Քրդական ջոկատները հայտարարել են սիրիական Ռաքքայում գրոհ սկսելու մասին

00:09 • 25.05.16

Քուրդ աշխարհազորայինների ջոկատները հաղորդում են, որ Սիրիայում  արաբական ընդդիմադիր խմբավորումների հետ միասին գրոհ են սկսել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման այսպես կոչված` մայրաքաղաք Ռաքքայի ուղղությամբ: 

Ինչպես հաղորդում է BBC-ն` Սիրիայի Ժողովրդավարական ուժերի դաշինքը, որի կազմում, որոշ տվյալների համաձայն, 30 000 մարտիկներ են ներգրավված, արդեն կրակ է բացել Ռաքքայի արվարձաններում:

Դաշինքի ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակումները կուղեկցվեն ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոլաիցիոն ուժերի ավիահարվածներով:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի հայտարարել է Ռաքքայի ազատագրման համար ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի և քուրդ աշխարհազորայինների հետ գործողությունները համակարգելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: