա:
-Ալեքս, իսկ լա՞վ ես սովորում:
-Էդ արդեն հարցրել ես, ասել եմ, չէ՞, որ հարվածային եմ, դու էլ ասիր չես կարա գերազանցիկ դառնաս, մոռացե՞լ ես:
-Հա, հա, ճիշտ ես, մի քիչ խառնված եմ, խելքս տեղը չի:
-Մտածելով հարցրու, էստեղ մի ժուռնալիստ աղջիկ էր եկել, հարցերը շատ արագ-արագ էր տալիս, դու՝ դանդաղ-դանդաղ, լավ չես սովորե՞լ դպրոցում:
-Ես էլ եմ քո պես հարվածային եմ եղել…
-Պապա ունե՞ս:
-Ի՞նչ:
-Չլսեցի՞ր ինչ հարցրի, ասում եմ՝ հիմա դու պապա ունե՞ս:
-Չէ, իմ պապան մահացել է… իսկ քոնը՝ զոհվել:
-Հա, ապրիլի 30-ին՝ ժամը 11 անց 25 զոհվեց, Մատաղիսում: Բայց էն առաջին անգամ, որ գնացել էին՝ 92 թվին, լրիվ հաղթել էին է, թուրքը վախից փախել, կորչել էր աչքներիս առաջից: Հես է ամիս գալիս ա: Էս իմ ամիս ա, հորեղբայրս:
Հորեղբայր- Ալեքս բալաս, ո՞նց ես, ասեցի՞ր, որ զինվոր ես դառնալու:
-Չէ, զինվոր չեմ ուզում դառնամ, սկզբում բիզնեսմեն, հետո նոր զինվոր…
-Հա, մատաղ, բա մի գործի տեր պիտի լինես, որ ընտանիքդ պահես, ճի՞շտ ա: Բայց դե ամուդ պես պիտի ամենաքիչը 12 երեխա բերես, չէ՞:
-Վայ, Դուք տասներկու երեխա ունե՞ք:
-Տասներկու չէ, 14, էս զոհված ախպորս էրեխեքին էլ հաշվի...
-Դուք փաստորեն գտել եք արցախյան հակամարտության կարգավորման բանալին: Մենք իզուր էլ գլուխ ենք ջարդում և այլ տեղերում փնտրում լուծումներ՝ երբ երկիրը լցվում է երեխաներով, այդ երեխաները ակամայից պարտադրում են շատ հաց թխել, շատ ծառայություններ ավելացնել, տնտեսություն զարգացնել և ակամայից ուժեղանում է երկիրը. այս դեմոգրաֆիական աղետն է հենց այս պատերազմի պատճառը, բա երկու-երեք միլիոն ժողովրդից հայրենիքը կխլեն էլի:
Հորեղբայր- Հա, ես էդ ասել եմ միշտ ու տարիներ առաջ, որ մեր ուժը հենց երեխաների մեջ ա. թուրքը 10-ը բերում ա, դու 12-ը բեր, զինվոր բեր, որ հայրենիքը պաշտպանվի: Բա մենք որտեղի՞ց գնանք մեզ համար զինվոր բերենք, մենք պիտի ունենանք, չէ՞: Հայը մինչև սա չհասկանա, որ առավելևս պատերազմի մեջ երկրին երեխա ա պետք, չի լինելու:
-Բա տիկնոջը ո՞նց կարողացաք համոզել, որ ինքն իրեն չխնայի ու հերոսուհի մայր դառնա, էսքան հրաշալի երեխաներ պարգևի մեզ:
Տիկին- Ինձ համոզել պետք չէր, աշխարհում երեխայից լավ բան ի՞նչ կա: Բոլոր մայրերն էլ պիտի բերեն, մենք քիչ ենք, պիտի շատանանք, վախենալու բան չկա, ամեն երեխա իրա ղսմաթով գալիս ա. Աստված, որ երեխան տվեց, ճարն էլ հետն ա տալիս, որ պահես, սոված-ծարավ չի թողնում, ասա մենակ խաղաղություն լինի, մենակ խաղաղություն, ես մենակ էդ եմ Աստծուն խնդրում, հաց չեմ խնդրում, հացը մենք մեր ձեռքով կստեղծենք, մենակ մի քիչ խաղաղություն տա, էս երեխաները մեղք են, պահենք մեծացնենք:
-Կներեք, բայց ես մի բան չհասկացա, Ալեքսը մայր ունի, չէ՞:
Հորեղբայր - Հա, տենց մի բան կա:
-Բա ինչո՞ւ նրա հետ չի ապրում:
-Բա նրա մերը մե՞ր ա, որ նրա տանն ապրի:
-Ինչո՞ւ, ի՞նչ է եղել:
-Նա ծնող չի, իրավունք չունի հանդես գա որպես ծնող:
-Կբացատրեք՝ ինչու:
- …
-Բարև Ձեզ, տիկին Անուշ: Ես լրագրող եմ, զրուցել եմ Ալեքսի հետ, տեղյակ եմ Ձեր հիվանդ որդու կացությունից: Բայց խնդրում եմ ինձ ասեք՝ ինչո՞ւ Ալեքսը Ձեզ հետ չի ապրում, ի՞նչ խնդիր կա:
-Երբ որ ամուսինս գնում էր դիրքեր, բերել ա, Ալեքսին դրել իրա պապական տանը, որովհետև եղբոր հետ թշնամի էր, վախենում էր, որ իրան մի բան պատահի, եղբայրը տունը կվերցնի ձեռքներիցս: Էդ ա եղել հարցը: Նրանք խռով էին, իրար հետ չէին խոսում, բայց հիմա ինքը հանդես ա գալիս որպես ծնող, ասում ա՝ ես գիտեմ էս երեխայի հաշիվը, թե ինչ կանեմ, ինչ չեմ անի: Բա էդպիսի բան լսվա՞ծ է, ինչի ես իմ երեխու թշնամի՞ն եմ: Երեխային էլ լրիվ լարում ա իմ դեմ: Բա էսպիսի բան կարելի է անե՞լ: /հուզվում է/ Ախր ես մայր եմ, մայր…բա կարելի՞ է երեխայի հոգին այդպես պղտորել մի երկու կոպեկի համար, երեխայի հոգու հետ այդպես խաղալ…
-Սարսափելի է, ինչ ասեմ, բառ չունեմ…
«Հանուն հոր և որդու» վավերագրական շարքում՝ հաջորդիվ
-Ինձ պատմեցին, որ Երևանից եկել, ընտանիքով հաստատվել եք Շուշիում և շրջիկ ներկայացումներ եք կազմակերպում երեխաների համար, կեցցեք: Բայց պատերազմի բաժին դարձած երեխաները շատ խոցելի են, որոշները հայր են կորցրել, սա ահավոր զգայուն տարածք է, ես չկարողացա զոհվածի որդուն մի քանի հարց անգամ տալ, չգիտեի ինչ խոսել նրա հետ, ինչ են խոսում ձեր պերսոնաժները պատերազմի երեխաների հետ, որտեղի՞ց եք գտնում նրանց համար այդքան կարևոր «հեփի էնդը»:
Էդգար Թաթիկյան- Թվում է՝ երեխաներն իրենց խաղերով են, ոչինչ չեն հասկանում։ Բայց դա միայն թվում է: Իրենց մի ականջը մեծերի զրույցների կողմն է: Վախ կա նրանց մեջ։
Գոհար Առաքելյան- Դա շատ ենք նկատել հատկապես՝ վերջին ներկայացումների ընթացքում։ Այս ապրիլյան դեպքերից հետո մի ներկայացում խաղացինք Ստեփանակերտի դպրոցներից մեկում: Եվ հանկարծ երեխաները սկսեցին շատ բարձր ծիծաղել: Մի տեսակ անվերջ թվացող քրքջոց էր դա: Դա այն ծիծաղը չէր, որ միշտ մենք ստանում էինք ներկայացման ժամանակ և ուրախանում, մենք վախի հոտ առանք դրանից և շատ սարսափեցինք: Էմոցիաները, այդ ծանր էներգետիկան, ամեն ինչը, որ կուտակվել էր երեխաների մեջ, այդ ծիծաղով կարծես դուրս էր գալիս։ Շատ ծանր զգացողությամբ տուն եկանք ու սառել մնացել էինք: Բայց մեկ է, հասկանում ես, որ պիտի ուժեղ լինես, այս պահին չպիտի լռես, պետք է խոսել այս երեխաների հետ, չես կարող նրանց մենակ թողնել այս ագրեսիայի հետ մենակ:
Շարունակելի
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Շուշի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 20:16 • 25/04 Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են:
-
Քաղաքականություն 22:56 • 25/04 Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
-
Իրավունք 21:05 • 25/04 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խnւլիգանություն կատարելու համար Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև իր հետ վիճաբանող անձի նկատմամբ կատարել է ֆիզիկական ներգործություն՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Քաղաքականություն 15:32 • 26/04 Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը առավել քան երբևէ մեծ են։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համ
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քաղաքականություն
-
19:40 • 26.04.24 Էրդողանի մայիսի 9-ին նախատեսված այցը ԱՄՆ հետաձգվել է
Սպորտ
-
08:58 • 26.04.24 Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր)
-
23:32 • 25.04.24 Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
Իրադարձային
-
19:25 • 26.04.24 Հարկադիր քարաթափում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
-
18:33 • 26.04.24 Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում