Ավստրալիայի փոխվարչապետն ու Ջոնի Դեփը վիճել են

14:05 • 25.05.16

Ավստրալիայի փոխվարչապետ Բարնաբի Ջոյսն իրեն տիկնիկավար է անվանել ամերիկացի դերասան Ջոնի Դեփի գլխում՝ իրեն համեմատելով «Գառների լռությունը» ֆիլմի գլխավոր հերոս Հանիբալ Լեկթերի հետ։ Պաշտոնյան դա արել է ի պատասխան դերասանի նկատառմանը, որ Ջոյսը նման է ինբրիդինգի արդյունքում աճեցված լոլիկի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ջոյսը և Դեփը լարված հարաբերությունների մեջ են նախորդ տարվանից, երբ փոխվարչապետը կոչ էր արել քնեցնել դերասանի յորքշիրյան տերիերներին: Սկանդալը տեղի է ունեցել անցած տարվա մայիսին, երբ Դեփի կինը՝ Էմբեր Հարդը, Ավստրալիա է տարել իրենց պատկանող երկու շներին՝ Պիստոլին և Բուին:

 

Ավստրալական դատարանը չեղարկել է Էմբեր Հարդին ներկայացված շների մաքսանենգության մեղադրանքներն անցած տարվա հուլիսին, երբ նա խոստովանել էր, որ խաբել է՝ ներգաղթային քարտը լրացնելիս:

 

Դերասանը փոխվարչապետի և լոլիկի նմանության վերաբերյալ նկատառումն արել է թոք-շոուի ժամանակ՝ նշելով, որ անձամբ չի քննադատում Ջոյսին, սակայն վախենում է, որ նա կարող է պայթել:

 

Ի պատասխան՝ Ջոյսը նշել է, որ անգամ մոռացել է մտածել Դեփի մասին, ինչը չի կարելի ասել դերասանի մասին:

 

«Ես նրա գլխում եմ, և քաշում եմ թելերը, ես վերածվում են Հանիբալ Լեկթերի»,- հեգնանքով նշել է փոխվարչապետը:

 

Ավստրալիայի փոխվարչապետն ու Ջոնի Դեփը վիճել են